Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քեզ­մե փի­լի­սո­փա չըլ­լա

Քեզ­մե փի­լի­սո­փա չըլ­լա
10.03.2020 | 01:22
Օ­րեր շա­րու­նակ ԼՀԿ խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րը, հատ­կա­պես Մա­նե Թան­դի­լյա­նը, բարձ­րա­ձայ­նում են ծրա­րով նա­խա­րար­նե­րին փող տա­լու մա­սին Փա­շի­նյա­նի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյու­նը և ակն­կա­լում կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի ա­սա­ծի ա­պա­ցույց­նե­րը։ «Որ­քա­նո՞վ է վար­չա­պետն ա­նում հիմ­նա­վոր հայ­տա­րա­րու­թյուն­ներ։ Այս հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հետ­քե­րով պետք է գնալ, կամ հաս­տա­տել, կամ հեր­քել, ո­րով­հետև չի կա­րող վար­չա­պետն ուղ­ղա­կի ա­նել այդ կար­գի հայ­տա­րա­րու­թյուն­ներ»,- ե­րեկ կր­կին հի­շեց­րեց Թան­դի­լյա­նը։ Ան­շուշտ, Փա­շի­նյանն այս հար­ցի պա­տաս­խա­նից խու­սա­նա­վում է, սա­կայն ընդ­դի­մա­դիր ԼՀԿ-ն էլ բա­վա­կան հե­տաքր­քիր հար­ցի է «դի­պել»։
Նախ ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­մեն մի հայ­տա­րա­րու­թյան հա­մար ա­պա­ցու­ցո­ղա­կան հիմք պա­հան­ջեին ընդ­դի­մա­դիր­նե­րը, պետք է ոչ մի բան չա­նեին ու զբաղ­վեին միայն նման հար­ցե­րով, քա­նի որ այս ըն­թաց­քում այն­քան «օ­դում կախ­ված» հայ­տա­րա­րու­թյուն­ներ են հն­չել, որ ան­գամ դժ­վար է մտա­բե­րել` երբևէ դրան­ցից մե­կի վե­րա­բե­րյալ փաս­տեր ներ­կա­յաց­վե՞լ են, թե՞ ոչ։ Օ­րի­նակ, ԼՀԿ-ն նույն հա­ջո­ղու­թյամբ կա­րող է հարց­նել, թե ով­քեր էին Բաղ­րա­մյան 26 ճամպ­րուկ­նե­րով գու­մար­ներ տա­նում, ով­քեր էին օ­տա­րերկ­րյա լր­տես­նե­րը, ով­քեր են ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի դա­վա­ճան­նե­րը, ով­քեր են Ար­ցա­խում դա­վա­դիր­նե­րը... Փա­շի­նյա­նի բա­զում նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ոչ մի հետևանք չեն ու­նե­ցել, այդ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը հա­սա­րա­կու­թյանն այդ­պես էլ չեն տր­վում։
Իսկ ԼՀԿ-ին ըն­դա­մե­նը հի­շեց­նենք հայտ­նի ֆիլ­մից տի­պիկ մի դր­վագ. «Բա­րե­կամս, դու շատ բարդ խն­դիր կհե­տապն­դես, ե­թե կու­զես ա­մեն մե­կին այս աշ­խար­հում ի­րեն տե­ղը կանգ­նեց­նել։ Բայց գիտ­ցիր, քեզ­մե փի­լի­սո­փա չըլ­լա, հայ-հո՜ւյ»։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ