Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Բելառուսը դժգոհ է գազի գնի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումից

Բելառուսը դժգոհ է գազի գնի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումից
01.07.2020 | 21:47

Բելառուսը դժգոհ է, որ Ռուսաստանը չի կատարում գազի հարցով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հայտարարել է ՌԴ-ում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն:

«Բայց մենք տեսնում ենք, որ կա ըմբռնում, և կարելի է նման նպատակ դնել. մինչև 2022-ի հունվարի 1-ը մենք պետք է լուծենք այն խնդիրները, որոնք մեր առջև դրվել են 2017-ին»,-ասել է Սեմաշկոն Բելառուսի անկախության օրվա առիթով առցանց ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը փոխըմբռնման են հասել գազի գնի հարցում: «Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ երեկ նշանակալի միջոցառում է տեղի ունեցել` հանդիպել են Ռուսաստանի և Բելառուսի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակն ու Վիկտոր Կարանկևիչը, հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանատան ներկայացուցիչներ, այնտեղ է եղել նաև Ալեքսեյ Միլլերը: Եվ ինձ թվում է, որ փոխըմբռնումը հասունացել է: Երեկ ես զեկույցներից հասկացա, որ փոխըմբռնումը հասունացել է, և պետք է առաջ շարժվել` դեպի գազի միասնական շուկա»,-հայտարարել է Բելառուսի դեսպանը:

«Գազպրոմ»-ի հետ պայմանագրի պայմանների համաձայն՝ ընկերությունը մինչև Բելառուսի սահման գազ է մատակարարում 1000 խորանարդ մետրի դիմաց 127 դոլար գնով: Բնական գազի համաշխարհային գների անկման ֆոնին Մինսկը փորձում էր հասնել համաձայնագրի վերանայմանը, բայց Ռուսաստանը չէր արձագանքում այդ առաջարկներին: Մայիսի վերջին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստ է բանակցություններ սկսել 2021-ին ռուսական գազի մատակարարման պայմանների վերաբերյալ, երբ Բելառուսը կմարի 165,57 միլիոն դոլար պարտքը:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ