Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բաբկեն Հարությունյան. Ընդամենը մեկ անգամ է Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացացուչը ԿԳՄՍ նախարարության հետ մի քանի րոպեով քննարկել հարցը

Բաբկեն Հարությունյան. Ընդամենը մեկ անգամ է Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացացուչը ԿԳՄՍ նախարարության հետ մի քանի րոպեով քննարկել հարցը
04.07.2020 | 16:21

Եկեղեցի-պետություն հարաբերությունների քննարկման համար մեկ տարի առաջ ստեղծվել էր հանձնախումբ, որի առաքելություններից մեկն էլ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման շարունակականության որոշման հարցն էր: Պարզվում է այս ողջ ժամանակահատվածում ընդամենը մեկ անգամ է մեր Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացացուչը, ի թիվս տարբեր ՀԿ-ների, ԿԳՄՍ նախարարության հետ մի քանի րոպեով քննարկել հարցը: Այսինքն ստեղծվել է հանձնաժողով, բայց կարաբինաներին պաշտոնական ընդունելության հրավիրող տխրահռչակ նախարար Արայիկը հարկ չի համարում հանդիպել Եկեղեցու ներկայացուղիչների հետ և հիմնավորել, թե ինչու են քայլառաստ իշխանություններն ուզում հանել առարկայի դասավանդումը դպրոցներից:

Այս հարցը շատ վատ հետևանքներ է ունենալու չարաբաստիկ իշխանությունների համար, աշխարհում քրիստոնեությունը առաջինը Հայաստանն է ընդունել որպես պետական կրոն, որի համար մենք շատ ուրախ ենք և հպարտ: Չենք թողնելու քանդել մեր եկեղեցին:

Դիտվել է՝ 1768

Մեկնաբանություններ