Մութ ամպեր` Ալավերդու քաղաքապետի գլխին
10.12.2019 | 01:48
Օրեր առաջ Ալավերդի այցելած Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, բառիս բուն իմաստով, ցեխն է մտցրել Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանին: Մարզպետը դժգոհել է, որ Խեչումյանը չի հետևել ճանապարհների փոսալցման աշխատանքների որակին: «Այսպես գո՞րծ են անում, պարոն Խեչումյան: Դուք համայնքապետն եք, ինչու՞ չեք հետևել որակին: Խայտառակ պատկեր է, ու բացառվում է, որ Դուք պետբյուջեից գումար ստանաք այս աշխատանքի դիմաց»,- ասել է մարզպետ Ղուկասյանն ու դժգոհել սուբվենցիոն ծրագրով Ալավերդիում նախատեսված աշխատանքների ծավալից:
Անդրեյ Ղուկասյանին դուր չի եկել նաև այն հանգամանքը, որ Ալավերդու Թումանյան փողոցին հարող երկաթգծի պաշտպանական գոտիներում տարիներ ի վեր ապօրինի շինություններ են կառուցվել: Համայնքապետ Խեչումյանին նախատել է՝ ինչու՞ երբևէ այդ հարցով չի զբաղվել, ինչո՞ւ իրավական գործընթացներ չեն հետևել:
«Տպավորություն ունեմ, որ Դուք գտնվում եք նախկին պաշտոնյաների ազդեցության ներքո և կաշկանդված եք Ձեզ զգում: Ալավերդցիները նման համայնքապետ ունենալու արժանի չեն»,- դիմելով քաղաքապետին՝ ասել է մարզպետն ու հասկացրել՝ առաջիկայում իրավական գործընթացներ են սպասվում, որոնք, ըստ երևույթին, միտված են լինելու Սասուն Խեչումյանի հրաժարականին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ