ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը Վաշինգտոնում ընդունել են ՌԴ ԱԳ նախարարին

ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը Վաշինգտոնում ընդունել են ՌԴ ԱԳ նախարարին
11.12.2019 | 12:55

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումների ժամանակ կրկնել են Ռուսաստանի դեմ մեղադրանքները 2016-ի ընտրություններին միջամտելու ջանքերի վերաբերյալ և նախազգուշացրել, որ այլևս նման փորձեր չլինեն: Լավրովը մեղադրանքներն անվանել է անհիմն:

Ռուսաստանի հանդեպ կասկածները հեղեղել են Վաշինգտոնը, ասել է նախարարը: Թրամփը «Մոսկվային հորդորել է լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը», ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում, որը հրապարակվել է հանդիպումից հետո: Կողմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, սպառազինության վերահսկման հետ կապված հարցեր: Թրամփը շեշտել է, որ կարևորում է «զենքի արդյունավետ գլոբալ վերահսկումը», որը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին:


ԱՄՆ նախագահը Ռուսաստանին խնդրել է աջակցություն ցուցաբերել՝ կանխելու համար Իրանի կողմից միջուկային զենքի զարգացումը:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ