«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արման Աբովյան. «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հեռացումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները

Արման Աբովյան. «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հեռացումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները
04.07.2020 | 22:06

Կան հարցեր, որտեղ ես ոչ մի հանդուրժողականություն չեմ ցուցաբերելու՝ ֆեյսբուքում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հեռացմանը։


«Դե ինչ, փորձենք հասկանալ, թե ինչու ԿԳՄՍ նախարարը և առհասարակ ամբողջ նախարարությունը, շատ համառ և հետևողական գնացին դեպի «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հեռացման` որպես առանձին առարկա դպրոցական ծրագրերի շարքում։ Ես հիշում եմ փաստարկները, որոնք հնչեցնում էին այս գաղափարի հեղինակները։ Ուրեմն` առաջինը իրենք պնդում էին, որ ներառված ծրագրի մեջ տեղեկությունը և դասավանդումը չի համապատասխանում իր նպատակին։ Երկրորդը` Հայաստանում կան այլ հավատքներ դավանողներ և պետք է հարգել նաև իրենց տեսակետը։ Երրորդը՝ Եկեղեցու պատմությունը կներառվի Հայոց պատմություն առարկայի մեջ։


1.Ենթադրենք, որ կային, ինչ- որ խնդիրներ բովանդակության և դասավանդման հետ։ Ի՞նչն էր խանգարում իրենց` Եկեղեցու ներկայացուցիչների հետ այս հարցը համատեղ կարգավորել:
2.Սա Հայաստանն է, և մենք` հայերս, հարգանքով վերաբերվելով բոլոր ավանդական «հավատքներին», այնուամենայնիվ, Հայ Առաքելական Եկեղեցու զավակներն ենք և ինձ համար (հազար ներողություն) միևնույն է, որ իմ ազգի դարավոր հավատքը իմ Հայրենիքում կարող է ինչ -որ մեկին դուր չգալ։ Կարծում եմ` շատ պարզ և հստակ բացատրեցի։
3.Հայոց Եկեղեցու պատմությունն այնքան լայնածավալ և խոր իմաստ ունի, որ պարզապես հանցագործություն է՝ սովորել այդ պատմությունը մակերեսային կամ հպանցիկ։ Կարծում եմ, որ հստակ բացատրեցի իմ դիրքորոշումը։


Կրկնեմ, որ ես համարում եմ՝ չափազանց սխալ, տրամաբանությունից զուրկ և վտանգավոր «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից վերացնել` որպես առանձին առարկա։ Ասեմ ավելին` սա, իրականում շատ արտահայտիչ որոշում է, որը ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք և «կոսմոպոլիտ»(վատ իմաստով) սերունդ են փորձում կերտել իշխանությունները։


Հ.Գ Եթե, ինչ-որ մեկը համարձակվի իմ գրառման տակ անվայել արտահայտություններ անել Եկեղեցու հանդեպ, իսկույն կարգելափակվի իմ էջից։
Կան հարցեր, որտեղ ես ոչ մի հանդուրժողականություն չեմ ցուցաբերելու»,-գրել է պատգամավորը:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ