Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի իրադրությունը

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի իրադրությունը
28.02.2020 | 21:53

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը փետրվարի 28-ին հեռախոսով քննարկել են Իդլիբի ապաէսկալացիայի գոտու վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը՝ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Այսօր կայացել է նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը Թուրքիայի Հանրապետության ղեկավարի խնդրանքով: Խոսակցությունը եղել է հանգամանալից, նվիրված էր ամեն ինչ անելու անհրաժեշտությանը, որպեսզի կատարվեն ապաէսկալացիայի գոտու շուրջ ձեռք բերված սկզբնական պայմանավորվածությունները»,-ասել է նա:
Պուտինը և Էրդողանը նաև քննարկել են առաջիկայում այս կամ այն մակարդակով Իդլիբի շուրջ շփումներ անցկացնելու հնարավորությունը:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ