Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողանը շաբաթական երկու անգամ զանգահարել է Թրամփին և կարողացել է մոլորեցնել նրան

Էրդողանը շաբաթական երկու անգամ զանգահարել է Թրամփին և կարողացել է մոլորեցնել նրան
30.06.2020 | 13:44

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ տարի որոշակի ժամանակահատվածում շաբաթական երկու անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է CNN-ը։Աղբյուրները լրագրող Կառլ Բերնշտեյնին հայտնել են, որ Էրդողանն «անմիջականորեն միացվել է նախագահ Թրամփի հետ»։


Հաղորդվում է, որ զեկույցը կազմվել է պաշտոնատար անձանց հետ չորս ամսվա ընթացքում բազմաթիվ զրույցների հիման վրա։ Բերնշտեյնը հայտնել է, որ Թրամփի՝ այլ երկրների առաջնորդների՝ այդ թվում Էրդողանի և ՌԴ նախագահ Պուտինի հետ զրույցներից առաջ նախապես պատրաստվելու բացակայությունը Սպիտակ տան որոշ պաշտոնյաների կողմից գնահատվել է որպես «ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք»: Թրամփի վարչակազմի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հատկապես մտահոգված են եղել, թե որքան հաճախ է Էրդողանը զանգահարել և որքան հեշտ է նա անցել Ազգային անվտանգության խորհրդի ընթացակարգերի միջոցով՝ Թրամփի հետ կապվելու համար: Հոդվածագիրը նշում է, որ Էրդողանը Թրամփի հետ կապվել է նույնիսկ նրա գոլֆի դաշտում գտնվելու ժամանակ, և նախագահը երբեմն դադարեցրել է իր խաղերը՝ «նրա հետ երկարատև զրույցներ ունենալու համար»:


Թրամփը, ինչպես նշվում է զեկույցում, շատ քիչ գիտելիքներ է ունեցել սիրիական ճգնաժամի մասին, ինչը Էրդողանը կարողացել է «հեշտությամբ օգտագործել իր շահերին ծառայեցնելու համար»։ «Էրդողանը նրան մոլորեցրել է»,- ասել է Բերնշտեյնին աղբյուրներից մեկը: Զեկույցում ասվում է նաև, որ Էրդողանի զանգերը Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանի գլխավոր պատճառն էին։ The New York Times-ը 2019-ի հոկտեմբերին հայտնել էր, որ Թրամփը Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու վերաբերյալ «իմպուլսիվ» որոշում կայացրել։

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ