Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արսեն Թորոսյան. Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը

Արսեն Թորոսյան. Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը
30.06.2020 | 22:17

Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է՝ տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումը ուշացել էր:


Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են հեպատիտ Ց ունեցող ՀՀ քաղաքացիները` ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների: Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը:
Մանրամասների համար կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- գրել է Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում:

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ