Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վարակի հարցում դուրս գալ քաղաքական շահարկումներից

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վարակի հարցում դուրս գալ քաղաքական շահարկումներից
01.07.2020 | 21:51

Ոչ թե Հայաստանի Առողջապահության նախարարությունն է ի սկզբանե կոչ արել դիմակներ չկրել, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի սկզբանե ինֆորմացիան եղել է այսպես, որ դիմակ պետք է կրեն հիվանդներն ու նրանց խնամողները, որովհետև դիմակը պաշտպանում է ոչ թե վարակվելուց, այլ վարակելուց։ Հետո փոխվել է որոշակի գիտելիք ու իրավիճակ։ Կար նաև երկրորդ խնդիրը՝ երբ մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, դիմակ կրեք, իսկ խանութներում ու դեղատներում դիմակ չկա։ Այդտեղ հարց չի առաջանո՞ւմ՝ այդ ի՞նչ կոչ է։ Դրա համար պետք էր նաև դիմակների սպառումը զսպել, որպեսզի հիվանդանոցներում գոնե բժիշկները կարողանան դիմակ ունենալ»,- ասաց նա։ Անդրադանալով Հայաստանում թույլ տրված սխալներին՝ վարչապետն ասաց, որ աշխարհում կորոնավիրուսի 10 մլն դեպք է գրանցվել։ «Լավ, Հայաստանի առողջապահության նախարարությունը ենթադրենք սխալ հայտարարություն է արել, բա աշխարհի մնացած երկրներում ովքե՞ր են սխալ հայտարարություններ արել։ Եվ համաճարակն այսօր աշխարհում ծավալվում է, ո՞ւմ սխալ հայտարարության կամ չարած գործողության հետևանքով է այդ վարակը տարածվել»,- հարցադրում արեց նա։ Ըստ Փաշինյանի՝ եղել է բանավեճ՝ պետք է գնալ միայն առողջապահական ճանապարհո՞վ, թե՞ նաև տնտեսական գտործոնը պետք է հաշվի առնել։


«Ապրիլին մեր երկրում փակվել է 70 000 աշխատատեղ։ Եվ մենք այս փաստի հետ պետք է առնչվեինք, ի՞նչ պետք է ասեինք, ասեինք՝ թող մեր երկրում փակվի 300, 400, 500 000 աշխատատե՞ղ։ Պետք է ասեինք՝ ոչինչ, թող մարդիկ չմահանան կորոնավիրուսից, մահանան սովի՞ց։ Այո, մեր էքստրեմալ գործողությունների արդյունքում մայիսին արդեն 50 000 աշխատատեղեր վերականգնվել են։ Բայց այդ քաղաքականության արդյունքում էր, որ սկսեցին աճել այդ հիվանդության թվերը։ Բայց ես ուզում եմ ասել, որ այսօր մեր հիմնական խնդիրն այն է, որ բուժօգնության կարիք ունեցող ոչ մի հիվանդ առանց բուժօգնության չմնա, և մեր երկրում առողջապահական հզորությունները շարունակում են ծավալվել»,- նշեց նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վաղը կբացվի Սպիտակի ԲԿ-ն՝ 100 մահճակալով, առաջիկայում նաև կորոնավիրուսով հիվանդների համար 50 մահճակալանոց բաժանմունք կբացվի Մարտունու ԲԿ-ում, շուրջ 60 մահճակալ կծավալվի «Մեդլայն» ԲԿ-ում։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այս հարցում դուրս գալ քաղաքական շահարկումներից։

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ