Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ
25.02.2020 | 13:34

Փետրվարի 23-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ: Ողջունելով հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպման անցկացումը, որն իր նպաստն է բերում ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկի` համահայկականության արդյունավետ իրականացմանը: Նախարարը նաև համոզմունք հայտնեց, որ նման ձևաչափով հանդիպումները կլինեն պարբերական, կնպաստեն Հայաստանի և սփյուռքահայ կազմակերպությունների համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը:
ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը և այդ ուղղություններով ձեռնարկվող քայլերը:


Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչները ներկայացրին իրենց աշխատանքների հիմնական ուղղությունները։ Շուրջ վեց ժամ տևած քննարկումների ընթացքում, մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ համահայկական օրակարգի՝ Արցախյան հիմնահարցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Սևրի պայմանագրի և Վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյակի, Մերձավոր Արևելքում զարգացումների և տարածաշրջանի հայ համայնքների դիմագրաված խնդիրների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
Հայ Դատի հանձնախմբերի կողմից հանդիպմանը մասնակցեցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Արամ Գալուստյանը և Կիրո Մանոյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը, Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը, Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը, Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը։ Նման հանդիպումները սկիզբ են առել 1997-ից և ունեցել են պարբերական բնույթ՝ ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ։


ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ