«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Վա՜յ ձեզ, կեղ­ծա­վոր­նե­րիդ՝ օ­րենս­գետ­նե­րիդ և փա­րի­սե­ցի­նե­րիդ»

«Վա՜յ ձեզ, կեղ­ծա­վոր­նե­րիդ՝ օ­րենս­գետ­նե­րիդ և փա­րի­սե­ցի­նե­րիդ»
01.11.2019 | 00:11

Այն ժա­մա­նակ Հի­սուս խո­սեց ժո­ղովր­դին և Իր ա­շա­կերտ­նե­րին ու ա­սաց. «Մով­սե­սի ա­թո­ռի վրա նս­տե­ցին օ­րենս­գետ­ներն ու փա­րի­սե­ցի­նե­րը. ա­մեն ինչ, որ նրանք ձեզ ա­սեն, ա­րե՛ք և պա­հե­ցե՛ք, բայց մի՛ ա­րեք ըստ նրանց գոր­ծե­րի, քա­նի որ ա­սում են, բայց չեն ա­նում»:
(Մատթ. 23;1-3)

Մենք, որ ապ­րում ենք Քրիս­տո­սի ի­րա­վա­հա­ջորդ­նե­րի օ­րոք, այդ խոս­քե­րը չպետք է ըն­կա­լենք իբրև պատ­մա­կան ակ­նարկ:

Դրանք միշտ այժ­մեա­կան և կարևոր են: Եվ ա­կա­նա­տես ենք ո­րոշ հոգևո­րա­կան­նե­րի ան­պա­տաս­խա­նա­տու և գայ­թակ­ղեց­նող ըն­թաց­քին, թեև քա­րոզ­նե­րը հն­չում են ըստ էու­թյան: Լսել ենք հա­վա­տի մեջ փա­րի­սե­ցիու­թյան` կեղ­ծա­վո­րու­թյան մա­սին, երբ ա­մեն ինչ երևու­թա­կան է, առ ա­չոք է, ի ցույց այ­լոց: Փա­րի­սե­ցի­նե­րը «Ծանր ու դժ­վա­րա­կիր բեռ­ներ են կա­պում և դնում մարդ­կանց ու­սե­րի վրա, բայց ի­րենց մա­տով ան­գամ չեն կա­մե­նում շար­ժել դրանք: Եվ ի­րենց բո­լոր գոր­ծերն ա­նում են՝ ի ցույց մարդ­կանց»: Այս ա­մե­նը շատ խոր շեր­տեր ու­նի և հա­մա­մարդ­կա­յին հիմ­նախն­դիր է և ոչ միայն զուտ թե­լադ­րող-են­թա­կա խն­դիր: Մարդ­կու­թյու­նը մեկ մար­մին է, Ե­կե­ղե­ցին ևս մեկ մար­մին է: Մենք մեր մեջ ի­րա­վունք չու­նենք խո­չըն­դո­տե­լու այ­լոց ա­ռա­ջըն­թա­ցին ու ա­զա­տագր­մա­նը: Հի­սուս հան­դի­մա­նում է օ­րենս­գետ­նե­րին և փա­րի­սե­ցի­նե­րին` ժա­մա­նա­կի օ­րեն­քի գի­տակ­նե­րին և վար­դա­պետնե­րին` հաս­տա­տե­լով, որ Ին­քը ե­կել է դա­տա­պար­տե­լու այդ ա­մե­նը` կա­ռու­ցե­լու հա­մար նոր եր­կիր ու նոր եր­կինք, ուր ար­դա­րու­թյուն է բնակ­վում: Չպետք է մե­ծա­միտ ու պար­ծեն­կոտ լի­նենք և մեզ երևա­կա­յենք, որ ե­թե մենք Քրիս­տո­սի հետևորդ­ներն ենք, ու­րեմն ինք­նըս­տին­քյան զերծ ենք փա­րի­սե­ցի­նե­րի խմո­րով խմոր­վե­լու վտան­գից, այ­լա­պես Տե­րը չէր զգու­շաց­նի Իր ա­շա­կերտ­նե­րին. «Տե­սե՛ք, զգու՛յշ ե­ղեք սա­դու­կե­ցի­նե­րի և փա­րի­սե­ցի­նե­րի խմո­րից»:


Հի­սուս հան­դի­մա­նում է բո­լոր ժա­մա­նակ­նե­րի փա­րի­սե­ցի­նե­րին և օ­րենս­գետ­նե­րին խս­տա­գույնս և ա­նո­ղոր­մա­բար.
«Վա՜յ ձեզ, կեղ­ծա­վոր­նե­րիդ՝ օ­րենս­գետ­նե­րիդ և փա­րի­սե­ցի­նե­րիդ»,
ա) «որ եր­կն­քի ար­քա­յու­թյու­նը փա­կում եք մարդ­կանց ա­ռաջ. դուք չեք մտ­նում և մտ­նող­նե­րին էլ թույլ չեք տա­լիս, որ մտ­նեն»: Աստ­ծո կող­մից մարդ­կանց բա­րօ­րու­թյան հա­մար հաս­տատ­ված օ­րենք­նե­րը չպետք է դարձ­նել դժ­վա­րա­կիր լուծ և ծանր շղ­թա­ներ, անս­կիզբ ու ան­վերջ մի ինք­նան­պա­տակ ա­րա­րո­ղա­կարգ, որ մար­դու մեջ ա­ռա­վել բթաց­նում է բա­նա­կա­նը և գրգ­ռում բնազդ­նե­րը, որ նրանք ստիպ­ված են զս­պել: Օ­րեն­քի հոգևոր բո­վան­դա­կու­թյու­նը չպետք է վե­րա­ծել ան­հո­գի ձևի և սառ­նա­սիրտ տա­ռա­կե­րու­թյան:


բ) «Որ շր­ջում եք ծո­վի ու ցա­մա­քի վրա՝ ան­գամ մե­կին նո­րա­հա­վատ դարձ­նե­լու հա­մար, և երբ նա այդ­պի­սին է դառ­նում, նրան ձե­զա­նից կրկ­նա­կի ա­վե­լի գե­հե­նի որ­դի եք դարձ­նում»: Շատ կարևոր և ար­ժա­նի գործ է Կեն­դա­նի Աստ­ծուն քա­րո­զե­լը, դա յու­րա­քան­չյուր գի­տա­կից հա­վա­տա­ցյա­լի պարտքն է: Սա­կայն դա­տա­պար­տե­լի է, երբ Աստ­ծո հետ ծա­նո­թաց­նում և վատ, սխալ ու չար օ­րի­նակ ենք հան­դի­սա­նում միա­ժա­մա­նակ: Ե­թե մենք գոր­ծով օ­րի­նակ չենք ծա­ռա­յում, դե­պի դուրս միտ­ված զուր ջան­քեր ենք գոր­ծադ­րում: Մար­դիկ, ա­մեն մեկն իր ցա­վով ու հոգ­սով ա­ռաջ­նորդ­ված, կգան ե­կե­ղե­ցի, բայց կփրկ­վե՞ն ար­դյոք... Սուրբ Ե­կե­ղե­ցու սր­բա­կեն­ցաղ հայ­րե­րը վս­տա­հեց­նում են. «Փրկ­վի՛ր ինքդ, և շուրջդ հա­զա­րա­վոր­ներ կփրկ­վեն»,- նրանք խո­սում են ներ­քին մար­դու նո­րոգ­ման մա­սին: Ե­թե մենք այդ­պես չենք փրկ­վում, դե­պի կոր­ծա­նում ենք տա­նում ինք­ներս մեզ և մեր հետևորդ­նե­րին, քան­զի կույր ենք և կույ­րե­րի ա­ռաջ­նորդ:
գ) «Որ տա­լիս եք ա­նա­նու­խի և սա­մի­թի ու չա­մա­նի տա­սա­նոր­դը, բայց թո­ղել եք օ­րեն­քի ա­մե­նից կարևոր­նե­րը՝ ար­դա­րա­դա­տու­թյու­նը, ո­ղոր­մու­թյու­նը և հա­վա­տը. հարկ էր այս ա­նել և այն չթող­նել»: Մի կող­մից ա­ղո­թատ­ներ ենք կա­ռու­ցում, մյուս կող­մից զր­կում ու կե­ղե­քում: Միա­ժա­մա­նակ և՛ մար­դա­հաճ ենք, քան­զի Տի­րո­ջը` Ան­կա­րոտ, Ա­նա­չառ ու Ա­մե­նա­տես Դա­տա­վո­րին, փոր­ձում ենք նյու­թա­կան կա­շառք­նե­րով հա­ճո­յա­նալ` որ­պես թե մի կա­րոտ մահ­կա­նա­ցուի, և՛ մար­դա­հա­լած ենք, քան­զի զր­կում ենք կա­րո­տյալ­նե­րին` մեր ձեռ­քից հաց ու հո­գուց նե­րում հայ­ցող­նե­րին:
դ) «Կու՛յր ա­ռաջ­նորդ­ներ, որ մժ­ղուկ­նե­րը քա­մում եք և ուղ­տե­րը կուլ եք տա­լիս»: Կարևո­րում ենք չն­չին և անն­շա­նակ բա­նե­րը և ան­տե­սում ենք ա­ռաջ­նա­յի­նը:
ե) «Որ բա­ժա­կի ու պնա­կի դուր­սը մաք­րում եք, մինչ ներ­սից նրանք լի են ձեր գո­ղու­թյամբ և ան­ժուժ­կա­լու­թյամբ: Կու՛յր փա­րի­սե­ցի, նախ մաք­րի՛ր բա­ժա­կի և պնա­կի ներ­սը, որ­պես­զի դրանց դուրսն էլ մա­քուր լի­նի»: Կեղծ ժպի­տով կա­րե­լի է սր­տի նեն­գու­թյու­նը քո­ղար­կել, բայց ո՛չ վե­րաց­նել:
զ) «Որ նման եք սպի­տա­կեց­րած գե­րեզ­ման­նե­րի, ո­րոնք դր­սից գե­ղե­ցիկ են երևում, մինչ ներ­սից լի են մե­ռել­նե­րի ոս­կոր­նե­րով և ա­մե­նայն ա­պա­կա­նու­թյամբ: Դր­սից մարդ­կանց ար­դար եք երևում, մինչ ներ­սից լի եք կեղ­ծա­վո­րու­թյամբ և ա­նօ­րի­նու­թյամբ»: Այդ նույն փա­րի­սե­ցի­նե­րը, որ ի­րենք ի­րենց հոր­ջոր­ջում էին ժո­ղովր­դի ա­ռաջ­նորդ­ներ ու վար­դա­պետ­ներ, ի­րենց իսկ ա­ռաջ­նոր­դու­թյան տակ գտն­վող ժո­ղովր­դին հա­մա­րում էին օ­րեն­քից ան­գի­տակ ու նզո­վյալ ամ­բոխ:
Փա­րի­սե­ցիա­կան խմո­րի բա­ղադ­րու­թյու­նը շատ բարդ է ու կպ­չուն. կեղ­ծա­վո­րու­թյուն, ձևա­պաշ­տու­թյուն, մո­լո­րու­թյուն, ա­րա­տա­վո­րու­թյուն, կարծ­րասր­տու­թյուն, ամ­բար­տա­վա­նու­թյուն, ինք­նա­խա­բեու­թյուն... Այդ խմո­րը ան­պայ­ման կպ­չում է մեզ, ե­թե լավ չենք լվաց­վում Ար­դա­րի ա­րյու­նով:


Հի­սուս հե­ղաշր­ջեց ար­տա­քին աշ­խար­հը` նո­րո­գե­լով ներ­քին մար­դուն, վե­րաց­րեց պատ­ճառ­նե­րը, և վե­րա­ցան հետևանք­նե­րը, մար­մին­նե­րի վրա լույս սփ­ռեց ի վե­րուստ, և ստ­վեր­ներն ընդ­գր­կե­ցին հնա­րա­վոր նվա­զա­գույն և նեղ տա­րածք: Մար­դիկ հա­ղոր­դակց­վում են ոչ միայն մարմ­նա­վոր, նյու­թա­կան, այլև գլ­խա­վո­րա­բար է­ներ­գե­տիկ, հոգևոր մա­կար­դակ­նե­րում: Ա­մեն ա­րարք, ան­գամ ոչ մեղ­սա­կան, ու­նի իր հետևան­քը: Միևնույն ա­րար­քը տար­բեր հո­գե­վի­ճակ­նե­րում ու­նի տար­բեր հետևանք­ներ: Մենք ան­զեն աչ­քով չենք զա­նա­զա­նի ան­կեղծ ժպի­տը շին­ծուից, բայց վեր­ջինս կվ­նա­սի իր փի­նա­չի տի­րո­ջը, նաև մեզ, ե­թե խա­վա­րից մաս ու­նենք:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ