Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ի մասին օրենքում փոփոխությունները, չեղարկեց հանրաքվեն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ի մասին օրենքում փոփոխությունները, չեղարկեց հանրաքվեն
30.06.2020 | 22:02

Աժ-ն արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունեց «ՍԴ-ի մասին» օրենքում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների
առաջարկած փոփոխությունները և լրացումները: Սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների ու «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման, սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթին կողմ քվեարկեց 80, դեմ՝ 1 պատգամավոր:
Առաջարկվող փոփոխություններով լուծվելու է առնվազն 12 տարի պաշտոնավարած դատավորների կենսաթոշակի հարցը, ամրագրվելու են դատավորների թափուր տեղերը, կարգավորվելու է ՍԴ նախագահի թափուր տեղի համալրման հարցը:
Խորհրդարանն այսօր ուժը կորցրած ճանաչեց փետրվարի 6-ի իր որոշումը
սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ