Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ար­տա­կարգ դրու­թ­յու­նը աշ­խա­տել է փա­ռա­տո­նի օգ­տին»

«Ար­տա­կարգ դրու­թ­յու­նը աշ­խա­տել է փա­ռա­տո­նի օգ­տին»
28.07.2020 | 00:50

Մշա­կու­թա­յին դա­դար, առ­ցանց ակ­տի­վու­թյուն. սրանք հա­մա­վա­րա­կի թե­լադ­րած կա­նոն­ներն են։ Փորձ է ար­վում մշա­կու­թա­յին զար­կե­րա­կը պահ­պա­նե­լու. եր­բեմն թույլ փոր­ձեր են լի­նում, եր­բեմն էլ ի հայտ են գա­լիս ու­շագ­րավ նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ։ Օ­րերս մեկ­նար­կած «Յոթ սա­րի հետևում…» հայ­րե­նա­ճա­նա­չո­ղա­կան-գի­տակր­թա­կան մր­ցույթ-փա­ռա­տոնն այն նա­խագ­ծե­րից է, որ ցրում է գաղ­ջը, տա­րա­կար­ծու­թյան ա­ռիթ գրե­թե չի տա­լիս և, ինչ-որ ա­ռու­մով, հի­շեց­նում է կյան­քը՝ մինչ հա­մա­վա­րա­կը։ Նա­խա­ձեռ­նու­թյու­նը ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ծնունդ չէ, բայց ինչ­պես նշում է Հովհ. Թու­մա­նյա­նի թան­գա­րա­նի փոխտ­նօ­րեն, մր­ցույթ-փա­ռա­տո­նի ղե­կա­վար Ա­ՇՈՏ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԸ, ար­տա­կարգ դրու­թյու­նը աշ­խա­տել է փա­ռա­տո­նի օգ­տին. ե­թե ան­գամ չլի­ներ ար­տա­կարգ դրու­թյու­նը, մաս­նա­կից­նե­րի կա­պը կազ­մա­կեր­պիչ­նե­րի կամ մաս­նա­գի­տա­կան խմ­բե­րի հետ լի­նե­լու էր տե­սա­կա­պով, քա­նի որ մաս­նակ­ցու­թյան աշ­խար­հագ­րու­թյու­նը խիստ ցր­ված և մեծ է լի­նե­լու:


Փա­ռա­տո­նի մաս­նա­կից­նե­րը դառ­նում են հե­տա­խույզ-գիտ­նա­կան­ներ, ո­րոնց խն­դիրն է ի­րենց հայ­րե­նի բնա­կա­վայ­րի մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան՝ բո­լո­րին ան­հայտ կամ քիչ հայտ­նի օ­բյեկ­տի ու­սում­նա­սի­րու­մը, պահ­պա­նու­մը և հան­րայ­նա­ցու­մը: Փա­ռա­տո­նի մաս­նա­կից­նե­րի հա­մար ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կա կա­րող են լի­նել բնա­կա­վայ­րի տա­րած­քում ե­ղած պատ­մա­ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րը, հնա­տիպ կա­ռույց­նե­րը, պաշ­տա­մուն­քա­յին կո­թող­նե­րը, ազ­գագ­րա­կան նյու­թե­րը, գյու­ղին կամ քա­ղա­քին բնո­րոշ ոչ նյու­թա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան նմուշ­նե­րը՝ պա­րեր, ար­հեստ­ներ, բա­ղադ­րա­տոմ­սեր, եր­գեր, ա­ռաս­պել­ներ և այլն: Լա­վա­գույն ու­սում­նա­սի­րու­թյուն­ներն ար­ժա­նա­նա­լու են դրա­մա­կան և խրա­խու­սա­կան մր­ցա­նակ­նե­րի: Փոխտ­նօ­րե­նի տե­ղե­կաց­մամբ՝ և՛ նյու­թա­կան, և՛ ոչ նյու­թա­կան ժա­ռան­գու­թյան ու­սում­նա­սիր­ման գի­տա­կան ձևա­չա­փե­րը հնա­րա­վո­րու­թյուն կտան ներ­կա­յաց­ված նյու­թը դի­տար­կե­լու որ­պես գրանց­ման օ­բյեկտ:


Մր­ցույթ-փա­ռա­տո­նին կա­րող են մաս­նակ­ցել 13 տա­րին լրա­ցած ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը՝ ան­հա­տա­պես և խմ­բով։ Ե­թե մաս­նա­կիցն ան­հատ է և ան­չա­փա­հաս, պետք է մաս­նակ­ցի չա­փա­հաս ու­ղեկ­ցո­ղի հետ (ծնող, ու­սու­ցիչ, եղ­բայր, քույր և այլն): Ցան­կա­լի է, որ ան­հատ­նե­րի և խմ­բե­րի մաս­նակ­ցու­թյու­նը հա­մա­կար­գի հա­մայն­քի դպ­րո­ցը՝ տնօ­րե­նու­թյան թույ­լտ­վու­թյամբ՝ դաս­ղե­կի, պատ­մու­թյան ու­սուց­չի կամ պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րին հա­րող մաս­նա­գե­տի ան­մի­ջա­կան հս­կո­ղու­թյամբ:


Հա­վե­լենք, որ հայ­տե­րի ըն­դուն­ման վերջ­նա­ժամ­կե­տը օ­գոս­տո­սի 10-ն է։
Մր­ցույթ-փա­ռա­տո­նը կյան­քի է կո­չում Հովհ. Թու­մա­նյա­նի թան­գա­րա­նը՝ «Պատ­մամ­շա­կու­թա­յին ար­գե­լոց-թան­գա­րան­նե­րի և պատ­մա­կան մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան ծա­ռա­յու­թյուն» ՊՈԱԿ-ի և «Ար­խեոԱրտևԼԱԲ» գի­տակր­թա­կան, գի­տա­հե­տա­զո­տա­կան, մշա­կու­թա­յին, սո­ցիալ-հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան հետ հա­մա­տեղ։


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն

Դիտվել է՝ 10069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ