Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նարեկ Զեյնալյան. Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը ևս օրակարգում է

Նարեկ Զեյնալյան. Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը ևս օրակարգում է
23.02.2020 | 20:08

Օրակարգում են վիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները, ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը՝ հայտնել է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը` անդրադառնալով Իրանում կորոնավիրուսի տարածմանը և հայտարարություններին, թե սահմանը այդ երկրի հետ պետք է ժամանականավոր փակել: «Տեղեկացնեմ, որ այսօր խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ամենօրյա ռեժիմով ստացվում է տեղեկատվություն, ինչը վերլուծության է ենթարկվում, ամենայն մանրամասնությամբ գնահատվում են հնարավոր ռիսկերը և բոլոր հնարավոր զարգացումները», - գրել է պատգամավորը։

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ