Աշխարհը եռում է
26.11.2019 | 00:08
Աշխարհակարգերը ցնցվում են: Վերադասավորությունները, ներքին պայթյուններն ամենուր են: Երբեմն անգամ այնպիսի տպավորություն է, որ տիեզերակարգ է փոխվում, որովհետև հնարավոր չէ այդքան «այրվող» օջախներ ունենալ ողջ սփռվածությամբ, քանզի բացի «մարդկային գործոնից», հաստատապես կա նաև քվանտի, հերցերի փոփոխության հարցը, և ևս մեկ անգամ չծուլանանք հիշեցնել, որ փոխվում են երկրագնդի ձգողականության հերցերը` բազում պատճառներով, հերցերի այդ արագացումը անպայմանորեն իր վիբրացիոն անդրադարձումն է ունենում մարդկային գիտակցության վրա, որը պետք է համարժեք արձագանքի իր ոտքերի տակ գտնվող հողի «ձայնումին», ուստի նրանք, ովքեր այդ «ձայնին» համաձայն կամ ներդաշնակ են քայլում, կարողանալու են այս փուլից հնարավորինս փոքր կորուստներով դուրս գալ, ովքեր կառչելու են հին հերցերից, տանուլ են տալու խաղը:
Դառնալով էլ «մարդկային գործոնին», պետք է փաստենք. սա հենց այն դեպքն է, որն անվանվում է Արմագեդոն։ Այն է` վերջին օրերի հուժկու պայքարում, երբ բանակները, այո՛, «սպիտակների» ու «սևերի», կանգնելու են դեմ դիմաց և արժեքային մարտ են մղելու:
Խնդիրը բարդ, բազմակողմանի պարզաբանման կարիք ունի, մենք չունենք այդ ժամանակը, բայց մեկ անչափ կարևոր նշագրում խիստ անհրաժեշտ է: Նրանք, ովքեր զբաղված են աշխարհի «վերադասավորմամբ», շատ լավ գիտեն այդ «հերցերի» «գաղտնիքը», ու շատ վաղուց պատրաստվում են անցմանը` հակառակ կողմից, մարդկային «գործոնի» անչափ «հիասքանչ» կիրառմամբ։ Ասել է` նրանք, իրականում լինելով «սև», շատ արագ զբաղեցրին «սպիտակների» նիշը և սկսեցին օրակարգ ու խաղ թելադրել ողջ աշխարհին` դարձնելով բոլորին սեփական օրակարգի «վինտիկ»:
Նկատենք, աշխարհում մեծ «հրդեհ» է` բառի ամենաիսկական իմաստով. նախ` մեր շուրջը։
Վրաստան. այնտեղ կրկին գունավոր հեղափոխության իրավիճակ է:
ՈՒկրաինա. այնտեղ Տիմոշենկոն կրկին կապել է իր «կոսիչկան». այդ «կոսիչկայի» մասին ասել, որ այն երկու անգամ անցել է Մայդանով` գունավոր հեղափոխություններով, նախապատրաստվում են երրորդին… Պետք է ձգել պաուզան և արձանագրել ամենակարևորը` հայոց համար. գունավոր հեղափոխությունները կրկնվելու խասյաթ ունեն. մենք գիտենք` ինչ է ասել ոչ անհայտ Կոելյոն` երկու անգամ կրկնվեց մի բան, կրկնվելու-կրակվելու է հավերժ:
Իսկ սա ասացինք հայոց համար, որպեսզի նաև հիշեցնենք, որ հայոց դեռ չձևավորված ընդդիմությունը նախ ասում է` իսկական հեղափոխությունը դեռ նոր է լինելու: Ի շարունակություն էլ համոզված պնդում` նոր հեղափոխության արդյունքում եկած նոր իշխանությունը լինելու է միջանկյալ, դրանից հետո է գալու իսկական բարեփոխչական իշխանությունը: Վիճարկելի այս թեզերը հանգեցնենք մեկ բանաձևման` աշխարհն այնքա՜ն արագ է վերափոխվում, փոխկապակցվում, որ մինչ այդ` «յա էշը կսատկի, յա` իշատերը», առաջ գնալով էլ պարզապես խրոնոմետրաժի ենթարկենք հրդեհների ամպլիտուդը:
Իրանը պայթում էր, Լիբանանում ու Իրաքում անհանգիստ իրավիճակ է, Հոնկոնգն ընհանրապես պայթում է, Ֆրանսիայում դեղին ժիլետավորները ոչ մի կերպ չեն հանգստանում, Բրիտանիան բրեքզիթից գլուխ չի հանում, Բոլիվիայում տապալված Մորալեսի կողմնակիցներն ու ընդդիմադիրները քաղաքացիական հուժկու բախումների մեջ են, իսկ ԱՄՆ-ում… կրկին կարելի էր ձգել պաուզան, սակայն այս մասին` միայն լավը կամ ոչինչ: «Ոչինչն» առնչվում է հարգարժան Թրամփի և Բայդենի իմպիչմենտային ճակատամարտին, որի ընթացքում ամերիկյան Կոնգրեսում դարի կոռուպցիոն թրիլլերն է խաղարկվում` աշխարհի երկու հզոր կառավարիչների կատարմամբ. մի կողմից կոռումպացված Բայդենն ու յուր որդին` Հանթերնեն` ուկրաինական «հողին» վրա, մյուս կողմից` ՈՒկրաինային «կոռումպացնելու» հաշվին` ընդդեմ Բայդեն, Թրամփն է:
Իհարկե, պետք է հասկանալ` արտիստ-Ամերիկան արդյո՞ք հերթական թատրոնը չի խաղարկում` երկու ծեր «աղվեսների» մասնակցությանբ` ինչ-ինչ շատ ավելի կարևոր հարցեր լուծելով մնացածների հաշվին. դեռ ժամանակ ունենք, իսկ որ գլոբալիստներ ու պահպանողականներ վեճը նույն մեծ աշխարհի կողմից` նույն այդ աշխարհի երախը ծամելու համար նետված, իսկապես և կրկին թատրոն է, երկրորդ կարծիք լինել չի կարող:
Այս ամենի արանքով էլ նայելով Հայաստանի «պատուհանից», ասենք` Հայաստանը դեռ դուրս է այդ մեծ հետաքրքրություններից, այստեղ փոքրիկ փողերով Ադրբեջանի հետ ընդամենը ցանկանում են ապահովել «խաղաղությունը»` ապագայում «Լավրովի» ծրագիրը կյանքի կոչելու համար (թույլ կտա՞ Ամերիկան), ինչպես նաև` քանդում են Հայաստանն ու Ղարաբաղը, թուլացնում, որպեսզի էլ ավելի քիչ փողի դիմաց ստանան իրենց անհրաժեշտ արդյունքը:
Աշխարհի մեծերը: Հերթական անգամ։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ