Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տղա­նե­րը մի փոքր զվար­ճա­ցել են

Տղա­նե­րը մի փոքր զվար­ճա­ցել են
17.01.2020 | 01:17
«Աս­տոն Վի­լա­յի» նկատ­մամբ տո­նած խո­շոր հաշ­վով հաղ­թա­նա­կից հե­տո (6:1) «Ման­չեստր Սի­թիի» ֆուտ­բո­լիստ­նե­րը աղմ­կոտ պատ­մու­թյան մեջ են ըն­կել: Բրի­տա­նա­կան միան­գա­մից եր­կու լրատ­վա­մի­ջոց՝ The Sun-ն ու Daily Mail-ը, հայտ­նել են, որ ար­տագ­նա հաղ­թա­նա­կը ման­չեստ­րյան ա­կում­բի ֆուտ­բո­լիստ­նե­րը նշել են հա­տուկ ի­րենց հա­մար Մի­լա­նից ժա­մա­նած 22 մո­դել­նե­րի աղմ­կոտ ըն­կե­րակ­ցու­թյու­նում:
Ա­սենք, որ հյու­րա­նո­ցի մեկ օր­վա գի­շե­րա­կացն ար­ժե­ցել է 180 մի­լիոն եվ­րո: Միա­ժա­մա­նակ ըն­թեր­ցո­ղին տե­ղե­կաց­նենք, որ այս զվար­ճան­քը հենց այն­պես, հան­պատ­րաս­տից նա­խա­ձեռն­ված քայլ չի ե­ղել: Դրա նա­խա­պատ­րաս­տու­մով կազ­մա­կերպ­չա­կան կող­մը զբաղ­վել է մի քա­նի ա­միս: Մի­ջո­ցառ­ման ա­ռաջ բե­րած աղ­մու­կը պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ ֆուտ­բո­լիստ­նե­րի կա­նայք հրա­վիր­ված չեն ե­ղել: Ա­վե­լին՝ դրա­նից տե­ղե­կաց­ված էլ չեն ե­ղել: Եվ այ­սու­հան­դերձ լրատ­վա­մի­ջոց­նե­րը հայտ­նում են, որ մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րը միան­գա­մայն եր­ջա­նիկ են ե­ղել:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 3754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ