Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով
30.06.2020 | 22:03

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով: 63-ամյա Ծառուկյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է իր նախկին տեսանյութերից մեկը, որում կատակում է, թե «կորոնավիրուսը լավ մարդկանց չի դիպչում», և գրել. «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում: Առողջություն բոլոր վարակակիրներին»:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ