Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արցախի շուրջ սպասվող զարգացումների պատճառով Երևանում անվտանգության խորհուրդների համատեղ նիստ կանցկացվի

Արցախի շուրջ սպասվող զարգացումների պատճառով Երևանում անվտանգության խորհուրդների համատեղ նիստ կանցկացվի
19.12.2019 | 13:07

«Հրապարակը» գրում է, որ մինչև տարեվերջ Երևանում կանցկացվի Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։ Պաշտոնապես կասվի, որ նպատակը 2019-ի սկզբին Արցախում համատեղ նիստից հետո կատարված աշխատանքներն ամփոփելն է, իրականում պատճառը ԼՂ-ի շուրջ սպասվող զարգացումներն են։ Առաջին համատեղ նիստն անցկացվել է մայիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունից օրեր անց, երբ նրանք, ի պատասխան Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությանը, կոչ էին արել զերծ մնալ այն հայտարարություններից և գործողություններից, որոնք «կարող են էապես փոխել հակամարտության գոտում իրավիճակը»։

Նրանց կարծիքով` միակողմանի փոփոխություններ պահանջել չի կարելի բանակցային ձևաչափում, առանց մյուս կողմի համաձայնության։ Առաջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր նաև Արարատ Միրզոյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ոչ:

Դիտվել է՝ 2187

Մեկնաբանություններ