Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՀՀ իշ­խա­նու­թ­յուն­նե­րը դեռ բա­վա­կա­նա­չափ չեն գի­տակ­ցում նոր կո­րո­նա­վի­րու­սի վտան­գը

ՀՀ իշ­խա­նու­թ­յուն­նե­րը դեռ բա­վա­կա­նա­չափ չեն գի­տակ­ցում նոր կո­րո­նա­վի­րու­սի վտան­գը
25.02.2020 | 01:28
Չի­նաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սի (COVID-2019) հա­րու­ցած ոչ տի­պիկ թո­քա­բոր­բի զո­հե­րի թի­վը, ե­րեկ ա­ռա­վո­տյան ռու­սա­կան ԶԼՄ-նե­րում հրա­պա­րակ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, հա­սել էր 2592-ի: Ըստ «РИА Новости»-ի, Չի­նաս­տա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան պե­տա­կան կո­մի­տեի հա­ղոր­դագ­րու­թյան հա­մա­ձայն, միայն մայր­ցա­մա­քա­յին Չի­նաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված լի­նե­լու հաս­տատ­ված դեպ­քե­րի թի­վը 77150-ն է, նրան­ցից 2592-ը մա­հա­ցել են, 24 734-ը բուժ­վել և դուրս են գր­վել հի­վան­դա­նոց­նե­րից: 49 824 հի­վանդ­նե­րից 9915-ի վի­ճա­կը ծանր է: Աշ­խար­հի 28 երկ­րում COVID-2019-ով վա­րակ­ված­նե­րի թի­վը հա­սել է շուրջ 79 000-ի, զո­հե­րի թի­վը գե­րա­զան­ցում է 2600-ը;
Միայն փետր­վա­րի 23-ի ըն­թաց­քում Չի­նաս­տա­նում հայտ­նա­բեր­վել է վա­րակ­ման 409 նոր հաս­տատ­ված դեպք, իսկ մինչ այդ հայտ­նի հի­վանդ­նե­րից 150-ը մա­հա­ցել է (նրան­ցից 149-ը` Հու­բեյ նա­հան­գում, 1-ը` Հայ­նան նա­հան­գում): Եվս 620 հո­գի կաս­կած­վում է նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված լի­նե­լու ա­ռու­մով, նրանց մոտ նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված լի­նե­լուն բնո­րոշ ախ­տան­շան­ներ են ար­տա­հայտ­վել, սա­կայն վա­րակ­ված լի­նե­լու հան­գա­ման­քը հա­մա­պա­տաս­խան թես­տե­րով դեռ հե­տա­զո­տու­թյան փու­լում է: Ընդ­հա­նուր առ­մամբ, ՉԺՀ-ում այդ­պի­սի կաս­կա­ծե­լի դեպ­քե­րի թի­վը հաս­նում է 3434-ի, ա­վե­լի քան 97 հա­զար մարդ, ով­քեր սերտ կապ են ու­նե­ցել հի­վանդ­նե­րի հետ, գտն­վում են բժշ­կա­կան հս­կո­ղու­թյան ներ­քո:
Նոր կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով Մի­լա­նում փակ­վել է ի­տա­լա­կան հայտ­նի «Լա Սկա­լա» օ­պե­րա­յին թատ­րո­նը: COVID-2019-ով վա­րակ­ված­նե­րի քա­նակն Ի­տա­լիա­յում կտ­րուկ ա­ճել է՝ 4-ից դեռ փետր­վա­րի 23-ի դրու­թյամբ հաս­նե­լով 150-ի (COVID-19-ով վա­րակ­ման հաս­տատ­ված դեպ­քե­րի թիվն Ի­տա­լիա­յում այժմ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, շատ ա­վե­լին է), նրան­ցից 4-ը ե­րեկ ա­ռա­վոտ հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, ար­դեն մա­հա­ցել է, բազ­մա­թիվ այլ ան­ձինք կաս­կած­վում են վա­րակ­ված լի­նե­լու մեջ: COVID-19-ի բռն­կու­մը գրանց­վել է Ի­տա­լիա­յի հյու­սի­սա­յին շր­ջան­նե­րում, հիմ­նա­կա­նում Լոմ­բար­դիա­յում և հարևան Վե­նե­տո­յի մար­զում: Երկ­րի կա­ռա­վա­րու­թյու­նը հայ­տա­րա­րել է երկ­րի այն բնա­կա­վայ­րերն ար­գե­լա­փա­կե­լու, մե­կու­սաց­նե­լու մա­սին, որ­տեղ ակ­տի­վո­րեն տա­րած­վում է նոր կո­րո­նա­վի­րու­սը: Փետր­վա­րի 23-ին Ավ­ստ­րիա­յի ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Կառլ Նե­հա­մե­րը հայտ­նել է, որ Ավ­ստ­րիա­յի հետ սահ­մա­նին կանգ­նեց­վել է Ի­տա­լիա­յից ե­կող գնաց­քը, քա­նի որ դրա­նում ե­ղել են բարձր ջեր­մու­թյուն ու­նե­ցող եր­կու ուղևոր, ո­րոնք կաս­կած­վում են նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված լի­նե­լու մեջ: Փա­րի­զում նոր կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված կաս­կա­ծի պատ­ճա­ռով փա­կել են ոս­տի­կա­նու­թյան կո­մի­սա­րիա­տը:
Հա­րա­վա­յին Կո­րեա­յում ե­թե փետր­վա­րի 19-ի դրու­թյամբ COVID-19-ով վա­րակ­ված­նե­րի քա­նա­կը 50 էր, ա­պա փետր­վա­րի 24-ին գրանց­վել էր ար­դեն նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան 763 հաս­տատ­ված դեպք, առն­վազն 2 հո­գի մա­հա­ցել է, մաս­նա­գետ­նե­րը ստու­գում են երկ­րում շուրջ 5000 ան­ձանց մոտ ախ­տա­նիշ­նե­րի առ­կա­յու­թյան հան­գա­ման­քը: COVID-19-ով վա­րակ­ված առն­վազն եր­կու անձ հայտ­նա­բեր­վել է Վրաս­տա­նում, եր­կուսն էլ Ի­րա­նից են Վրաս­տան ե­կել:
Դեռ փետր­վա­րի 23-ի դրու­թյամբ Ի­րա­նում COVID-19-ով վա­րակ­ման 43 հաս­տատ­ված դեպք էր գրանց­վել, ե­րեկ ար­դեն` 47: Հի­վանդ­նե­րից 8-ը մա­հա­ցել էին, ին­չը Չի­նաս­տա­նի սահ­ման­նե­րից դուրս մա­հա­ցու­թյան ա­մե­նա­բարձր ցու­ցա­նիշն է: Ի­րա­նում կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կա­պակ­ցու­թյամբ մի շարք նա­հանգ­նե­րում փակ­վել են ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը, մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը չե­ղյալ են հայ­տա­րար­վել, իսկ մի շարք մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­ներ կանց­կաց­վեն ա­ռանց հան­դի­սա­կան­նե­րի: Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նին հայ­տա­րա­րել է, որ Ի­րա­նի զին­ված ու­ժե­րը ներգ­րավ­ված կլի­նեն կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում, Թեհ­րա­նը կփոր­ձի վա­րա­կը հաղ­թա­հա­րել նվա­զա­գույն կո­րուստ­նե­րով:
«Բո­լոր պե­տա­կան մար­մին­նե­րը, զին­ված ու­ժե­րը, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը անհ­րա­ժեշտ մի­ջոց­ներ կձեռ­նար­կեն հա­սա­րա­կու­թյան ա­ռող­ջու­թյան հա­մար,- ա­սել է Հա­սան Ռո­հա­նին:- Մենք ցան­կա­նում ենք հնա­րա­վո­րինս շուտ հաս­տա­տել հի­վան­դու­թյան վե­րահս­կո­ղու­թյու­նը՝ հնա­րա­վոր նվա­զա­գույն վնա­սով» (Ի­րա­նի նա­խա­գա­հի խոս­քե­րը մեջ­բեր­ված են նրա պաշ­տո­նա­կան կայ­քում):
Հաս­կա­նա­լի է, որ COVID-19-ով վա­րակ­ված­նե­րի, ինչ­պես նաև դրա զո­հե­րի թվա­քա­նակ­ներն այս պա­հին, երբ կար­դում եք սույն հոդ­վա­ծը, շատ ա­վե­լին են, քա­նի որ վա­րակ­ված­նե­րի ու զո­հե­րի քա­նակն ար­տա­հայ­տող թվե­րը փոխ­վում են ա­մեն օր և նույ­նիսկ ա­մեն ժամ:
Մի շարք եր­կր­նե­րի իշ­խա­նու­թյուն­ներ ո­րո­շել են ժա­մա­նա­կա­վո­րա­պես դա­դա­րեց­նել հա­ղոր­դակ­ցու­թյունն Ի­րա­նի հետ, փա­կել ի­րենց սահ­մա­նը՝ կան­խե­լու հա­մար կո­րո­նա­վի­րու­սի հե­տա­գա տա­րա­ծու­մը, որն այս երկ­րում սկս­վել է փետր­վա­րի 19-ից, Ղում նա­հան­գից: Ղումն ուխ­տագ­նա­ցու­թյան վայր է շիա մահ­մե­դա­կան­նե­րի հա­մար: Ըստ բժիշկ­նե­րի, վա­րակ­ված­նե­րի մեծ մա­սը կա՛մ քա­ղա­քի բնա­կիչ­ներ են, կա՛մ գնա­ցել են այն­տեղ: Փետր­վա­րի 23-ին Ի­րա­նի հետ իր սահ­մա­նը փա­կե­լու ո­րո­շում է կա­յաց­րել Թուր­քիան, որ­տեղ նույն օր­վա­նից, տե­ղա­կան ժա­մա­նա­կով 20:00-ից հե­տո Ի­րա­նից օ­դա­նա­վերն այլևս չէին կա­րո­ղա­նա­լու վայ­րէջք կա­տա­րել: Պա­կիս­տանն ու Աֆ­ղանս­տա­նը նույն­պես փա­կել են ի­րենց սահ­ման­ներն Ի­րա­նի հետ: Վրաս­տա­նը ևս դա­դա­րեց­րել է Ի­րա­նից օ­դա­յին ճա­նա­պար­հով ուղևոր­նե­րի ըն­դու­նու­մը: Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րին Ի­րա­նում COVID-19-ի բռնկ­ման կա­պակ­ցու­թյամբ հոր­դո­րում է պահ­պա­նել նա­խազ­գու­շա­կան մի­ջոց­ներ Ի­րան այ­ցե­լե­լիս:
ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը վի­րու­սի տա­րած­ման սպառ­նա­լի­քի պատ­ճա­ռով փետր­վա­րի 23-ին հայ­տա­րա­րեց ի­րա­նա-հայ­կա­կան սահ­մա­նը եր­կու շա­բա­թով փա­կե­լու, ինչ­պես նաև եր­կու եր­կր­նե­րի միջև օ­դա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան դա­դա­րեց­ման մա­սին: Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ կա­ռա­վա­րու­թյու­նում փետր­վա­րի 24-ին տե­ղի է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող հանձ­նա­ժո­ղո­վի նիստ: ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կան կայ­քի տե­ղե­կաց­մամբ, ամ­փո­փե­լով նիս­տի ար­դյունք­նե­րը, Նի­կոլ Փա­շի­նյա­նը նշել է.
«Կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տում մենք քն­նար­կե­ցինք մեր ա­նե­լիք­նե­րը՝ կապ­ված Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սի մուտ­քը կան­խար­գե­լե­լուն ուղղ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետ, և այս քն­նարկ­ման հրա­տա­պու­թյու­նը կապ­ված է նրա հետ, որ հարևան և բա­րե­կամ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նում ար­դեն կո­րո­նա­վի­րու­սից մահ­վան դեպ­քեր ու­նեն. մահ­վան 8 դեպք ու­նեն, և մենք պետք է մի­ջոց­ներ ձեռ­նար­կենք: Քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում մենք ո­րո­շե­ցինք, որ այ­սօր կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ երկ­շա­բա­թյա ժամ­կե­տով կփա­կենք ցա­մա­քա­յին սահ­մանն ու հա­ղոր­դակ­ցու­թյու­նը Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան հետ: Ի­հար­կե, կլի­նեն բա­ցա­ռու­թյուն­ներ. բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը կի­րա­կա­նաց­վեն ա­ռանց սահ­մա­նա­փա­կում­նե­րի, պար­զա­պես բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող վա­րորդ­նե­րի նկատ­մամբ կի­րա­կա­նաց­վի հա­տուկ հս­կո­ղու­թյուն, և բեռ­նե­րի տե­ղա­փոխ­ման հա­տուկ կարգ կգոր­ծի: Որևէ սահ­մա­նա­փա­կում չի կի­րառ­վի քա­ղա­քա­ցի­նե­րի վե­րա­դար­ձի վրա. խոս­քը վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նում գտն­վող Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­նե­րին և Ի­րա­նում գտն­վող Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­նե­րին, այ­սինքն՝ նրանք կա­րող են ա­զատ վե­րա­դառ­նալ ի­րենց հայ­րե­նիք:
Օ­դա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան նկատ­մամբ կկի­րառ­վեն ո­րո­շա­կի, բայց ոչ ամ­բող­ջա­կան սահ­մա­նա­փա­կում­ներ: Այս սահ­մա­նա­փա­կում­նե­րը, այս ո­րո­շու­մը մենք եր­կու շա­բա­թով կկա­յաց­նենք, և եր­կու շա­բաթ­վա ըն­թաց­քում ա­վե­լի սերտ հա­ղոր­դակ­ցու­թյան մեջ կլի­նենք մեր բա­րե­կամ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, որ­պես­զի ի­րա­վի­ճա­կի ա­վե­լի ամ­բող­ջա­կան գնա­հա­տա­կան ու­նե­նանք և նաև հա­մա­տեղ ո­րո­շենք մեր հե­տա­գա ա­նե­լիք­ներն այս ուղ­ղու­թյամբ»:
Սա նշա­նա­կում է, որ վե­րոն­շյալ սահ­մա­նա­փա­կում­նե­րը, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, կկի­րառ­վեն նաև երկ­շա­բա­թյա ժամ­կե­տի լրա­նա­լուց հե­տո: Հաս­կա­նա­լի է, թե ին­չե­րով է պայ­մա­նա­վոր­ված վե­րոն­շյալ սահ­մա­նա­փա­կում­նե­րի մաս­նա­կի, ոչ ամ­բող­ջա­կան լի­նե­լը: Հա­յաս­տա­նի սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կի վրա բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի ար­գել­քը բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա, բայց նույ­նիսկ դա հաշ­վի առ­նե­լով, նշ­ված բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը պետք է ար­գել­վեին: Ին­չո՞ւ… Այն պարզ պատ­ճա­ռով, որ COVID-19-ով վա­րակ­ված­նե­րի հի­վան­դու­թյան ին­կու­բա­ցիոն (գաղտ­նի) շր­ջա­նը 14-24 օր է, ընդ ո­րում, այդ շր­ջա­նում նրանք վա­րա­կիչ են այլ ան­ձանց, թերևս նաև` ո­րոշ կեն­դա­նի­նե­րի հա­մար, տես` մեր «Նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման սրըն­թաց ա­ճի գաղտ­նի­քը» հրա­պա­րա­կու­մը:
Ճիշտ է, նշ­վել է, որ բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող վա­րորդ­նե­րի նկատ­մամբ կի­րա­կա­նաց­վի հա­տուկ հս­կո­ղու­թյուն, և բեռ­նե­րի տե­ղա­փոխ­ման հա­տուկ կարգ կգոր­ծի, բայց ի՞նչ հա­տուկ հս­կո­ղու­թյան մա­սին է խոս­քը… Վա­րորդ­նե­րի ջեր­մու­թյու­նը չա­փե­լը, նրան­ցից COVID-19-ի ախ­տան­շան­նե­րի բա­ցա­կա­յու­թյան վե­րա­բե­րյալ հայ­տա­րա­րա­գիր պա­հան­ջե­լը, նույ­նիսկ նրանց շն­չա­դի­մակ­ներ տա­լը և պա­հան­ջե­լը, որ ՀՀ-ում գտն­վե­լու ողջ ըն­թաց­քում կրեն, կի­րա­ռեն դրանք, դեռ բա­վա­րար չեն կան­խե­լու հնա­րա­վոր վա­րա­կակ­րի կող­մից վի­րու­սի փո­խան­ցու­մը: Իսկ Հա­յաս­տա­նի ու­նե­ցած թես­տե­րը, ե­թե նույ­նիսկ հա­մա­րենք, թե դրանք 100 տո­կո­սի ճշ­տու­թյամբ հայտ­նա­բե­րում են COVID-19-ով վա­րակ­վա­ծու­թյու­նը (ին­չը մաս­նա­վո­րա­պես չի­նա­կան թես­տե­րի պա­րա­գա­յում բո­լո­րո­վին էլ այդ­պես չէ, դժ­վար թե բա­վա­րա­րեն բո­լոր վա­րորդ­նե­րին ստու­գե­լու հա­մար: Բա­ցի այդ, ինչ­պես ա­վե­լի վաղ շեշ­տել է ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը, «թես­տե­րը կի­րառ­վում են միայն կլի­նի­կա­կան ախ­տան­շան­նե­րի ի հայտ գա­լու դեպ­քում, երբ ու­զում են տար­բե­րա­կել այլ հի­վան­դու­թյուն­նե­րից»: Սա նշա­նա­կում է, որ ե­թե Ի­րա­նից ե­կած ու հնա­րա­վոր վա­րակ­վա­ծու­թյամբ վա­րորդ­նե­րի մոտ կլի­նի­կա­կան ախ­տան­շան­ներ դեռ ի հայտ չեն ե­կել, նրանք այդ թես­տե­րով ստուգ­ման չեն են­թարկ­վի:
Ա­վե­լին. որևէ խոսք չկա Ի­րա­նից Հա­յաս­տա­նի տա­րած­քով Վրաս­տան բեռ­ներ տե­ղա­փո­խող մե­քե­նա­նե­րի մուտ­քը ՀՀ ար­գե­լե­լու, ինչ­պես նաև Ի­րա­նից վե­րա­դար­ձող ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ հա­տուկ հս­կո­ղու­թյուն սահ­մա­նե­լու մա­սին: Կարճ ա­սած, COVID-19-ի նկատ­մամբ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի վե­րա­բեր­մուն­քը կա­րող է վե­րած­վել ռու­սա­կան ռու­լետ­կա­յի:
Վեր­ջին ա­վե­լի քան կես դա­րի ըն­թաց­քում, բա­ցի ՄԻԱՎ-ից, չի ե­ղել որևէ այլ տե­սա­կի վի­րուս ու դրա­նով վա­րակ­ման դեպք, որ մարդ­կու­թյանն այս աս­տի­ճա­նի տագ­նապ պատ­ճա­ռի ու լի­նի այս­քան վտան­գա­վոր: Նոր կո­րո­նա­վի­րու­սի զո­հե­րի թիվն ար­դեն գե­րա­զան­ցել է է­բո­լա­յի զո­հե­րի թվին, իսկ COVID-2019-ով վա­րակ­ված­նե­րի թիվն ամ­բողջ աշ­խար­հում է­բո­լա­յով վա­րակ­ված­նե­րի թվին գե­րա­զան­ցել է ար­դեն ան­հա­մե­մա­տե­լի կեր­պով:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 11476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ