Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Այս պա­հին վար­չա­պե­տի այ­լընտ­րան­քա­յին թեկ­նա­ծուն ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ց­յանն է»

«Այս պա­հին վար­չա­պե­տի այ­լընտ­րան­քա­յին թեկ­նա­ծուն ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ց­յանն է»
22.05.2020 | 00:47

Իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նել, վի­րուսն ան­կա­ռա­վա­րե­լի է, իսկ նե­րիշ­խա­նա­կան ճամ­բա­րում ճա­քե­րը մե­ծա­նում են։ Ներ­քա­ղա­քա­կան այս և այլ խն­դիր­նե­րի շուրջ զրու­ցել ենք քա­ղա­քա­գետ ԱՐ­ՄԵՆ ԲԱ­ԴԱ­ԼՅԱ­ՆԻ հետ։

-Ի՞նչ է կա­տար­վում իշ­խա­նու­թյու­նում։
-2018-ի ապ­րիլ-մա­յի­սյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո Նի­կոլ Փա­շի­նյա­նը բա­վա­կա­նին մեծ վար­կա­նիշ ու­ներ, բայց այս 2 տար­վա ըն­թաց­քում նրա վար­կա­նիշն էա­կա­նո­րեն ըն­կավ։ Հա­յաս­տա­նում ան­ձնիշ­խա­նա­կան հա­մա­կարգ է ձևա­վոր­ված ու ա­մեն ինչ ծա­ռա­յում, սպա­սար­կում է այդ մեկ մար­դուն, կա­ռա­վա­րումն էլ ավ­տո­րի­տար է։ Փա­շի­նյա­նի բարձր վար­կա­նի­շը սոսն­ձում էր «Իմ քայ­լի» ողջ քա­ղա­քա­կան թի­մը, ո­րի մեջ մտ­նում են և պատ­գա­մա­վոր­նե­րը, և կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը, և ՏԻՄ ան­դամ­նե­րը։ Բայց երբ հե­ղի­նա­կու­թյու­նը սկ­սում է ան­կում ապ­րել, այդ «սո­սին­ձը» թու­լա­նում է, ին­չի պատ­ճա­ռով իշ­խա­նու­թյու­նը ճա­քեր է տա­լիս, ընդ ո­րում և խմ­բակ­ցու­թյան ներ­սում, և դրա­նից դուրս։ Բնա­կա­նա­բար, այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով, և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան, և խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րը սկ­սում են ա­պա­գա­յին միտ­ված ո­րոշ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շուրջ մտո­րել։ Ի դեպ, ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի շր­ջա­նում ա­վե­լի ա­րագ են զար­գա­ցում­նե­րը տե­ղի ու­նե­նում, ո­րով­հետև ի տար­բե­րու­թյուն 2018-ի հու­նիս-հու­լիս ա­միս­նե­րի, այդ ու­ժերն այ­սօր քա­ղա­քա­կա­նա­պես շատ ա­վե­լի լավ վի­ճա­կում են։ Հա­մա­վա­րակն էլ ցույց տվեց, որ իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում վե­րահս­կել այն, իսկ դրա ու­ղիղ պա­տաս­խա­նա­տուն իշ­խա­նու­թյան ղե­կա­վարն է։ Գնա­լով խն­դիր­ներն ի­րար վրա են կու­տակ­վում, ո­րոնց գու­մար­վե­ցին Փա­շի­նյա­նին վե­րագր­վող մե­ղադ­րանք­նե­րը։ Այս պա­հին իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է չկարևո­րել և հրա­պա­րա­կա­յին դրանց չպա­տաս­խա­նել, խոս­քը և ծխա­խո­տի, և ա­դա­ման­դի մաք­սա­նեն­գու­թյանն է վե­րա­բե­րում։ Դրանք թող­նում են ի­րա­վա­պահ հա­մա­կար­գին։
Այ­սօր միայն հա­մա­վա­րա­կից ենք խո­սում, բայց ի­րա­կա­նում մեր տն­տե­սու­թյու­նը նաև օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով ա­հա­վոր վի­ճա­կում է, վա­րա­կը ողջ աշ­խար­հի հա­մար է խն­դիր­ներ ստեղ­ծել։ Այ­սօր տու­րիզ­մը մա­հա­ցած վի­ճա­կում է ու դեռ պարզ չէ, թե երբ կկա­րո­ղա­նա ոտ­քի կանգ­նել։ Այս ո­լոր­տում հա­զա­րա­վոր մար­դիկ են աշ­խա­տում, ո­րոնք գոր­ծա­զուրկ են դար­ձել և սո­ցիա­լա­կան վատ վի­ճա­կում են։
-Դուք նշե­ցիք, որ իշ­խա­նու­թյու­նը ճա­քեր է տա­լիս, հնա­րա­վո՞ր է առ­նե­տա­վազք սկս­վի։ Ին­չու՞ «թա­թիկ­ներ» կտ­րող Փա­շի­նյա­նը չի կա­րող վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել սե­փա­կան թի­մում։
-Իշ­խա­նու­թյունն ա­պա­գա­ղա­փա­րա­կան մարդ­կանց միու­թյուն է։ Կա­ռա­վար­ման հիմ­քում ըն­կած է միայն մեկ ան­ձի վար­կա­նի­շի գոր­ծո­նը։ Նրանց միա­վո­րում է ոչ թե գա­ղա­փա­րա­կան հս­տակ ուղ­ղու­թյու­նը, այլ անձ­նիշ­խա­նու­թյու­նը։ Երբ 2018-ին այս մար­դիկ ե­կան իշ­խա­նու­թյան, պետք է հս­տակ ցույց տա­յին Հա­յաս­տա­նի զար­գաց­ման վեկ­տո­րը` 5, 10, 15 տա­րի հե­տո մենք ինչ եր­կիր ենք ու­նե­նա­լու, ո­րից էլ պի­տի բխեին տար­բեր ճյու­ղե­րի զար­գաց­ման հա­յե­ցա­կար­գե­րը։ Այ­սօր այդ­պի­սի բան չկա, իսկ ո­րոշ ո­լորտ­նե­րի հա­մար ներ­կա­յաց­վող ծրագ­րերն ըն­դա­մե­նը կար­ճա­ժամ­կետ, նեղ խն­դիր­ներ լու­ծող փաս­տաթղ­թեր են, ոչ ա­վե­լին։ Նի­կոլ Փա­շի­նյանն ար­դեն հայ­տա­րա­րել է, որ ին­քը «իզմ»-եր չըն­դու­նող ղե­կա­վար է, իսկ դա պա­տա­հա­կան խոսք չէ։ «Իզմ»-ը, ի վեր­ջո, մարդ­կանց մո­տե­ցում­նե­րի, պատ­կե­րա­ցում­նե­րի միու­թյուն է։ Մարդ­կանց պետք է մի գա­ղա­փար միա­վո­րի, նրանք չեն կա­րող պար­զա­պես մի­մյանց կող­քի կանգ­նել ու վերջ։ Ե­թե «իզ­մը», զար­գաց­ման ընդ­հա­նուր վեկ­տո­րը չի միա­վո­րում, ու­րեմն ստաց­վում է, որ այս իշ­խա­նու­թյա­նը միա­վո­րում է անձ­նիշ­խա­նու­թյան հա­մա­կար­գը։ Քա­նի դեռ հիմ­քում բարձր վար­կա­նիշն էր, այդ միա­վո­րումն ա­մուր էր, հենց վար­կա­նիշն ըն­կավ, միա­վոր­ման հիմ­քերն էլ սա­սան­վե­ցին, թու­լա­ցան։ Մար­դիկ սկ­սում են հե­ռա­նալ այս իշ­խա­նու­թյու­նից, քա­նի որ միա­վո­րող «սո­սին­ձը» թու­լա­ցել է։ Որ­քան շատ թու­լա­նա, իշ­խա­նու­թյու­նում տա­րան­ջա­տում­ներն այն­քան կմե­ծա­նան։ Այս իշ­խա­նու­թյու­նում տար­բեր փա­յա­տե­րեր կան, ո­րոնք ի­րենց չբա­վա­րար­ված շա­հերն են ա­ռաջ մղում։ Կան մար­դիկ էլ, ո­րոնք հույս ու­նեն, թե ա­պա­գա­յում էլ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ կմ­նան, դրա հա­մար այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը տես­նե­լով, ցան­կա­նում են շուտ լքել նա­վը։ Ես դա, կո­ռեկ­տու­թյու­նից ել­նե­լով, առ­նե­տա­վազք չէի ան­վա­նի, բայց երևույթն այդ­պի­սին է։ Ի դեպ, քա­ղա­քա­կան նման երևույթ­նե­րը Հա­յաս­տա­նում ա­ռա­ջին ան­գամ չեն, մենք տե­սել ենք նման բան 1998-ին, երբ 1995-ի խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րում «Հան­րա­պե­տու­թյուն» միա­վո­րու­մը շատ ձայն հա­վա­քեց, բայց ըն­դա­մե­նը 2 տա­րի անց մեկ գի­շե­րում այդ հզոր միա­վոր­ման կե­սը դար­ձավ այլ բևե­ռի կողմ­նա­կից։ Ի տար­բե­րու­թյուն նա­խորդ­նե­րի, այս իշ­խա­նու­թյու­նը կեղ­ծի­քով չի ե­կել, բայց այս­տեղ էլ չկան գա­ղա­փա­րա­կան սոսն­ձող գոր­ծոն­ներ, ըն­դա­մե­նը ան­ձի շուրջ միա­վո­րումն է, որն ա­րագ մաշ­վում է։
-Վե­րա­դառ­նանք Նի­կոլ Փա­շի­նյա­նի և նրա ըն­տա­նի­քի վե­րա­բե­րյալ հն­չող մե­ղադ­րանք­նե­րին։ Ըն­տա­նի­քին վե­րագր­վող մե­ղադ­րանք­ներն ան­պա­տաս­խան չթող­նող Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, թե այլևս դրանք չի հեր­քի, ով ու­զում է հա­վա­տա, թող հա­վա­տա։ Այ­դու­հան­դերձ, հա­սա­րա­կու­թյան հա­մար պետք է պար­զա­բան­վի, ինչ­պե՞ս է պա­տա­հել, որ ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում երկ­րից եր­կու ան­գամ մաք­սա­նենգ ծխա­խո­տով բեռն­ված ինք­նա­թիռ է մեկ­նել, ու ոչ մե­կը դրա առն­չու­թյամբ կես բառ չի ա­սում։ Ձեր կար­ծի­քով, ին­չու՞ է ողջ իշ­խա­նու­թյու­նը, ի­րա­վա­պահ հա­մա­կար­գը լռում։
-Հար­ցը մի քա­նի հար­թու­թյան մեջ պի­տի դի­տար­կել։ Նախ երբ հրա­պա­րա­կա­յին հա­կա­դար­ձում ես մե­ղադ­րան­քին, հրա­պա­րա­կա­յին ար­ձա­գան­քում ես այդ գործ­չին, որն այդ մա­սին խո­սել է։ Սա ա­վե­լի մեծ քն­նարկ­ման դաշտ է բա­ցում, և հար­ցը կարևոր­վում է, քն­նարկ­վում է։ Ա­սել է՝ եր­կար ժա­մա­նակ այդ թե­ման պտտ­վում է տար­բեր լրատ­վա­մի­ջոց­նե­րով։ Իսկ Փա­շի­նյա­նը նպա­տա­կա­հար­մար է գտել հար­ցը չկարևո­րել ու ի­րա­վա­պահ հա­մա­կար­գին վե­րա­հաս­ցեագ­րե­լով, հար­ցը փա­կել։ Իսկ այն­տեղ կա­րող են այդ հար­ցը եր­կար ու լուռ քն­նել։
Այս թե­մա­յին չար­ձա­գան­քե­լու երկ­րորդ պատ­ճառն էլ այն է, որ հնա­րա­վոր է այդ փաս­տե­րը նաև տե­սա­ձայ­նագր­ված են։ Երբ վար­չա­պե­տը հեր­քի դրանք, հա­կա­ռակ կող­մը կհան­րայ­նաց­նի փաս­տե­րը, ինչն ա­վե­լի մեծ հար­ված կհասց­նի վար­չա­պե­տի վար­կա­նի­շին, ա­վե­լին, նաև քրեա­կան գոր­ծի ա­ռար­կա կա­րող է լի­նել։ Այս հար­ցին չեն անդ­րա­դառ­նում նաև իմ­քայ­լա­կան­նե­րը, բա­ցա­ռու­թյամբ մեկ-եր­կու­սի, ո­րոնք շատ նուրբ շր­ջան­ցում են։ Տպա­վո­րու­թյուն կա, որ վերևից հար­ցին չանդ­րա­դառ­նա­լու հրա­հանգ կա։ Ա­նընդ­հատ փոր­ձում են օ­րա­կար­գից հար­ցը դուրս մղել։ Այս ա­մե­նում մի ու­շագ­րավ բան ևս կա։ Նախ­կի­նում, ե­թե նման բան տե­ղի ու­նե­նար, Հա­յաս­տա­նում կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րող մի քա­նի կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, օ­րի­նակ «Թրանս­փե­րեն­սի ին­թեր­նեյ­շն­լը», մեծ աղ­մուկ կբարձ­րաց­նեին, կա­սեին հե­տաքն­նու­թյուն անց­կաց­րեք, ստու­գեք, ա­սու­լիս­ներ կա­նեին, բայց այ­սօր բա­վա­կան լուռ են։ Սա ցույց է տա­լիս, որ Հա­յաս­տա­նում կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րը ե­ղել է քա­ղա­քա­կան «փիառ» քա­րոզ­չու­թյան շր­ջա­նա­կում։ Ինչ վե­րա­բե­րում է ինք­նա­թի­ռի մեկ­նե­լուն, հնա­րա­վոր է, ինչ­պես դա­սա­կա­նը կա­սեր, փաս­տաթղ­թե­րով ա­մեն ին­չը նոր­մալ լի­նի, կա­րող էր ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կում ինք­նա­թիռ թռ­չել ու վար­չա­պե­տը տե­սա­կա­նո­րեն դրա մա­սին չի­մա­նար, բայց գործ­նա­կա­նում դա ան­հա­վա­նա­կան է։ Ինչ­պես կա­րող է ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում օ­դա­նա­վա­կա­յա­նից ինք­նա­թիռ մեկ­նի, ու վար­չա­պե­տը չի­մա­նա այդ մա­սին, չի­մա­նա, թե այդ ինք­նա­թիռն ինչ է տա­նում։ Են­թադ­րենք, ինչ-որ վատ մար­դիկ ի­րեն ստել են, մաք­սա­նեն­գու­թյուն են ա­րել, խա­բել են, վար­չա­պետն այն անձն է, որ ի­րա­վա­պահ կա­ռույց­նե­րին կա­րող էր ան­մի­ջա­պես հրա­հանգ տալ, որ այդ գոր­ծով զբաղ­վեին։ Ա­վե­լին, վա­ղուց ար­դեն ձեր­բա­կալ­ված­ներ կլի­նեին, մա­մու­լի ա­սու­լիս­ներ կհ­րա­վիր­վեին, կպատ­մեին, թե ինչ­պես է դա պա­տա­հել։ Ե­թե դրա մա­սին ոչ մի ձայն չկա, նշա­նա­կում է...
-Մի­քա­յել Մի­նա­սյանն իր վեր­ջին գրառ­մամբ, որ­պես ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու ելք, ա­ռա­ջար­կում է իմ­քայ­լա­կան­նե­րին ի­րենց մի­ջից նոր վար­չա­պետ ընտ­րել։ Ակ­նար­կում է, որ նրանց շար­քե­րում կան եր­կու-ե­րեք թեկ­նա­ծու­ներ։ Նախ հա­վա­նա­կա՞ն եք հա­մա­րում իշ­խա­նա­փոխ­ման այս սցե­նա­րը և, ըստ Ձեզ, ով­քե՞ր են այդ հա­վա­նա­կան թեկ­նա­ծու­նե­րը։
-Դժ­վա­րա­նում եմ ա­սել, թե ում նկա­տի ու­ներ։ Այս գործ­չի կող­մից դեռ նա­խորդ տար­վա վեր­ջից աս­պա­րեզ է նետ­վում այն գա­ղա­փա­րը, որ վար­չա­պետն իր տե­ղում չէ և պետք է փոխ­վի։ Սա ար­տա­հայտ­վում է և նրա գրա­ռում­նե­րում, և վեր­ջին տե­սա­շա­րե­րում։ Սա մեկ օ­րում ա­ռաջ քաշ­ված գա­ղա­փար չէ, այս թևն այդ միտ­քը տար­բեր ձևա­կեր­պում­նե­րով տևա­կան ժա­մա­նակ շր­ջա­նա­ռու­թյան մեջ է դրել։ Եր­րորդ նա­խա­գա­հը Զագ­րե­բում ե­լույթ ու­նե­ցավ ու նշեց, թե պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են խախտ­վել, ի­րեն մե­ղադ­րում են, թե իշ­խա­նու­թյու­նը ո­րոշ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ են փո­խան­ցել։ Հե­տո տար­վա սկզ­բին Սերժ Սարգ­սյա­նը գնաց Եվ­րո­պա, հան­դի­պեց Դո­նալդ Տուս­կի հետ (իսկ Տուս­կը ԵՄ-ում գլո­բա­լիս­տա­կան թևի կարևո­րա­գույն գոր­ծիչ­նե­րից է), ո­րին հա­ջոր­դե­ցին Մի­նա­սյա­նի կող­մից կր­կին Փա­շի­նյա­նի հե­ռաց­ման ու­ղերձ­նե­րը, վեր­ջերս էլ կոնկ­րետ մե­ղադ­րանք­ներ ուղղ­վե­ցին, որ Փա­շի­նյա­նը մա­ֆիոզ հա­մա­կար­գի ան­դամ է, կո­ռուպ­ցիո­ներ։ Հի­մա սկս­վել է 3-րդ փու­լը՝ «Իմ քայ­լի» մի­ջո­ցով հե­ռաց­նել նրա։ Մի­նա­սյա­նի գրառ­ման մեջ մի հե­տաքր­քիր բան կա, նա ա­սում է, որ իմ­քայ­լա­կան­ներն ա­նուղ­ղա­կի կապ­վում են իր հետ, դժ­գո­հում, փաս­տե­լով, որ դա քիչ է, պի­տի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դի­մեն։ Կար­ծում եմ, այս բո­լո­րը մի շղ­թա­յում պի­տի դի­տար­կել, որն ա­մենևին էլ պա­տա­հա­կան գոր­ծըն­թաց չէ։ Ինչ վե­րա­բե­րում է այն հան­գա­ման­քին, թե հնա­րա­վոր է նման տար­բե­րա­կով Փա­շի­նյա­նին հե­ռաց­նեն, կար­ծում եմ, նպաս­տա­վոր պայ­ման­ներ ար­դեն կան, քա­նի որ իշ­խա­նու­թյու­նում ճեղ­քու­մը կա. Փա­շի­նյա­նի վար­կա­նիշն ըն­կել է։ Բայց այ­սօր նման կո­չը ար­դյունք կտա, թե ոչ, դժ­վար է ա­սել, հնա­րա­վոր է 2 շա­բաթ կամ 2 ա­միս հե­տո լի­նի, բայց դրա հա­մար պա­րարտ հող կա։
-Ի դեպ, հնա­րա­վոր թեկ­նա­ծու­նե­րի ա­նուն­ներ են շր­ջա­նառ­վում՝ փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյան, ԱԱԾ նախ­կին պետ Ար­թուր Վա­նե­ցյան, խոսք կա նաև Էդ­մոն Մա­րու­քյա­նի մա­սին։
-Վար­չա­պե­տը կաս­կա­ծող անձ­նա­վո­րու­թյուն է։ Ե­թե եր­կու-ե­րե­քի ա­նուն ես տա­լիս, հնա­րա­վոր է նրանց հան­դեպ ո­րո­շա­կի գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­վեն։ Օ­րի­նակ, Տիգ­րան Ա­վի­նյա­նի ա­նունն են շր­ջա­նա­ռում, ու չի բա­ցառ­վում, որ նրա հան­դեպ ինչ-ինչ քայ­լեր ի­րա­կա­նաց­վեն։
-Իշ­խա­նու­թյու­նում պատ­կե­րը կար­ծես ո­րո­շա­կի պարզ է, բայց թե ինչ է կա­տար­վում ընդ­դի­մա­դիր բևե­ռում, բա­վա­կան ա­նո­րոշ է։ Քն­նա­դա­տու­թյուն­նե­րը շատ են, բայց միա­վո­րում չկա, ընդ­դի­մու­թյունն իր լուծ­ման տար­բե­րակն ու­նի՞՝ ա­ռանց ա­պա­վի­նե­լու իշ­խա­նու­թյան ներ­սից ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու հնա­րա­վո­րու­թյա­նը։
-30 տա­րի է ընդ­դի­մու­թյան միա­վոր­ման հարցն ար­դիա­կան է։ Ա­նուն­նե­րը փոխ­վում են, բայց երևույ­թը նույնն է մնում։ Ընդ­դի­մու­թյան տար­բեր հատ­ված­ներ տար­բեր խն­դիր­ներ ու­նեն։ Ե­թե ընդ­դի­մու­թյան այն թևին անդ­րա­դառ­նանք, որն ա­ռա­ջար­կում է վար­չա­պետ ընտ­րել իմ­քայ­լա­կան­նե­րի ջան­քե­րով, ե­թե չեմ սխալ­վում, խոր­հր­դա­րա­նում 67 ձայն է դրա հա­մար հար­կա­վոր։ ԲՀԿ, ԼՀԿ խմ­բակ­ցու­թյուն­նե­րի պատ­գա­մա­վոր­նե­րը միա­սին և առն­վազն 20 իմ­քայ­լա­կան է հար­կա­վոր վար­չա­պետ ընտ­րե­լու հա­մար, որ­պես­զի նաև կոա­լի­ցիոն կա­ռա­վա­րու­թյուն ձևա­վոր­վի։ Բայց սա շատ բարդ է, քա­նի որ հա­վակ­նու­թյուն­նե­րի խն­դի­րը կա։ Ար­դեն 30 տա­րի է ընդ­դի­մա­դիր դաշ­տում կա ամ­բի­ցիա­նե­րի, մե­ծամ­տու­թյան հարց, ո­րը խան­գա­րում է ու թույլ չի տա­լիս այդ դաշ­տում ի­րա­կան գոր­ծըն­թաց­ներ տե­ղի ու­նե­նան։ 30 տա­րի շա­րու­նակ կա նաև գրա­գետ աշ­խա­տե­լու խն­դիր, մտա­ծում են, որ իշ­խա­նու­թյու­նը պետք է ա­մեն ինչ ա­նի, որ ի­րենք իշ­խա­նու­թյան գան։ Այդ­պես չի լի­նում, իշ­խա­նու­թյու­նը եր­բեք կա­մա­վոր իշ­խա­նու­թյուն չի հանձ­նում։ Դու պետք ա­վե­լի մր­ցու­նակ, գրա­գետ լի­նես, որ­պես­զի իշ­խա­նու­թյան գաս։ Հա­յաս­տա­նում միշտ էլ ընդ­դի­մա­դիր դաշ­տում մր­ցու­նա­կու­թյու­նը թույլ է ե­ղել։ Ինչ­պես իշ­խա­նու­թյու­նը, այն­պես էլ ընդ­դի­մու­թյու­նը չի սի­րում սո­վո­րել։
Գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը կամ կփո­խա­րի­նի ի­րենց թի­մից մե­կը, կամ այլ քա­ղա­քա­կան ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչ, բայց ոչ եր­բեք երկ­րորդ ու եր­րորդ նա­խա­գահ­նե­րի թի­մա­կից­նե­րը, ո­րով­հետև ժո­ղո­վուր­դը նրանց մեր­ժել է։ Սա չի նշա­նա­կում, որ նրանք քա­ղա­քա­կան կշիռ չեն կա­րող ու­նե­նալ։ Այս պա­հի դրու­թյամբ ու­զեն թե ոչ վար­չա­պե­տին այ­լընտ­րան­քա­յին թեկ­նա­ծու է հա­մար­վում ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նը։
-Իսկ Փա­շի­նյա­նի` իշ­խա­նու­թյու­նից հե­ռա­նա­լու ո՞ր ճա­նա­պարհն է ա­վե­լի ի­րա­տե­սա­կան։
-Որն ա­վե­լի ար­դյու­նա­վետ կլի­նի։
-Այս հար­ցում ա­նո­րո­շու­թյուն­նե­րը շա՞տ են։
-Ա­յո, հնա­րա­վոր է այն­պի­սի ճա­նա­պար­հով իշ­խա­նու­թյու­նից հե­ռա­նա, որ այ­սօր ան­գամ դրա մա­սին ոչ մի խոսք չկա։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 10863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ