Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել

Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել
05.12.2019 | 21:22

««Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Նախ՝ հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի և ձևակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն»:

Բայց, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է: 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն: Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին Երևանի քաղաքապետարանից պարզաբանել են. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բացի քաղաքապետի պաշտոնից, որևէ այլ պաշտոն չի զբաղեցնում»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Մարությանը նոյեմբերի 30-ին իր ՍՊԸ-ի տնօրեն է նշանակել եղբորը, ինչը, սակայն, չի ազատում նրան պատասխանատվությունից: Մեր ձեռքի տակ են ասվածը վկայող բոլոր ստոպ-կադրերը»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ