ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Արքայազն Հարին արքայադուստր Դիանայի 59-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել

Արքայազն Հարին արքայադուստր Դիանայի 59-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել
04.07.2020 | 22:09

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին հանգուցյալ մոր՝ արքայադուստր Դիանայի 59-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել: Հուլիսի 1-ին՝ արքայադուստր Դիանայի ծննդյան օրը՝ Diana Awards առցանց մրցանակաբաշխության ժամանակ նախապես նկարահանված տեսանյութում արքայազն Հարին հանգուցյալ մոր ծննդյան առթիվ ուղերձ է հղել, գովաբանել է բարեգործական հիմնադրամին հրաշալի աշխատանքի համար։

«Դուք բոլորդ անհավանական աշխատանք եք կատարում, և այս անորոշության ժամանակաշրջանում դուք ուժ ու ոգեշնչում գտաք, որպեսզի դրական հետք թողնեք աշխարհում»,-ասել է նա: Արքայազնի խոսքով՝ եթե Ուելսի արքայադուստրն այսօր կենդանի լիներ, կկանգներ նրանց կողքին և «կպաշտպաներ նրանց, ովքեր արդարություն են փնտրում»։ «Ես գիտեմ, որ մայրս ոգեշնչման աղբյուր է շատերիդ համար, և ես հավաստիացնում եմ, որ եթե նա կենդանի լիներ, կպայքարեր ձեզ հետ։ Ինչպես ձեզնից շատերը, նա երբեք չի ընտրել հեշտ ուղին»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 1311

Մեկնաբանություններ