Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կարո Փայլանը Թուրքիայի ՊՆ-ին հարցադրում է հղել Հայաստանի դեմ ռազմական գործողությունների պլանի վերաբերյալ

Կարո Փայլանը Թուրքիայի ՊՆ-ին հարցադրում է հղել Հայաստանի դեմ ռազմական գործողությունների պլանի վերաբերյալ
05.12.2019 | 21:25

Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Զինված ուժերի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողության պլան (սցենար) ունենալու վերաբերյալ հարցը բերել է մեջլիսի օրակարգ: Նա գրավոր հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ պահանջելով պատասխանել Հայաստանի դեմ ուղղված ռազմական պլանին վերաբերող մի շարք հարցերի, տեղեկացնում է regionmonitor.com-ը:


Ըստ պոլսահայ պատգամավորի՝ «Թուրքիայի ԶՈՒ-ի Ալթայ պլանավորման հրահանգ և Օղուզթյուրք օդային ռազմական գործողության պլանի» մասին մամուլում հայտնված տեղեկությունները բավականին անհանգստացրել են Հայաստանի ժողովրդին: Փայլանը Աքարին հետևյալ հարցերն է ուղղել. «Արդյո՞ք Թուրքիայի ԶՈՒ-ն նման փաստաթուղթ ունի: Շահարկումների առարկա դարձած պլանը դեռ վավե՞ր է: Վերոնշյալ պլանը ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ նպատակով է կազմվել:
Ջանքեր գործադրելու՞ եք Հայաստանի ժողովրդի շրջանում այս պնդումների հետևանքով առաջացած անհանգստությունը մեղմելու և խաղաղությանն ուղղված ակնկալիքները վերականգնելու համար»:

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ