Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խա­ղում ենք բո­լորս և` ա­զար­տով

Խա­ղում ենք բո­լորս և` ա­զար­տով
12.05.2020 | 00:07
Այն, ինչ կա­տար­վում է թավ­շյա Հա­յաս­տա­նում, խիստ օ­րի­նա­չափ է: Քայ­քայ­ման հետ­քըը հա­սել է քայ­քա­յու­մը սկ­սած­նե­րին: Արտ­քա­ղա­քա­կա­նի մա­սին` քիչ անց, ներ­քա­ղա­քա­կա­նը տե­ղա­փոխ­վել է խոր­հր­դա­րան:
Քվան­տա­յին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը հատ­կանշ­վում է անս­պա­սե­լի զար­գա­ցում­նե­րով: Այս դեպ­քում դրան գու­մար­վել է կո­րո­նա­վի­րու­սյան է­պի­դե­միան, որն էլ ա­վե­լի ան­կան­խա­տե­սե­լի է դարձ­նում ոչ միայն զար­գա­ցում­նե­րը Հա­յաս­տա­նում, այլև աշ­խարհն ինք­նին` սրե­լով փոք­րիկ Հա­յաս­տա­նում ա­ռանց այն էլ առ­կա խիստ քաո­սա­յին վի­ճա­կը:
Իշ­խա­նու­թյուն­նե­րը կախ­ված են ան­դուն­դի եզրին են` թե՛ ար­ցա­խյան, թե՛ արտ­քա­ղա­քա­կան, թե՛ տն­տե­սա­կան և, ի­հար­կե, չկա­յա­ցած հան­րաք­վեի խն­դիր­նե­րի ա­ռու­մով, ո­րոնք ա­ռան­ձին-ա­ռան­ձին ցան­կա­ցած իշ­խա­նու­թյան հա­մար կա­րող էին լուրջ մար­տահ­րա­վեր լի­նել, մեր դեպ­քում` մեկն էլ կա­րող է ֆորս-մա­ժոր լի­նել:
Սրան կար­ծես նա­խա­պատ­րաստ­վում են ներ­քա­ղա­քա­կան խա­ղա­ցող­նե­րը: Մի կողմ թող­նենք ի­րա­կան` խոր­քա­յին խա­ղա­ցող­նե­րին, անդ­րա­դառ­նանք երևա­ցող­նե­րին: Տա­րան­ջա­տել նրանց գլո­բա­լիստ-պահ­պա­նո­ղա­կան բա­նակ­նե­րի` ա­նի­մաստ է, ո­րով­հետև հա­յաս­տա­նյան ներ­քա­ղա­քա­կան լան­դշաֆ­տը եր­բեք ընդ­գծ­ված տար­բե­րա­կում­նե­րի ա­ռու­մով ո­րո­շիչ չի ե­ղել, և որ­քան էլ ցա­վա­լի է, հար­ցե­րը լուծ­վել են դր­սի խա­ղա­ցող­նե­րի հետ հա­մա­տեղ:
Բո­լոր դեպ­քե­րում, երևա­ցող խա­ղա­ցող­նե­րը շատ չեն. կոնգ­լո­մե­րատ­նե­րը խոր­հր­դա­րա­նա­կան և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րից են կազմ­ված, ընդ ո­րում, բարդ է ա­սել ում պոչն ում տակ է, ով որ­տե­ղից է սկս­վում, որ­տեղ ա­վարտ­վում:
Ֆորս­մա­ժո­րա­յին զար­գա­ցում­ները կա­րող են պի­կին հաս­նել հիմ­նա­կա­նում Ար­ցա­խյան հար­ցում լուրջ պրե­սին­գի դեպ­քում: Կա՞ նման բան: Ա­ռա­ջին հա­յաց­քից` ոչ, սա­կայն եր­բեք մի ա­սա` եր­բեք, մա­նա­վանդ ռու­սա­կան շտա­պո­ղա­կա­նու­թյան պայ­ման­նե­րում, ո­րով­հետև ա­ռանց այն էլ Ռու­սաս­տա­նում զար­գա­ցում­նե­րի ան­հաս­կա­նա­լիու­թյան այն­պի­սի մի մա­կար­դակ է, որ պատ­րաստ պետք է լի­նել ցան­կա­ցած էն­դշ­պի­լի: Դա­տե­լով հա­յաս­տա­նյան ներ­քա­ղա­քա­կան ու­ժե­րի պատ­րաստ­վա­ծու­թյու­նից, ակն­հայտ է` ինչ-որ բան այն չէ. ի՞նչ` գի­տեն միայն ամ­բող­ջա­կան ին­ֆոր­մա­ցիա­յին տի­րա­պե­տող­նե­րը:
Ընդ ո­րում, ակն­հայտ է նաև, որ Փա­շի­նյանն ու թի­մը բա­ցար­ձա­կա­պես կորց­րել են վե­րահս­կո­ղու­թյու­նը ա­մեն ին­չի նկատ­մամբ. վեր­ջին ա­կոր­դը, թերևս, խոր­հր­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցած ծեծ­կռ­տուքն էր: Ի­հար­կե, կա­րե­լի է շատ հե­ռուն գնալ ու ար­ձա­նագ­րել, որ փորձ էր ար­վում զար­գա­ցում­նե­րը փո­ղո­ցից տե­ղա­փո­խել խոր­հր­դա­րան` ամ­բող­ջա­պես, թույլ չտալ հե­տա­գա զար­գա­ցում­նե­րում փո­ղո­ցի գե­րա­կա­յու­թյունն այն ա­ռու­մով, որ «Ծռե­րը» պատ­րաստ կանգ­նած են, շա­հագր­գիռ­ներն ի­րա­վի­ճա­կը կա­րող են վե­րա­ծել ուկ­րաի­նա­կան Մայ­դա­նի, քա­ղա­քա­ցիա­կա­նի մի­ջո­ցով այն դարձ­նե­լով էլ ա­վե­լի ան­կա­ռա­վա­րե­լի, մա­նա­վանդ որ Փա­շի­նյանն իր բնույ­թով հրահ­րիչ, իշ­խա­նու­թյան հա­մար մինչև վեր­ջին շուն­չը, բո­լո­րին զո­հա­բե­րե­լու պատ­րաստ տե­սակ է, ուս­տի Հա­յաս­տա­նում եր­բեք չպետք է թույլ տալ զար­գա­ցում­ներն ըն­թա­նան փո­ղո­ցում, ո­րով­հետև Փա­շի­նյա­նը, որ­քան էլ պա­րա­դոք­սալ հն­չի, չու­նի Սերժ Սարգ­սյա­նի խո­հե­մու­թյու­նը, ա­րյուն թա­փե­լը նրա հա­մար, թույլ տանք ա­սել, կա­րող է վե­րած­վել «խա­սիա­թի»:
Այդ իսկ պատ­ճա­ռով խոր­քա­յին խա­ղա­ցող­նե­րի կող­մից մի քա­նի քայ­լա­նի կաս­կա­դով ևս մեկ ան­գամ գետ­նին հա­վա­սա­րեց­վեց Փա­շի­նյա­նի ա­ռանց այն էլ զրո­յաց­վող հե­ղի­նա­կու­թյու­նը, նրա ներ­կա­յու­թյամբ իշ­խող մե­ծա­մաս­նու­թյու­նը վեր կա­ցավ` տուր թե կտաս… «Մի կա­թիլ մեղր» պատ­րաս­տեց նույն Փա­շի­նյա­նի հա­մար, ընդ ո­րում, զա­վեշտն այն­քան մեծ էր, որ, ըստ լրատ­վա­մի­ջոց­նե­րի, «Ա­վի­նյա­նը փոր­ձում էր հան­գս­տաց­նել այս ու այն կողմ գնա­ցող Ա­րա­րատ Միր­զո­յա­նին», երբ ապ­տակ­վել էր ոչ թե Միր­զո­յա­նը, այլ Էդ­մոն Մա­րու­քյա­նը: Ինչևէ:
Հա­ջոր­դիվ` բարձ­րաց­վեց Էդ­մո­նի ան­ձե­ռա­կերտ ար­ձա­նը. բո­լո­րը, ով­քեր եր­կու տա­րի ա­նընդ­մեջ խո­սում էին Փա­շի­նյա­նից, մո­ռա­ցան նրան ու սկ­սե­ցին խո­սել ոչ թե Փա­շի­նյան Նի­կո­լից, այլ Մա­րու­քյան Էդ­մո­նից: Ա­սել է` «ֆիլ­մի հե­րո­սը» այլևս Նի­կո­լը չէր, այլ Էդ­մո­նը, նրա շուրջն էր «հյուս­վում» պատ­մու­թյու­նը: Եվ ծայ­րա­հեղ` ֆորս­մա­ժո­րա­յին վի­ճա­կի դեպ­քում, ինչ­պես, ա­սենք, 97-ին, երբ մի գի­շե­րում, Ղա­րա­բա­ղյան խնդ­րի հետ կապ­ված, խոր­հր­դա­րա­նը երկ­րա­պա­հա­ցավ` հրա­ժա­րա­կան պար­տադ­րեց Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նին, Էդ­մո­նին դրե­ցին ձիու վրա, ա­սա­ցին` քշիր, Էդ­մոն, քան­զի հայ­րե­նի­քի շա­հը, ան­կախ նրա­նից, ինչ­պի­սի ձիա­վոր ես, քեզ ձիու վրա պա­հե­լու գերն­պա­տակ է հե­տապն­դում:
Ակն­հայտ է, որ ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը ևս, մա­սամբ` Ար­թուր Վա­նե­ցյա­նի, մա­սամբ` Մի­քա­յել Մի­նա­սյա­նի վե­րա­դա­սա­վոր­վող­նե­րով, նույն­պես ոտ­քի վրա է, սա­կայն ա­ռանձ­նաց­նել նրանց բո­լո­րին, այդ թվում` պառ­լա­մեն­տում «զոհ­վող» Էդ­մոն Մա­րու­քյա­նին, ճիշտ չի լի­նի, նախ` այն պատ­ճա­ռով, որ խա­ղը նոր-նոր է սկս­վում և ա­պա` ա­ռան­ձին-ա­ռան­ձին նրան­ցից ոչ մե­կը չի կա­րող ար­դյունք ա­պա­հո­վել, միա­սին` ան­շուշտ:
Այս պա­հին եր­կիրն ան­դուն­դից հետ քա­շե­լու միակ տար­բե­րակը սա է:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 6005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ