ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Փաշինյանին էլ Տեր-Պետրոսյանը պետք չէ՞

Փաշինյանին էլ Տեր-Պետրոսյանը պետք չէ՞
11.01.2020 | 16:21

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականը ՀԱԿ-Փաշինյան տանդեմի վերջնական փլուզման մասին է հուշում։ Սակայն այս իշխանությունում ՀԱԿ-ականների դիվիզիան դեռ իր դիրքերն ամուր պահում է։ Կարապետյանը Կոնգրեսի «ծանր հրետանին» էր ու նրանից ազատվելը նշանակում է, որ Փաշինյանը ցանկանում է այս քաղաքական ուժի հետ էլ իր հաշիվները վերջնականապես փակել։ Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյան-Կարապետյան հարաբերությունները տևական ժամանակ լարված էին և կանխատեսելի էր այս հրաժարականը։ Սակայն եթե Վլադիմիր Կարապետյանն ուզում էր ավելի արժանապատիվ հեռանալ և իր թիմի հանդեպ նվիրվածությունը ցույց տար, պետք է հրաժարականի դիմում ներկայացներ հենց այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 1996-ից սկսած բոլոր ղեկավարները չարիք են եղել։ Ասել է՝ չարիք է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որի ծնունդն այդպես էլ Փաշինյանը չշնորհավորեց՝ հերթական անգամ ընդգծելով նրանց միջև առկա հակասությունները։
Գուցե հեռու չէ այն օրը, երբ այսօրվա վարչապետ ինչ-ինչ իրավիճակում հանրային ուշադրությունը շեղելու նպատակով մի երկու «անմեղ» մեղադրանք էլ հրահանգի առաջադրել նախկին թիմակից, իր երբեմնի հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ