Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեր­կա­սա­ռույ­ցի դեմ «դու­խո՞վ» եք պայ­քա­րում

Մեր­կա­սա­ռույ­ցի դեմ «դու­խո՞վ» եք պայ­քա­րում
07.02.2020 | 02:00
Սևան-Երևան մայ­րու­ղում օ­րերս շղ­թա­յա­կան վթա­րի հետևան­քով բախ­վել էին 50-ից ա­վե­լի ավ­տո­մե­քե­նա­ներ: Շղ­թա­յա­կան վթա­րի տե­սա­նյու­թե­րը մեծ թա­փով տա­րած­վե­ցին մի շարք լրատ­վա­մի­ջոց­նե­րում, բայց դրա պատ­ճառ­նե­րի մա­սին չխո­սեց գրե­թե ոչ ոք: Գե­ղար­քու­նի­քի մար­զի ճա­նա­պարհ­նե­րը սպա­սար­կող ըն­կե­րու­թյուն­նե­րի ոչ պատ­շաճ աշ­խա­տան­քի, մայ­րու­ղին ժա­մա­նա­կին ա­վա­զով ու ա­ղով չմ­շա­կե­լու հետևան­քով է նաև, որ այդ­պի­սի մասշ­տաբ­նե­րի վթար է տե­ղի ու­նե­ցել: Ե­թե Հա­յաս­տա­նում «ի­րա­վի­ճակ փոխ­վե­լուց» ա­ռաջ նման վթար էր լի­նում, «մեր ու մա­նուկ» ի­րենց սր­բա­զան պարտքն էին հա­մա­րում հի­շեց­նել, որ իշ­խա­նու­թյուն­ներն ու նրանց շր­ջա­պա­տի մար­դիկ, ո­րոնց վս­տահ­ված է ճա­նա­պարհ­նե­րի սպա­սար­կու­մը, թա­լա­նել են բյու­ջեն, կե­րել են փո­ղերն ու դրան­ցով թան­կար­ժեք մե­քե­նա­ներ գնել, տներ կա­ռու­ցել և այլն: Փաս­տա­ցի՝ այս ո­լոր­տում ոչ մի «ի­րա­վի­ճակ» էլ չի փոխ­վել: Ա­ռաջ­վա նման աղն էլ է պա­կաս, մաղն էլ, որ տվյալ դեպ­քում ա­վազն է: Տե­ղում­նե­րից հե­տո ճա­նա­պարհ­նե­րը ժա­մա­նա­կին չեն մշակ­վում, բայց ա­ռաջ­վա խան­դա­վառ քն­նա­դա­տու­թյու­նը չկա: Ժո­ղովր­դի սր­տի իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­վե­րահս­կո­ղու­թյու­նը ճա­նա­պարհ­նե­րի հս­կո­ղու­թյամբ զբաղ­վող­նե­րի նկատ­մամբ, ըստ երևույ­թին, տա­նե­լի է: Ի՞նչ է ե­ղել, որ, ա­ղի փո­խա­րեն մի քա­նի բուռ «դուխ» շաղ կտան ու վթար առ վթար ԱՊ­ՊԱ կկան­չեն:
Ճա­նա­պարհ­նե­րի ոչ պատ­շաճ սպա­սարկ­ման ա­կա­նա­տեսն ան­ձամբ ե­ղանք վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­պա­նյան ա­սու­լի­սի ժա­մա­նակ: Սա­հա­դաշ­տի վե­րած­ված ճա­նա­պարհ­նե­րին տե­ղա­ցած ձյունն էլ ա­վե­լի էր դժ­վա­րաց­նում երթևե­կը: Աստ­ված կան­չե­լով ան­ցանք ամ­բողջ ճա­նա­պար­հը, և, ո՜վ զար­մանք, ա­սու­լի­սի ժա­մա­նակ վար­չա­պե­տը հայ­տա­րա­րեց, թե ան­չափ գոհ է ճա­նա­պար­հը սպա­սար­կող ըն­կե­րու­թյուն­նե­րից, որ հա­վուր պատ­ճա­շի վե­րաց­րել են մեր­կա­սա­ռույ­ցը: Դեռ մի բան էլ նշեց, թե հու­սով է, որ ճա­նա­պարհ­նե­րի մշակ­ված ու սպա­սարկ­ված լի­նելն իր այ­ցի հետ չի կապ­ված: Չգի­տեմ՝ Փա­շի­նյանն ինչ ճա­նա­պար­հով էր ե­կել, կամ մեր­կա­սա­ռույ­ցը նրան սպա­սար­կող «կոր­տե­ժի» աչ­քին ինչ էր թվա­ցել, բայց որ դա իմ կյան­քի ա­մե­նաա­հա­սար­սուռ երթևե­կու­թյունն էր, փաստ է:
Երևա­նի նախ­կին փոխ­քա­ղա­քա­պետ­նե­րից մե­կը, ի պա­տաս­խան լրագ­րող­նե­րի դժ­գո­հու­թյան, թե ին­չու երևա­նյան բա­կերն ու փո­ղոց­նե­րը չեն մաքր­վում ձնից ու մեր­կա­սա­ռույ­ցից, մո­տա­վո­րա­պես այս­պես էր պա­տաս­խա­նել. «Հո մե՞ղր չի տե­ղա­ցել, որ դժ­գո­հում եք»: Այժմ մենք ենք ու­զում հի­շեց­նել՝ մեղր չի տե­ղա­ցել, հար­գե­լի պա­տաս­խա­նա­տու­ներ, ու ե­թե ի­րա­պես ի­րա­վի­ճակ է փոխ­վել երկ­րում, ա­պա նոր­մալ սպա­սար­կեք ճա­նա­պարհ­նե­րը, աղ ու ա­վազ լա­փե­լու մա­սին ձեր քն­նա­դա­տու­թյունն էլ այդ­քան շուտ մի մո­ռա­ցեք։ Մենք որ լավ ենք հի­շում:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ