Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անկարան, Մոսկվան եւ Թեհրանը համաձայնեցնում են նոր գագաթաժողովի ամսաթիվը

Անկարան, Մոսկվան եւ Թեհրանը համաձայնեցնում են նոր գագաթաժողովի ամսաթիվը
20.02.2020 | 13:06

Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչները համաձայնեցնում են սիրիական կարգավորման շուրջ եռակողմ գագաթաժողովի ամսաթիվը՝ հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն.

«Կողմերն աշխատում են գագաթաժողովի ամսաթվի համաձայնեցման շուրջ: Կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերումից հետո հասարակայնությանը կտեղեկացվի գագաթաժողովի ամսաթվի մասին»: ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտնել Է, որ Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթաժողովը կարող Է տեղի ունենալ Թեհրանում մարտի սկզբին, եթե ստացվի Թուրքիայի ղեկավարության համաձայնությունը:

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ