Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Վաղը կբացվի Սպիտակի բժշկական կենտրոնը

Նիկոլ Փաշինյան. Վաղը կբացվի Սպիտակի բժշկական կենտրոնը
01.07.2020 | 21:44

Մեր երկրում առողջապահական հզորությունները շարունակվում են ծավալվել, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վաղն, ըստ ամենայնի, կբացվի Սպիտակի բժշկական կենտրոնը՝ 100 մահճակալով, բոլորը հագեցած են թթվածնային սնուցմամբ։ Առաջիկայում սպասում ենք Մարտունու ԲԿ-ին՝ 50 մահճակալով, և «Մեդլայն» ԲԿ-ում շուրջ 60 մահճակալ կծավալվի կորոնավիրուսով հիվանդների համար», - ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ