Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ո՞վ ես դու, ա՛յ աղ­ջիկ, ո՞վ է քեզ թույլ տվել խո­սել թե­մա­նե­րից, ո­րոնք քո խել­քի բա­նը չեն

Ո՞վ ես դու, ա՛յ աղ­ջիկ, ո՞վ է քեզ թույլ տվել  խո­սել թե­մա­նե­րից, ո­րոնք քո խել­քի բա­նը չեն
24.12.2019 | 00:50
«Շատ կար­դա­ցո­ղը հաս­կա­ցող կլի­նի»,- այս ա­սաց­ված­քը ՎԱ­ՉԱ­ԳԱՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ հե­ղի­նա­կու­թյամբ 2-րդ դա­սա­րա­նի «Մայ­րե­նիից» է, որ­տեղ ի թիվս այլ ա­ռած­նե­րի, ա­սաց­վածք­նե­րի, խն­դուկ­նե­րի կան դաս­տիա­րակ­չա­կան բա­զում պատ­մու­թյուն­ներ։ Բայց ինչ­պես նշե­ցինք՝ դրանք կար­դա­ցո­ղի հա­մար են, տվյալ դեպ­քում` սո­վո­րող ա­շա­կեր­տի։ Իսկ ան­հայտ կեն­սագ­րու­թյամբ մե­կի` բախ­տի բեր­մամբ, թե պա­տահ­մամբ խոր­հր­դա­րա­նում հայ­տն­ված ոմն ՍՈ­ՆԱ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ հա­մար «Այբ­բե­նա­րա­նից» ու «Մայ­րե­նիի» դա­սագր­քե­րից տպա­վոր­վել են միայն նկար­նե­րը։ ՈՒ գր­քե­րի մա­սին միայն նկար­նե­րով կար­ծիք կազ­մած այս սու­բյեկտն այն­պի­սի՜ բա­ռամ­թեր­քով է խո­սում մի մար­դու մա­սին, ո­րի դա­սագր­քե­րով տա­րի­ներ շա­րու­նակ սե­րունդ­ներ են կրթ­վել, որ մնում ես ապ­շած։ Այս­տեղ են ա­սել՝ ո՞վ ես դու, ա՛յ աղ­ջիկ, ո՞վ է քեզ թույլ տվել խո­սել թե­մա­նե­րից, ո­րոնք քո խել­քի բա­նը չեն։ Ե­թե ժա­մա­նա­կին միայն նկար­նե­րով չհ­րա­պուր­վեիր, ջանք թա­փեիր ու մի քա­նի բան սո­վո­րեիր, առն­վազն տար­րա­կան բա­րեկր­թու­թյուն կու­նե­նա­յիր ու նման կերպ չէիր ար­տա­հայտ­վի։
Կր­կին 2-րդ դա­սա­րա­նի «Մայ­րե­նիից» հա­տուկ քեզ հա­մար, լու­սան­կար­նե­րի սի­րա­հար Սո­նա, մեջ­բե­րու­մով ա­սեմ. «Գլ­խիցդ մեծ գործ ես բռ­նել»… Ե­թե մի եր­կու գո­մի­կի կամ տրանս­գեն­դե­րի լու­սան­կար­ներ լի­նեին, ան­շուշտ «Այբ­բե­նա­րա­նը» դուրդ կգար, չէ՞։ Հան­րա­հայտ Լա­րի­սա Մի­նա­սյա­նի խոր­հր­դով այլևս չէիր փոր­ձի ցեխ շպր­տել «Այբ­բե­նա­րա­նի» վրա։
Ցա­վով եմ ար­ձա­նագ­րում՝ վա՜յ այն երկ­րին, ո­րի պատ­գա­մա­վոր­նե­րը սո­նա­ղա­զա­րյան­ներն են։
Սրա ան­կապ ու լպիրշ ե­լույ­թը ստի­պեց հա­մա­ցան­ցում կար­դալ կեն­սագ­րու­թյու­նը։ Աղ­ջիկ­նե­րի հա­մես­տու­թյունն ու տղա­նե­րի ու­ժը ժխ­տող 27-ա­մյա այս տի­կի­նը, պարզ­վում է՝ մա­գիստ­րո­սի կո­չում է ստա­ցել։ Բայց չգի­տի՝ որ­քան էլ մա­գիստ­րո­սի սուտ «ծած­կո­ցը» քա­շի գլ­խին, մա­գիստ­րոս չի դառ­նա։ Ա­ռա­վել ևս ի­րա­վունք չի ու­նե­նա ճա­մար­տա­կե­լու այն­պի­սի մարդ­կանց մա­սին կամ այն­պի­սի թե­մա­նե­րից, որ կյան­քի լուրջ հե­տա­գիծ (ոչ թե Գյում­րիից Երևան ըն­կած 120 կամ 125 կմ) ու բա­զա­յին կր­թու­թյուն են պա­հան­ջում։ Աղ­ջիկ ջան, քո պա­րա­գա­յում ո՛չ մե­կը կա, ո՛չ էլ մյու­սը։ էլ ին­չու՞ ես ամ­բիոն բարձ­րա­ցել ու խայ­տա­ռա­կում ինքդ քեզ ոչ հո­դա­բաշխ խոս­քով։ Դու այն­քան «տգետ» ես (պա­րոն Վա­չա­գան Սարգ­սյա­նի՝ քեզ տր­ված ո­րա­կումն է, ո­րին հա­մա­ձայն եմ ոչ միայն ես, այլև ֆեյս­բու­քյան հա­րյու­րա­վոր օգ­տա­տե­րեր), որ ԼԳԲՏ-ա­հոտ «կր­քոտ» ճա­ռիցդ այդ­պես էլ հաս­կա­նա­լի չե­ղավ, թե ինչ ես ու­զում կր­թա­կան հա­մա­կար­գից ու ո­լոր­տի նվի­րյալ­նե­րից։ Թե՞ մտա­ծե­ցիր՝ «կարծ­րա­տիպ» ու մի քա­նի նման ճո­ռոմ բա­ռեր ան­վերջ կրկ­նե­լով խե­լա­ցի մտ­քեր ես ար­տա­հայ­տում ու կարևոր ա­ռա­ջարկ­ներ ա­նում։ Էս­տեղ են ա­սել՝ «ող­բամ զքեզ», ե­թե կր­թու­թյուն ա­սե­լով, ըն­դա­մե­նը սե­ռա­փոխ ա­ռանձ­նյակ­ներ ու ժո­ղովր­դի բնո­րոշ­մամբ՝ «ղզող­լան» աղ­ջիկ­ներ ես պատ­կե­րաց­նում։ Նաև ու­սու­ցիչ­ներ, ո­րոնք ա­շա­կեր­տու­հի­նե­րին չեն հոր­դո­րի հա­մեստ լի­նել, ա­շա­կերտ­նե­րին էլ՝ առ­նա­կան։
Մեր ազ­գա­յին ար­ժեք­նե­րով ու ա­վան­դույթ­նե­րով հո­գին սնող ու դաս­տիա­րա­կող «Այբ­բե­նա­րա­նից» «դի­վա­հար­ված» սույն տիկ­նո­ջը կա­ռա­ջար­կեի մինչ այն աղ­բա­ման նե­տե­լը բա­ցել «Մայ­րե­նիի» դա­սա­գիր­քը, որ­տեղ հե­տաքր­քիր մի ա­ռա­ջադ­րանք կա՝ «Հո­րի­նիր մի պատ­մու­թյուն նկա­րի շուրջ» (հաշ­վի եմ առ­նում նկար­նե­րի հան­դեպ նրա ան­թա­քույց վե­րա­բեր­մուն­քը)։ Սո­նա Ղա­զա­րյան, ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան խոր­հր­դա­րա­նա­կան «հե­րո­սա­պա­տում­ներն» աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, հո­րի­նիր մի պատ­մու­թյուն, թե ինչ­պես սո­նա­ղա­զա­րյան­ներն ու մյուս քայ­լա­րած­նե­րը հայ­տն­վե­ցին երկ­րի օ­րենս­դիր մարմ­նում։ Որ­քան կա­րող ես զոռ տուր երևա­կա­յու­թյանդ, ա­զա­տու­թյուն տուր կր­քե­րիդ։ Հո­րին­ված­քիդ պատ­կե­րա­վո­րու­թյուն հա­ղոր­դե­լու նպա­տա­կով չմո­ռա­նաս նաև հի­շա­տա­կել բո­լոր այն գռե­հիկ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը, ո­րոնք այս 1 տա­րում հն­չել են խոր­հր­դա­րա­նի բարձր ամ­բիո­նից։ Հե­տո լավ փա­թե­թա­վո­րիր ու՞…
Այ թե աղ­բա­մա­նում հայ­տն­վե­լու ար­ժա­նի ի՜նչ պատ­մու­թյուն կլի­նի։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Հ. Գ. Ես սա գրում եմ նաև որ­պես 2-րդ դա­սա­րա­նում սո­վո­րող ա­շա­կեր­տի մայր, որն աշ­խա­տում է և՛ «Այբ­բե­նա­րա­նի», և՛ «Մայ­րե­նիի» դա­սագր­քե­րի խմ­բա­գիր­նե­րի՝ ՀՐԱՆՏ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԻ ու ԱՐ­ՏԱ­ՇԵՍ ԹԱ­ԴԵ­ՎՈ­ՍՅԱ­ՆԻ հետ։ Ո՞նց կշա­հեինք, ե­թե սո­նա­ղա­զա­րյան­նե­րի ու նման­նե­րի փո­խա­րեն մեր երկ­րի թե՛ օ­րենս­դիր, թե՛ գոր­ծա­դիր մար­մին­նե­րը հա­մալր­ված լի­նեին այս­պի­սի կադ­րե­րով։ Ե՛վ Վա­չա­գան Սարգ­սյա­նին, և՛ իմ ա­վագ գոր­ծըն­կեր­նե­րին ըն­դա­մե­նը մեկ հոր­դոր ու­նեմ՝ ար­հա­մար­հե՛ք բո­լոր սո­րո­սա­կան­նե­րի վայ­րա­հա­չոց­ներն ու շա­րու­նա­կեք ձեր ազ­գան­վեր գոր­ծը։ Հայ ար­մատ­նե­րից, հայ ար­ժեք­նե­րից բո­լոր սն­վող­ներս սի­րում և գնա­հա­տում ենք ձեզ։
Դիտվել է՝ 5546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ