Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հա­յաս­տա­նի նման սուրբ օ­րենք­նե­րի եր­կի­րը վե­րա­ծում են վաշ­խա­ռուա­կան կր­պա­կի»

«Հա­յաս­տա­նի նման սուրբ օ­րենք­նե­րի եր­կի­րը վե­րա­ծում են վաշ­խա­ռուա­կան կր­պա­կի»
06.12.2019 | 01:48
Զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նից այս ու այն կերպ խու­սա­փած, եր­կի­րը լքած մարդ­կանց վե­րա­դար­ձի նոր հնա­րա­վո­րու­թյու­նը նոր խմո­րում­նե­րի ու ի­րա­րա­մերժ վեր­լու­ծու­թյուն­նե­րի ա­ռիթ է դար­ձել: Ի՞նչ է տա­լու ա­րա­գաց­ված զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նը, ա­ռա­ջին հեր­թին, վե­րա­դար­ձի՞ հնա­րա­վո­րու­թյուն: Գրող ՎԱ­ՀԱՆ ՏԵՐ-ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ դիր­քո­րո­շու­մը կտ­րուկ է. «Պետք չէ, նրանք Հա­յաս­տան թող չգան ընդ­հան­րա­պես: Հա­յաս­տա­նը իմ տունն է, ով այդ­պես չի մտա­ծում ու բա­նա­կում չծա­ռա­յե­լու հա­մար լքում է եր­կի­րը, ինչ­քան հե­ռու գնա, այն­քան լավ: Խն­դի­րը Հա­յաս­տա­նում թվա­քա­նակ պա­հե­լը չէ, խն­դի­րը շատ ա­վե­լի լուրջ է՝ հո­գե­բա­նա­կան խոր­քե­րում: Մենք այս ամ­բողջ աղ­բի մեջ մո­ռա­ցել ենք մարդ­կա­յի­նը: Այդ կերպ չենք կա­րող պա­հել մեր տու­նը, մեր հայ­րե­նի­քը»:
Տա­սը մի­լիոն դրա­մով ծա­ռա­յու­թյան հարց լու­ծե­լը զրու­ցա­կիցս հա­մա­րում է գար­շե­լի ո­րո­շում, ա­սում է՝ Խո­րե­նա­ցին, Նժ­դե­հը ազգ-բա­նակ ստեղ­ծե­լու կրողն ու հիմ­նա­դիրն են, փո­ղի հետ կա­պել հայ­րե­նա­սի­րու­թյու­նը նշա­նա­կում է Հա­յաս­տա­նի նման սուրբ օ­րենք­նե­րի եր­կի­րը վե­րա­ծել վաշ­խա­ռուա­կան կր­պա­կի, ին­չը որ ար­վում է հի­մա:
Վեր­ջին օ­րե­րին մեծ աղ­մուկ հա­նած լու­րին էլ անդ­րա­դար­ձանք. Ռու­սաս­տա­նում Նժե­հի ար­ձա­նը ներ­կե­ցին, մեզ մոտ էլ, կա­րե­լի է ա­սել՝ ի պա­տաս­խան, Գրի­բո­յե­դո­վի ար­ձա­նը ներ­կե­ցին: Ի՞նչ ո­րա­կում կա­րե­լի է տալ կա­տար­վա­ծին:
«Գրի­բո­յե­դո­վը կի­սա­հայ է՝ նախ, երկ­րորդ՝ ին­չու՞ են Գրի­բո­յե­դո­վի ար­ձա­նը ներ­կում, իսկ Ռու­սաս­տա­նում Նժ­դե­հի ար­ձա­նը ռուս­նե­րը չեն սր­բապղ­ծել, հրեա-ադր­բե­ջա­նա­կան դա­շին­քի ձեռ­քի գործն է: ՈՒ­րիշ ոչ ոք չի կա­րող ա­նել նման բան. նրանք են ա­տում Նժ­դե­հին»,- ա­սաց գրո­ղը, շեշ­տե­լով, որ նման հար­ցում պետք չէ լռել, բայց այս­տեղ-այն­տեղ բո­ղոք­ներ հղե­լով, հա­տա­կին պառ­կել ու վեր չկե­նա­լով հարց չի լուծ­վում: «Ե­թե նույ­նիսկ շատ փոքր ես, 300 սպար­տա­ցի­նե­րի նման, բայց ուժ ես ներ­կա­յաց­նում, հո­գի ու­նես, այս­տեղ ար­դեն խն­դի­րը տե­ղա­փոխ­վում է ու­րիշ հար­թու­թյուն: Ինքդ քեզ ճա­նա­չիր, ինքդ քեզ հար­գիր, ար­ժա­նա­պա­տիվ տե­սակ ե­ղիր, ինչ­պես ե­ղել է հայ ժո­ղո­վուր­դը, և, ըստ այդմ, հար­ցերդ լու­ծիր: Կար­ծում եմ՝ այ­սօր ազ­գա­յին գի­տակ­ցու­թյու­նը ջն­ջե­լու նա­խա­գիծ կա»: Գրո­ղը խն­դիր­նե­րի լուծ­ման հետևյալ մե­խա­նիզմն է ա­ռա­ջար­կում. ռազ­մա­կան դիկ­տա­տու­րա՝ մեկ տա­րի, գա­ղա­փա­րա­կան մաք­րում, դե­մոկ­րա­տա­կան ընտ­րու­թյուն­ներ:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 4795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ