Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չինաստանում դիտվում է կորոնավիրուսի վարակի կայունացում, Չինաստանի

Չինաստանում դիտվում է կորոնավիրուսի վարակի կայունացում, Չինաստանի
23.02.2020 | 15:32

Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 76392, կասկածելի դեպքերի թիվը՝ 5365, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 20674 (13%), գրանցվել է 2348 մահ (3.1%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11477 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 21-ի դրությամբ արձանագրվել է 76769 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 75569, 2239-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1200 դեպք, որից 8-ը մահվան ելքով: Տվյալները փաստում են, որ Չինաստանում սկսվե է նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի կայունացում։ Իրանում փետրվարի 22-ի ժամը 16:00 դրությամբ արձագրվել է 28 դեպք, որից 5-ը՝ մահվան ելքով: Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում Իրանի քաղաքացիներ են հոսպիտալացվել՝ կորոնավիրուսի կասկածանքով։ Առողջապահության նախարարությունը կապ է հաստատել վրացի գործընկերների հետ և վերջիններիս կողմից այն հերքվել է։


ՎԱՐԱԿՈՎ ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ է.
Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, Խուսափեք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, օգտագործեք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
լվացեք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժմամբ:
Եթե գտնվում եք Չինաստանում, խուսափեք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործեք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելեք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցեք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ:
Եթե վերադարձել եք Չինասատնից և ունեք գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, դիմեք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին:

Դիտվել է՝ 5541

Մեկնաբանություններ

ական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am