Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չկա ժո­ղո­վուրդ, չկա պե­տու­թ­յուն

Չկա ժո­ղո­վուրդ, չկա պե­տու­թ­յուն
29.10.2019 | 01:07

Վար­չա­պե­տը ե­րեկ խոր­հր­դա­րա­նում հայ­տա­րա­րեց‚ թե Հա­յաս­տա­նում ե­րե­խա­յի ծնն­դյան միան­վագ նպաս­տի չա­փը կա­վե­լա­նա 2020 թ. հու­լի­սի 1-ից: «Ե­րե­խա­յի ծնն­դյան միան­վագ նպաս­տի չա­փի ա­վե­լա­ցում կու­նե­նանք՝ սահ­մա­նե­լով 300 հա­զար դրամ: Գոր­ծող կար­գով ա­ռա­ջին և երկ­րորդ ե­րե­խա­նե­րի հա­մար այս պա­հին սահ­ման­ված է 50 հա­զար և 150 հա­զար դրամ, բայց այդ թվե­րը կա­վե­լա­նան։ Մինչև 2 տա­րե­կան ե­րե­խա­յի խնամ­քի նպաս­տի չա­փի ա­վե­լա­ցում կու­նե­նանք՝ 25500 դրամ, գոր­ծող 18000 դրա­մի փո­խա­րեն: Ծնե­լու­թյան ա­ճի խթան­մանն ուղղ­ված ծրագ­րեր կի­րա­կա­նաց­վեն»,- ա­սել է վար­չա­պե­տը:


Նշենք‚ որ ժո­ղովր­դագ­րու­թյու­նը պե­տու­թյան կարևո­րա­գույն հիմ­նա­սյու­նե­րից է։ Եվ հա­վա­նա­բար այս նկա­տա­ռու­մից ել­նե­լով՝ ՀՀ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րը ծրագ­րել էին‚ որ 2040-ին ու­նե­նա­լու ենք 4 մի­լիոն բնա­կիչ‚ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը նպա­տա­կադր­վել են 2050 թվա­կա­նին ու­նե­նալ 5 մի­լիոն բնա­կիչ։


Բնակ­չու­թյան թվի ա­վե­լաց­ման տար­բե­րակ­նե­րը ներ­գաղթն ու բնա­կան աճն են։ Որ­պես կա­նոն‚ ներ­գաղ­թի վրա հույս են դնում այն պե­տու­թյուն­նե­րը‚ ո­րոնք ու­նեն բա­ցա­սա­կան բնա­կան աճ և փոր­ձում են ներ­գաղ­թի մի­ջո­ցով լու­ծել ի­րենց ժո­ղովր­դագ­րա­կան խն­դիր­նե­րը։ Նման օ­րի­նակ է Ռու­սաս­տա­նը։


Հա­յաս­տա­նը իր ծրագ­րե­րով պետք է նպաս­տի բազ­մա­զա­վա­կու­թյան ընդ­լայն­մա­նը։ Վեր­ջին մի քա­նի տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում ըն­տա­նիք­նե­րի կազ­մը Հա­յաս­տա­նում կր­ճատ­վել է։ Ե­թե 70-ա­կան թվա­կան­նե­րին մի­ջին ըն­տա­նի­քը կազմ­ված էր 4,7 մար­դուց‚ ա­պա այ­սօր այդ ցու­ցա­նի­շը նվա­զել է մինչև 4-ի։ 2014 թվա­կա­նից ներ­դր­վե­ցին խրա­խուս­ման ո­րոշ մե­խա­նիզմ­ներ՝ եր­րորդ‚ չոր­րորդ ե­րե­խա­նե­րի ծնն­դյան հա­մար՝ 1 մլն դրամ։ Վի­ճա­կագ­րու­թյու­նը ցույց է տա­լիս‚ որ այդ տե­սա­կե­տից ու­նենք 3-րդ‚ 4-րդ ե­րե­խա­յի ծնունդ­նե­րի աճ։ Սա­կայն միա­ժա­մա­նակ գրանց­վում է 1-ին‚ 2-րդ ե­րե­խա­նե­րի ծնն­դյան թվի ան­կում‚ և դրա պատ­ճա­ռը ա­մուս­նու­թյուն­նե­րի թվի ան­կումն է։ Բա­ցի այդ‚ առ­կա է ան­պտ­ղու­թյան խն­դիր. վեր­ջին հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս‚ որ 20-45 տա­րե­կան վե­րար­տադ­րո­ղա­կան տա­րի­քում գտն­վող կա­նանց շր­ջա­նում ա­ռաջ­նա­յին և երկ­րոր­դա­յին ան­պտ­ղու­թյան ցու­ցա­նի­շը կազ­մել է մոտ 15-17 տո­կոս։


Ժո­ղովր­դագ­րա­կան տվյալ­նե­րի անկ­ման հետևանք­նե­րը կա­րող են անդ­րա­դառ­նալ նաև տն­տե­սու­թյան վրա. աշ­խա­տու­նակ տա­րի­քի բնակ­չու­թյան մաս­նա­բաժ­նի նվա­զու­մը կա­րող է հան­գեց­նել ար­տադ­րո­ղա­կա­նու­թյան նվազ­ման, կեն­սա­թո­շա­կա­յին և ա­պա­հո­վագ­րա­կան հա­մա­կար­գե­րը կա­րող են չա­փա­զանց ծան­րա­բեռն­վել, ա­ճող տա­րեց բնակ­չու­թյան հոգ­սը կա­րող է ամ­բող­ջու­թյամբ դր­վել տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի ու­սե­րին։ Հաշ­վի առ­նե­լով այս հան­գա­մանք­նե­րը՝ այ­սօր ար­դեն պետք է լր­ջա­գույն մի­ջոց­ներ ձեռ­նարկ­վեն ժո­ղովր­դագ­րա­կան խն­դի­րը բա­րե­լա­վե­լու ուղ­ղու­թյամբ։ Հա­կա­ռակ դեպ­քում՝ չկա ժո­ղո­վուրդ‚ չկա պե­տու­թյուն։

Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ