Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ձեռ­ներդ հե­ռու մեր Հո­գուց, մեր Աստ­ծո տնից, կա­թո­ղի­կո­սից

Ձեռ­ներդ հե­ռու մեր Հո­գուց, մեր Աստ­ծո տնից, կա­թո­ղի­կո­սից
17.04.2020 | 00:05
Աշ­խար­հը տեն­դա­գին ո­րո­նում­նե­րի մեջ է` ով­քե՞ր են ե­ղել զրո­յա­կան հի­վանդ­նե­րը, ո­րոնց մի­ջո­ցով տա­րած­վել է կո­րո­նա­վի­րու­սը: Կա­րե­լի՞ է հարց­նել` վասն ո­րու՞ են այդ­պես տեն­դի մեջ հայ­տն­վել: Պատ­ճառն ան­չափ տրի­վիալ է. հետ­կո­րո­նա­վի­րու­սյան աշ­խար­հում գե­րա­կա դիրք կու­նե­նա նա, ով մյուս գեր­տե­րու­թյուն­նե­րին ան­կյուն քշած կլի­նի, կո­րո­նա­վի­րու­սի լա­բո­րա­տոր` կեն­սա­բա­նա­կան զենք լի­նե­լու-տա­րա­ծե­լու մեղ­քը բար­դե­լով նրա վրա, որ­պես­զի կա­րո­ղա­նա ա­պա­գա աշ­խար­հը գծել ի պատ­կեր յու­րում: Վե­ճը դեռ «լու­ծում» չի գտել, չի էլ գտ­նի, ինչն էլ իր հեր­թին մարտն էլ ա­վե­լի ա­նո­ղոք է դարձ­նում:
Մարտն ա­նո­ղոք դառ­նա­լու ա­ռա­ջին ծի­ծեռ­նակ­ներն ար­դեն իսկ առ­կա են: Նկա­տեք, ոչ ոք չի խո­սում ա­մեն գնով վակ­ցի­նան գտ­նե­լու, ար­հա­վիր­քի դե­մը հա­մայն ու­ժե­րով առ­նե­լու մա­սին, հա­կա­ռա­կը, աս­վում է` ե­թե ան­գամ բնա­կան ճա­նա­պար­հով (ա­մառ­վա շոգ, ո­րին չի դի­մա­նում վի­րու­սը) կո­րո­նան նա­հան­ջի, աշ­նանն այն կկրկն­վի, ձմ­ռանն էլ, գար­նանն էլ: Ա­սել է` Օ­վեր­տո­նի պա­տու­հա­նը մի­մյանց հա­մար բաց են պա­հում: Ա­սել է` բո­լոր կող­մերն էլ պատ­րաստ են վի­րու­սի մո­դի­ֆի­կաց­մա­նը, տա­րած­մա­նը, մինչև կհաս­նեն ի­րենց ցան­կա­ցած ար­դյուն­քին… մարդ­կու­թյան հաշ­վին:
Մար­տը թեժ է այն­քա­նով, որ գեր­տե­րու­թյուն­նե­րից մե­կում` Ռու­սաս­տա­նում, սե­ղա­նին է մնա­ցել սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի` պու­տի­նյան հան­րաք­վեն, ո­րին զու­գա­հեռ խոս­վում է կո­րո­նա­վի­րու­սի ֆո­նին Պու­տի­նի դեմ հե­ղաշ­րջ­ման «ընդ­հա­տա­կյա» նա­խա­պատ­րաս­տու­թյուն­նե­րի մա­սին (ի դեպ. Ռու­սաս­տա­նում, հատ­կա­պես Մոսկ­վա­յում, կո­րո­նա­վի­րուսն ա­հա­վոր մեծ թափ է հա­վա­քում), իսկ ԱՄՆ-ում` կո­րո­նա­վի­րու­սին զու­գա­հեռ, թափ է հա­վա­քում ան­կյուն քշ­ված դե­մոկ­րատ Բայ­դե­նը, որն այս պա­հին ոչ մեծ, սա­կայն ա­ռա­վե­լու­թյուն ու­նի Թրամ­փի նկատ­մամբ։ Գաղտ­նիք չէ, որ Ռու­սաս­տանն ա­վե­լի լո­յալ է Թրամ­փի և ոչ Բայ­դե­նի նկատ­մամբ։ Ընդ ո­րում, ԱՄՆ-ում ներ­քա­ղա­քա­կան ա­ռու­մով նույն­պես «հան­գիստ» չէ. Պեն­տա­գո­նին ա­ռանձ­նա­պես շատ սի­րե­լի չէ նույն Թրամ­փը, այն­պես որ` ա­մե­րի­կյան ա­պա­գա զար­գա­ցում­նե­րի սպա­սե­լիք­ներն այս ա­մե­նում նույն­պես ան­չափ էա­կան են:
Իսկ այդ նույն ըն­թաց­քում, ինչ­պես միշտ, Հա­յաս­տա­նում վեր է «խո­յա­նում» Նի­կոլ Փա­շի­նյա­նի «չո­բան-բա­յա­թին», ո­րը կր­կին առ­նչ­վում է հայ­կա­կան ո­գուն, մեն­թալ պլա­նին, գո­յատևա­ման աղ­բյու­րին` հա­յոց ե­կե­ղե­ցուն, նրա սպա­սա­վոր­նե­րին, կա­թո­ղի­կո­սին:
Գլո­բա­լիստ Նի­կո­լը և իր թի­մը հար­մար պահ են գտել` կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ու ար­տա­կարգ ռե­ժի­մի պա­հը ի­րենց «սակ­րալ» նպա­տակ­նե­րի հա­մար օգ­տա­գոր­ծե­լու հա­մար. խոր­հր­դա­րա­նում զա­նա­զան-զար­մա­նա­զան գլո­բա­լիս­տա­կան օ­րենք­ներ` մարդ­կանց տե­ղո­րոշ­ման, գույ­քի բռ­նա­գանձ­ման կյան­քի կո­չե­լուն զու­գա­հեռ, նրանց ա­մե­նա­հաս «թա­թը» կր­կին մեկն­վեց դա­րե­րի, պե­տու­թյան չգո­յու­թյան պայ­ման­նե­րում միակ խա­րիսխ ե­կե­ղե­ցուն:
Սխե­ման նույնն է. ե­կե­ղե­ցուն «բա­զում մեղ­քե­րի» մեջ մե­ղադ­րող` խոս­տո­վա­նա­հայր, համա­տե­ղու­թյամբ «Քրիս­տոս»-Նի­կո­լը հա­վա­տաքն­նու­թյուն է ի­րա­կա­նաց­նում ար­դեն Մայր ա­թո­ռում. այն­տեղ կա­ռու­ցե­լով իր հեր­թա­կան Բա­բե­լո­նի աշ­տա­րա­կը: Մո­ռա­նա­լով, որ.
ա) խախ­տում է երկ­րա­յին կար­գը. ե­կե­ղե­ցին ա­ռան­ձին կա­ռույց է, աշ­խար­հիկ իշ­խա­նու­թյունն ի­րա­վունք չու­նի խառն­վե­լու ե­կե­ղե­ցու գոր­ծե­րին: Իր նյու-Հու­դա­յի (Ա­լեն Սի­մո­նյան) ձեռ­քով «մատ­նե­լով» կա­թո­ղի­կո­սին, գլո­բա­լիզ­մը հա­վաս­տում է` «հա­զա­րա­վոր» ժո­ղովր­դով կփո­խենք կա­թո­ղի­կո­սին, նոր կա­թո­ղի­կոս կու­նե­նանք:
Հենց միայն այս խոս­քե­րի հա­մար պետք է հա­մա­պա­տաս­խան այ­րը, և ա­ռա­ջին հեր­թին նրա «բո­սը» ի­րա­վա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վեն` ե­կե­ղե­ցու գոր­ծե­րին մի­ջամ­տե­լու, մա­սամբ էլ սահ­մա­նադ­րա­կան կարգ խախ­տե­լու հա­մար հա­մար: Ին­չը դա­տա­րան­նե­րի դռ­նե­րը «հա­զա­րա­վոր ժո­ղովր­դով» փա­կե­լու, ՍԴ ան­դամ­նե­րի նկատ­մամբ հան­րաք­վե ի­րա­կաց­նե­լու սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման հա­ջորդ սե­րիան է:
Ար­դեն հոգևոր ո­լոր­տում:
բ) «Նյու-Հի­սու­սը», ինչ­պես տես­նում ենք, և ինչ­պես գր­ված է Սուր­բգ­րա­յին ճշ­մար­տու­թյոուն­նե­րում, խախ­տում է նաև տիե­զեր­քի աստ­վա­ծա­յին կար­գը. պատ­րաստ­վում է մտ­նե­լու տա­ճար, «նս­տե­լու» տա­ճա­րում, մո­ռա­նա­լով, որ կա հոգևոր կա­նոն` ես եմ կար­գել իմ ծա­ռա­յին, նա ու­նի իմ օ­ծու­մը, ես նրան կկանգ­նեց­նեմ, ես նրան կգ­ցեմ… Մար­դը այն­տեղ ա­նե­լիք չու­նի:
գ) Այս ա­մե­նում հե­տաքր­քիր էր մեկ այլ բան. երբ նույն գլո­բա­լիստ Նի­կո­լը ե­կավ իշ­խա­նու­թյան, և «Նոր Հա­յաս­տան` Նոր հայ­րա­պետ» շար­ժու­մը նախ մտավ սուրբ Գա­յա­նե ե­կե­ղե­ցի, ա­պա Վե­հա­րա­նը պա­շա­րեց, կե­րավ, մի­զեց, ապ­րեց այն­տեղ մի քա­նի օր, երբ շր­ջա­փա­կեց ե­կե­ղե­ցի­նե­րից մե­կից վե­րա­դար­ձող Վե­հա­փա­ռին ու նրա ավ­տո­մե­քե­նան, բա­ցի մի քա­նի հա­վա­տա­ցյալ­նե­րիցս, այլք ի­րենց ճի­չը դեպ եր­կինք չբարձ­րաց­րին, մնա­ցին ան­տար­բեր:
Այ­սօր վի­ճա­կը բո­լո­րո­վին այլ է: Ա­ղա­ղա­կում են բո­լոր հնա­րա­վոր քա­րերն ու սա­րե­րը Հա­յաս­տա­նում, զգու­շաց­նում գլո­բա­լիստ­նե­րին.
-Ձեռ­նե­րիդ հե­ռու մեր Հո­գուց, մեր Աստ­ծո տնից, կա­թո­ղի­կո­սից:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 5991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ