Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ կորոնավիրուսը մարդու ձեռքով է ստեղծվել:
«Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում նա ասել է. «Երկու ամիս առաջ ես հարցրել եմ, այն ժամանակ էի դեռ հասկացել։ Իսկ այս համավարակը մարդու ձեռքի գո՞րծն է։ Չգիտեմ։ Դուք մտածեք»,- նշել է Լուկաշենկոն։ Նախագահը ենթադրել է, որ վիրուսը ստեղծվել է, որպեսզի «դեմ առ դեմ հանեն» Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսությունները, իսկ դա կազմակերպվել է աշխարհը վերափոխելու համար։