Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ցույցեր՝ Պուտինին «հավերժացնելու» դեմ

Ցույցեր՝ Պուտինին «հավերժացնելու» դեմ
01.07.2020 | 21:40

Ռուսաստանի քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ակտիվիտսները բողոքի ցույցեր են անցկացնում սահմանադրական
հանրաքվեի դեմ, որով նախագահության նախորդ ժամկետները կզրոյացվեն՝ հնարավորություն տալով Վլադիմիր Պուտինին Կրեմլում մնալ մինչև 2036-ը։


Կարմիր հրապարակում, մի քանի ցուցարարներ պառկել են գետնին ու սեփական մարմնով պատկերել 2036-ը․ ոստիկանությունը բոլորին բերման է ենթարկել։
Սանկտ Պետերբուրգում՝ Պալատական հրապարակում, մի քանիսը զբոսանքի են դուրս եկել՝ հին սահմանադրությունը ձեռքում։ Իրավապահները նրանց էլ են բերման ենթարկել։

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ