Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանի ողջ բնակչության 51 տոկոսն ապրում է մայրաքաղաքում

Հայաստանի ողջ բնակչության 51 տոկոսն ապրում է մայրաքաղաքում
25.02.2020 | 13:32

Երևանն առաջին տեղն է զբաղեցրել եվրոպական քաղաքների ցանկում, որոնց բնակիչների տոկոսային հարաբերակցությունն ամենաբարձրն է երկրի ողջ բնակչության համեմատությամբ: Գերմանական Citypopulation.de պարբերականի տվյալներով՝ համաշխարհային ցանկում առաջատարներն են Սինգապուրը, Քուվեյթը և Բահրենը, եվրոպականում՝ Երևանը, Թբիլիսին և Աթենքը: Ցանկում տեղ են գտել մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքները: Պարբերականի տվյալներով՝ Երևանում բնակվում է Հայաստանի ողջ բնակչության 51 տոկոսը (1 500 000 մարդ), Թբիլիսիում՝ Վրաստանի ողջ բնակչության 36 տոկոսը, Աթենքում՝ երկրի բնակչության 31 տոկոսը:

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ