Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քրիս­տո­սի» հետևոր­դը

«Քրիս­տո­սի» հետևոր­դը
22.11.2019 | 00:09

Ե­րե­կոն բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ստաց­վեց. նախ` «սևերն» ու «սպի­տակ­նե­րը» ա­ռա­ջին ան­գամ դեմ դի­մաց կանգ­նե­ցին, ա­պա փո­խա­տեղ­վե­ցին: Նշա­նա­յին հա­մա­կարգն ու սիմ­վո­լիզմն այն­քան ա­հեղ էին, որ մի կյան­քը չի բա­վա­կա­նաց­նի ամ­բող­ջը վեր­ծա­նե­լու հա­մար:
Հիմ­նա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը տե­ղի ու­նե­ցան հա­յոց տա­ճա­րում: Հա­յոց մտ­քի-հո­գու կա­ճառ­նե­րից մե­կում, սբ Ղա­զար կղ­զուն հա­րա­կից 40 ման­կանց ե­կե­ղե­ցում (հի­շենք` նույն օ­րը Հա­յաս­տա­նում հու­ղար­կա­վոր­վում էին ման­կատ­նից քշ­ված 4 ե­րե­խա­նե­րը):
Ա­պա օր­վա իշ­խո­ղը 40 ման­կանց տա­ճա­րում ի­րեն հռ­չա­կեց Քրիս­տո­սի «հետևորդ» (չէ, ես ա­մենևին չեմ ա­սում, որ նա, ինչ­պես Աստ­վա­ծա­շունչն է վեր­ջին օ­րե­րի մա­սին ա­սում, ե­կել էր նս­տե­լու տա­ճա­րում): Քրիս­տո­սի «հետևորդն» ա­ռանց եր­կն­չե­լու ա­սաց, որ ին­քը սեր է տա­րա­ծում, բայց կա­րող է և շր­ջել սե­ղան­նե­րը, ե­թե տես­նի` ինչ-որ բան այն չէ:


Պետք է ձգել պաու­զան, ար­ձա­նագ­րե­լու, թե ին­չու նրա մոտ ա­մեն բան ե­կավ լույ­սի մեջ: Ի­տա­լիան ու­րույն է­ներ­գե­տի­կա ու­նե­ցող եր­կիր է` ոչ միայն ա­ռա­քյալ­նե­րի ոտ­նա­հետ­քե­րը պահ­պա­նե­լու, Վա­տի­կա­նի, է­ներ­գե­տիկ վիբ­րա­ցիա­նե­րի, այլև ճա­կա­տա­գիր բե­րե­լու ա­ռու­մով: Եվ ու­րեմն, սույն պեր­սո­նի են­թա­գի­տակ­ցու­թյունն ան­մի­ջա­պես կա­պի մեջ մտավ ի­տա­լա­կան աստ­րա­լի հետ, և նա ի­րեն ա­ռա­քյալ հռ­չա­կեց` ամ­բող­ջո­վին ցու­ցա­նե­լով իր մեջ ծվա­րա­ծի փոք­րու­թյան բո­լոր բա­նաձևում­նե­րը:


Նախ` ադր­բե­ջան­ցու հետ բե­մադ­րած ան­հա­ջող կո­մե­դիա­յի պատ­ճա­ռով. ու­րեմն, քիչ չէ Քրիս­տո­սի «հետևորդն» էր ե­կե­ղե­ցում, մի հատ էլ ադր­բե­ջան­ցուն էին «սո­վո­րեց­րել»` ինչ պետք է ա­նի, ինչ­պես, ու­մով ա­նի (ի դեպ, դա Ֆրան­սիա­յում ադր­բե­ջան­ցուց գրիչ նվեր ստա­նա­լու տրա­գի-ֆար­սի սե­րիա­լա­կան շա­րու­նա­կու­թյունն էր). և ու­րեմն, խա­ղարկ­ված ա­հա­վոր ան­հա­ջող շոուի հմայքն այն չէր, որ Քրիս­տո­սի «հետևոր­դը» ցու­ցա­նեց իր «խա­ղա­ղու­թյաւն տա­րած­քի ոտ­քե­րը» կամ որ ըն­դօ­րի­նա­կեց Սերժ Սարգ­սյա­նին` հի­շե­լով Մու­թա­լի­բո­վին, այլ որ` նրա «քրիս­տո­սա­կան» ներ­կա­յու­թյամբ, ա­ռա­ջին ան­գամ իր իսկ կող­մից մերժ­վող հա­յոց պատ­մու­թյան մեջ` հա­յոց ե­կե­ղե­ցում թուր­քը հն­չեց­րեց ֆրա­զը` «հա­յե­րը ցե­ղաս­պա­նու­թյուն են կա­տա­րել»… Կա­րե­լի էր այս­քա­նով ա­վարտ­ված հա­մա­րել ող­ջը:


Սա­կայն տա­ճա­րում հայ­տն­վա­ծի «դու­խով­նի» ո­գո­րում­նե­րը, պարզ­վեց, ան­սահ­մա­նու­թյան տի­րույթ­նե­րը հաղ­թա­հա­րե­լու ան­չափ մեծ նե­րու­ժով, լե­գեո­նե­րա­կա­նու­թյամբ են օժտ­ված:
Սե­փա­կան երկ­րում աս­ֆալ­տի հա­րա­կե­ցու­թյամբ ապ­րող, «պին­ցետ­նե­րի» փի­լի­սո­փա­յու­թյա­նը շա­ղախ­ված ան­ձը հա­յոց տա­ճա­րից պա­տե­րազմ հայ­տա­րա­րեց Վա­տի­կա­նին (ին­քը կգ­նա, Սուրբ Ղա­զա­րում ծվա­րած հայ հոգևո­րա­կա­նու­թյու­նը, որն ա­ռանց այդ էլ բազ­մա­թիվ խն­դիր­ներ ու­նի, կմ­նա դեմ հան­դի­ման` Ի­տա­լիա­յի ու Վա­տի­կա­նի հետ):
Եվ ու­րեմն, աշ­խար­հում չլս­ված-չտեսն­ված դի­վա­նա­գի­տա­կան սայ­թա­քում թույլ տվեց սույն «հետևոր­դը» օ­դի իշ­խա­նի իր տա­րա­ծում­նե­րով` «Վա­տի­կա­նի պադ­վալ­նե­րը» վկա­յա­կո­չե­լով, որ­պես… ան­կեղծ ա­սենք, «հան­ցա­գործ­ներ, օ­լի­գարխ­ներ» պա­հե­լու, սա­տա­րե­լու, օ­ժան­դա­կե­լու վայր:


ՈՒ սա ոչ թե վատ տոն է, այլ ուղ­ղա­կի մե­ղադ­րանք` կա­թո­լիկ աշ­խար­հին… Ձգենք պաու­զան. ընդ ո­րում, մար­դը, ում հաս­ցեին հն­չում են մե­ղադ­րանք­ներ (ու­ղիղ ա­սենք` Մի­քա­յել Մի­նա­սյան), ե­ղել է ու կա վա­տի­կա­նյան լա­վա­գույն դես­պա­նը։ Չթ­վար­կենք` Նա­րե­կից մինչև Խաչ­քար, Հռո­մի պա­պի ֆե­նո­մե­նալ այ­ցից մինչև վա­տի­կա­նյան պա­տա­րագ. ընդ­հուպ մինչև աշ­խար­հում տա­րած­ված տե­սա­կետ. որ պա­պի` Հա­յաս­տան կա­տա­րած այ­ցի ժա­մա­նակ քրիս­տո­նեա­կան-տիե­զե­րա­կան ո­րոշ պար­տա­վո­րու­թյուն­ներ ա­պա­հաս­ցեա­կա­նաց­վել են ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն: ՈՒ պար­կեշ­տո­րեն, երկ­րի ղե­կա­վա­րին հա­րիր լր­ջու­թյամբ, ար­ժա­նա­պատ­վու­թյամբ, այլ երկ­րում գտն­վո­ղի ծան­րակ­շիռ պահ­ված­քով իր այ­ցի մեկ­նար­կը տա­լու փո­խա­րեն, իր աս­ֆալ­տա­պե­տու­թյան մեջ ներ­քա­շեց կա­թո­լիկ աշ­խարհն ու ե­կե­ղե­ցին ևս, ին­չի հետևանք­նե­րը, կար­ծում ենք. չեն ու­շա­նա:


Իսկ այդ ա­մե­նի «վրա» Եվ­րո­պա­յի կենտ­րո­նից հն­չեց Զագ­րեբ այ­ցե­լած, եվ­րո­պա­կան ըն­տա­նի­քի մաս կազ­մող ու­ժի և ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի պաշ­տո­նա­թո­ղու­թյու­նից հե­տո ա­ռա­ջին խոս­քը մի­ջազ­գա­յին հար­թա­կից` նաև ներ­քին լսա­րա­նին ուղղ­ված. «Հի­մա ես այս­տեղ եմ` բարձ­րա­ձայ­նե­լու այդ մտա­հո­գու­թյուն­նե­րը` պաշտ­պա­նե­լու հա­մար այն հա­վատն ու ակն­կա­լիք­նե­րը, որ ու­նե­ցել են հա­զա­րա­վոր մար­դիկ տե­ղի ու­նե­ցած իշ­խա­նա­փո­խու­թյան ըն­թաց­քում»:
Դու՛ ա­սա­ցիր:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 5438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ