Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մևլութ Չավուշօղլու. ՆԱՏՕ-ն Լիբիայում Ռուսաստանի ներկայությունը բնորոշում է սպառնալիք

Մևլութ Չավուշօղլու. ՆԱՏՕ-ն Լիբիայում Ռուսաստանի ներկայությունը բնորոշում է սպառնալիք
01.07.2020 | 13:26

Թուրքիայի ԱԳնախարար Մևլութ Չավուշօղլուն Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան ձգտում է մեծացնել Ռուսաստանի ներկայությունը Լիբիայում, իսկ Թուրքիան ու Ռուսաստանը ջանքեր են ներդնում Լիբիայում հրադադարի հաստատման համար: Չավուշօղլուն նշել է, որ Մոսկվան ու Անկարան ձգտում են լիբիական հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը, ինչը չի կարելի ասել Ֆրանսիայի մասին, որն աջակցում է «Խալիֆա Հաֆթարի ապօրինի զինված խմբավորումներին»:

«Փարիզը հերքում է ապստամբներին աջակցությունը, սակայն փաստացիորեն ԱՄԷ-ն գնում է ֆրանսիական զենքը և ուղարկում Լիբիա: Փարիզն ազնիվ չէ իր գործողություններում»,-նշել է նա: Չավուշօղլուն Ֆրանսիայի գործողությունները Լիբիայում «կործանարար» է որակել: «ՆԱՏՕ-ն Լիբիայում Ռուսաստանի ներկայությունը բնորոշում է սպառնալիք, Ֆրանսիան, որ դաշինքի անդամ է, Աֆրիկայի հյուսիսում խաղում է Ռուսաստանի օգտին: Ֆրանսիան ձգտում է մեծացնել Ռուսաստանի ներկայությունը Լիբիայում: Իսկ Թուրքիան Լիբիայում աջակցում է հարցի քաղաքական լուծմանը: Մենք համագործակցում ենք հյուսիսաֆրիկյան երկրի օրինական իշխանությունների հետ: Մեր երկրի ջանքերով ապահովվել է Լիբիայի հակամարտության գոտու հավասարակշռությունը: Հենց Թուրքիան թույլ չտվեց, որ Տրիպոլիում փողոցային մարտեր սկսվեն»,-հայտարարել է Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ