Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իշխա­նու­թ­յուն­նե­րը կր­կին սպառ­նում են «պառ­կըց­նել աս­ֆալ­տին»

Իշխա­նու­թ­յուն­նե­րը կր­կին սպառ­նում են «պառ­կըց­նել աս­ֆալ­տին»
15.11.2019 | 02:14

Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն աս­ֆալ­տին «պառ­կըց­նե­լու», պա­տե­րին ծե­փե­լու ու ծնոտ­նե­րին խփե­լու մա­սին է կր­կին խո­սել, այս ան­գամ՝ Ազ­գա­յին ժո­ղո­վի բարձր ամ­բիո­նից։ Վար­չա­պե­տին «վր­դո­վեց­րել» է «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Վար­դան Ղու­կա­սյա­նի՝ քրեա­կան են­թամ­շա­կույ­թը քրեա­կա­նաց­նող օ­րեն­քին դեմ ար­տա­հայտ­վե­լը։


«Որևէ մե­կը չփոր­ձի՝ նախ­կին կլի­նի, ներ­կա կլի­նի, որ, ա­սենք, հան­րա­պե­տու­թյան երկ­րորդ քա­ղա­քի կե­սը թա­լա­նել է, հի­մա մտա­ծի, թե կա­րող է թպր­տալ: Կտանք պա­տե­րով, կպառ­կըց­նենք աս­ֆալ­տին: Թող ա­կանջ­նե­րին օղ ա­նեն, ե­թե օղ չեն ա­նի, այդ տե­սա­րան­նե­րը դուք կտես­նեք ի­րա­կա­նու­թյան մեջ»: Փա­շի­նյա­նի այս մտ­քին պատ­գա­մա­վոր Ղու­կա­սյանն աստ­վա­ծաշն­չյան տո­ղե­րով է պա­տաս­խա­նում՝ ոչ թե «աս­ֆալ­տին պառ­կըց­վե­լուց», այլ Աստ­ծո դա­տաս­տա­նից է վա­խե­նում նա։
Մի կողմ թող­նե­լով Ղու­կա­սյա­նի աստ­վա­ծա­վա­խու­թյու­նը, հոգևոր ար­ժեք­նե­րից խո­սե­լու մո­լուց­քը՝ ար­ձա­նագ­րենք. 7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վո­րը «հան­րա­պե­տու­թյան երկ­րորդ քա­ղա­քի կե­սը թա­լա­նե­լու» հա­մար ի­րա­վա­կան որևէ գոր­ծըն­թա­ցի մեջ ներգ­րավ­ված չէ։


Մոտ եր­կու տա­րի իշ­խա­նու­թյուն ու­նե­ցող «քայ­լած­նե­րը»՝ ի դեմս վար­չա­պետ Փա­շի­նյա­նի, մեկ ան­գամ չէ, որ ա­մե­նա­տար­բեր պաշ­տո­նյա­նե­րի՝ կո­ռուպ­ցիա­յի մեջ թաղ­ված լի­նե­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյուն են ա­րել։ Նման բո­ցա­շունչ ե­լույթ­նե­րի միակ ար­գա­սի­քը, սա­կայն, Փա­շի­նյա­նի թի­մա­կից­նե­րի շռն­դա­լից ծա­փա­հա­րու­թյուն­ներն են ե­ղել։


Նախ­կին­նե­րի՝ կո­ռուպ­ցիա­յի մեջ թա­թախ­ված լի­նե­լու մա­սին օ­րեր ա­ռաջ նաև կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ակ­նար­կեց։ Ֆրան­սիա­յում իր հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով պաս­տառ­ներ պար­զած ե­րի­տա­սարդ­նե­րին նա հոր­դո­րեց հի­շել կո­ռուպ­ցիա­յի մեջ թա­թախ­ված «ի­րենց» նա­խա­րա­րին։ «Բա Լևոն Մկրտ­չյա­նի ժա­մա­նակ ին­չու՞ չէիք պայ­քա­րում, երբ ո­լոր­տը կո­ռուպ­ցիա­յի մեջ էր թա­թախ­ված։ Թե՞ ձե­րոնց դեմ չէիք բո­ղո­քում»,- նշեց նա։ Բայց մինչև այս պա­հը Վար­դան Ղու­կա­սյա­նի նման Լևոն Մկրտ­չյա­նը նույն­պես ի­րա­վա­պահ­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում չի հայ­տն­վել ու մե­ղադր­վել «կո­ռուպ­ցիա­յի մեջ թա­թախ­ված լի­նե­լու մեջ»։ Հա­րու­թյու­նյա­նը, հի­շեց­նենք, մոտ տա­րիու­կես ա­ռաջ էլ հայ­տա­րա­րել էր «Այբ» դպ­րո­ցում ի­րա­կա­նաց­վող «Ա­րա­րա­տյան բա­կա­լավ­րիատ» ծրագ­րում տեղ գտած «աղմ­կոտ» չա­րա­շա­հում­նե­րի մա­սին, ո­րոնք, սա­կայն, ա­միս­ներ շա­րու­նակ մի ամ­բողջ նա­խա­րա­րու­թյուն որևէ կերպ չկա­րո­ղա­ցավ ա­պա­ցու­ցել։


Հա­սա­րա­կու­թյա­նը, ո­րը ԿԳՄՍ նա­խա­րա­րի ու նրա գոր­ծընկ­երնե­րի թե­թև ձեռ­քով բա­ժան­վում է «մե­րոնք­նե­րի» ու «ձե­րոնք­նե­րի», միայն ծա­փա­հա­րու­թյուն­նե­րով չես կե­րակ­րի։ Իշ­խա­նու­թյուն­նե­րը, ի վեր­ջո, պետք է գի­տակ­ցեն՝ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո հար­կա­վոր է բուն գոր­ծո­ղու­թյուն­նե­րի անց­նել, կո­ռուպ­ցիո­ներ, թա­լան­չի, ստա­հակ, գծուծ, սինլ­քոր, քստմ­նե­լի ու նմա­նա­տիպ բա­ռե­րը ի­րա­վա­կան նոր­մե­րով պետք է հիմ­նա­վոր­վեն։


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 3659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ