Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԷԿ-ը հուլիսի 1-ին կանգնեցվել է 65 օրով

ԱԷԿ-ը հուլիսի 1-ին կանգնեցվել է 65 օրով
01.07.2020 | 13:25

Հայկական ատոմակայանը հուլիսի 1-ին կանգնեցվել է պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում կատարման ենթակա մեծածավալ աշխատանքներ ընդգրկող պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի կանգը տեղի է ունեցել 2020 թ. հուլիսի 1-ին՝ ժամը 00:00-ին, իսկ էներգաբլոկի գործարկումը ծրագրված է 65 օր հետո՝ սեպտեմբերի 3-ին:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ