«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Համանախագահները կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հրադադարը ամրապնդելու և բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար

Համանախագահները կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հրադադարը ամրապնդելու և բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար
01.07.2020 | 13:22

Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին, հետո համատեղ տեսակոնֆերանսից հետո այսօր հայտարարել են, որ նրանց հետ քննարկել են տարածաշրջանում հանրային առողջապահական վիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղության գործընթացի հաջորդ քայլերը։

Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնսինը (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) իրենց հայտարարությունում շեշտել են բովանդակային բանակցություններին և խաղաղության մթնոլորտին նպաստող մթնոլորտի խթանման և պահպանման կարևորությունը։ Նրանք դրական են գնահատել տեղում իրավիճակի համեմատաբար կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են կիրառել ուղիղ հաղորդակցության ուղիները՝ լարումից խուսափելու համար։


Հիշեցնելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությունը, այդուհանդերձ, համանախագահները մտահոգություն են հայտնում, որ վերջին պրովոկացիոն հայտարարությունները, բորբոքիչ հռետորաբանությունը և տեղում իրավիճակը շոշափելիորեն փոխելուն միտված հնարավոր քայլերը կարող են խարխլել կարգավորման գործընթացը։ «Համանախագահները ընդգծել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրանք կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հրադադարը ամրապնդելու և բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար։ Համանախագահները և արտաքին գործերի նախարարները համաձայնել են հուլիսին ևս մեկ տեսակոնֆերանս անցկացնել, ինչպես նաև հնարավորության դեպքում որքան հնարավոր է շուտ դեմ առ դեմ հանդիպել»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ