Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Այս­տեղ բո­լոր սահ­ման­նե­րը վե­րա­ցած են՝ մայ­րա­պետ, բուժ­քույր, բժիշկ, տնօ­րեն»

«Այս­տեղ բո­լոր սահ­ման­նե­րը վե­րա­ցած են՝ մայ­րա­պետ, բուժ­քույր, բժիշկ, տնօ­րեն»
31.07.2020 | 01:39

Թթի հյութ, պաշ­տետ՝ թթի կամ խա­ղո­ղի հյու­թով ու ա­ղա­ցած ըն­կույ­զով, գրե­թե նույն բա­ղադ­րու­թյամբ սու­ջուխ, այս­պես կոչ­ված՝ Արևե­լյան քաղց­րա­վե­նիք։ Ա­ռանց հա­վե­լում­նե­րի այս ա­նու­շե­ղե­նը պատ­րաստ­վում է արևա­յին տեխ­նո­լո­գիա­յով, և արևի ճա­ռա­գայթ­նե­րի ազ­դե­ցու­թյու­նից սնն­դա­նյու­թե­րի մեջ ա­ռա­ջա­նում են վի­տա­մին­ներ, հատ­կա­պես D վի­տա­մին, որն ընդ­հան­րա­պես օգ­տա­կար է, կո­րո­նա­վի­րու­սի դեպ­քում ՝ ա­ռանձ­նա­պես։ Գա­ղա­փա­րը «Հա­յաս­տա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի» հե­ղի­նակ, տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր ՎԱՀԱՆ ՀԱ­ՄԱ­ԶԱՍ­ՊՅԱ­ՆԻՆՆ է։ Նա նշում է, որ սու­ջու­խը 5000 տար­վա պատ­մու­թյուն ու­նի մեր երկ­րում։ Երկ­րոր­դա­յին ազ­դե­ցու­թյուն­ներ չու­նի և է­ներ­գիա­յի աղ­բյուր է։ Ժո­ղովր­դա­կան բժշ­կու­թյան մեջ օգ­տա­գործ­վել է որ­պես վե­րա­կանգ­նո­ղա­կան մի­ջոց։ Կարևոր ար­տադ­րանք կա­րող է լի­նել հի­վան­դա­նոց­նե­րի, բա­նա­կի հա­մար, առ­հա­սա­րակ, կա­րող է ընդգրկվել ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պի ջա­տա­գով­նե­րի սնն­դա­կար­գում։


Արևե­լյան քաղց­րա­վե­նի­քի վե­րոն­շյալ տե­սա­կա­նին գիտ­նա­կա­նը տրա­մադ­րել է Սպի­տա­կի բժշ­կա­կան կենտ­րո­նին՝ բու­ժանձ­նա­կազ­մի և հի­վանդ­նե­րի շր­ջա­նում «փոր­ձար­կում» ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Նշում է՝ ե­թե ար­դյուն­քը գո­հա­ցու­ցիչ լի­նի, կա­րող են ա­ռա­ջար­կել ամ­բողջ աշ­խար­հին։
Արևա­յին քաղց­րա­վե­նի­քի փոր­ձարկ­ման ար­դյունք­նե­րի, աշ­խար­հում տի­րող հա­մա­վա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կի մա­սին զրու­ցել ենք Սպի­տա­կի բժշ­կա­կան կենտ­րո­նի տնօ­րեն ՎԱՐ­ԴՈՒ­ՀԻ ՍԻ­ՍԱ­ԿՅԱ­ՆԻ հետ։ Նշենք, որ Սպի­տա­կի բժշ­կա­կան կենտ­րո­նը հու­նի­սի 9-ից, կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ, վե­րապ­րո­ֆի­լա­վոր­վել է՝ միա­նա­լով Covid-19-ի բու­ժում ի­րա­կա­նաց­նող թի­մին։ Սա­կայն շուրջ 40 հա­զար բնակ­չի սպա­սար­կող բազ­մապ­րո­ֆի­լա­յին այս կենտ­րո­նում շա­րու­նա­կում են գոր­ծել «Հա­մա­բու­ժա­րա­նը», «Շտապ օգ­նու­թյան» և «Ան­հե­տաձ­գե­լի օգ­նու­թյան» ծա­ռա­յու­թյուն­նե­րը։
Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի ա­ռա­ջար­կը մեր զրու­ցա­կի­ցը հա­մա­րում է հե­տաքր­քիր, ոգևո­րիչ նաև փոր­ձա­րա­րա­կան։ «Պա­րոն Հա­մա­զաս­պյա­նը մար­դա­սեր, հայ­րե­նան­վեր անձ­նա­վո­րու­թյուն է, ա­մեն ինչ ա­նում է, որ իր գի­տա­կան ձեռք­բե­րում­նե­րը ներդ­նի ի նպաստ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան։ Ի­մա­նա­լով, որ Սպի­տա­կի բժշ­կա­կան կենտ­րո­նը վե­րապ­րո­ֆի­լա­վոր­վել է, ցան­կու­թյուն հայտ­նեց իր պատ­րաս­տած բնամ­թեր­քը տրա­մադ­րե­լու կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ­նե­րին։ Վս­տա­հեց­րեց ու հիմ­նա­վո­րեց, որ դրանք մե­ծա­պես նպաս­տում են օր­գա­նիզ­մի դի­մադ­րո­ղա­կա­նու­թյան բարձ­րաց­մա­նը»։ Տնօ­րենն իր հեր­թին փաս­տում է՝ այն հի­վանդ­նե­րը, որ ըն­դու­նում են նշ­ված բնամ­թեր­քը, ա­վե­լի ա­րագ են ա­պա­քին­վում։ Բու­ժանձ­նա­կազ­մի պա­րա­գա­յում նույն­պես ար­դյունքն ակն­հայտ է. հու­նի­սի 9-ից աշ­խա­տում են վտան­գա­վոր գո­տում և մինչ օրս ոչ ոք չի վա­րակ­վել։ Մեր զրու­ցա­կի­ցը հույս ու­նի, որ ոչ ա­վան­դա­կան այս պրակ­տի­կան շա­րու­նա­կա­կան կլի­նի, տա­րա­ծում կգտ­նի բժշ­կա­կան այլ կենտ­րոն­նե­րում նույն­պես։


Այլ կերպ ա­սած՝ քի­մա­կան դե­ղո­րայ­քի հետ ցան­կա­լի է ոչ ա­վան­դա­կան բուժ­ման մե­թոդ­նե­րի կի­րա­ռու­մը, տվյալ դեպ­քում՝ ա­ռողջ սնուն­դը։ Տնօ­րե­նի խոս­քով՝ Covid-19-ով վա­րակ­ված հի­վանդ­նե­րը ծա­վա­լուն քի­միա­թե­րապևտիկ բու­ժում, հզոր հա­կա­բիո­տիկ­ներ են ստա­նում, և փոր­ձը ցույց է տա­լիս՝ բու­ժու­մը՝ սնն­դա­յին հա­վե­լում­նե­րի հետ, ա­վե­լի ար­դյու­նա­վետ է, քան ա­ռանց դրա։
Ա­ռողջ ապ­րե­լա­կերպ պետք է վա­րել միշտ, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում, ոչ թե միայն վտան­գի նա­խա­շե­մին կամ ար­դեն խնդ­րի ա­ռաջ կանգ­նե­լուց հե­տո։ Մեր զրու­ցա­կի­ցը փաս­տում է՝ այն մար­դիկ, ով­քեր ստա­ցել են և շա­րու­նա­կում են ստա­նալ ա­ռողջ սնունդ, չու­նեն քրո­նիկ հի­վան­դու­թյուն­ներ, շատ ա­վե­լի ա­րագ են ա­պա­քին­վում։


Սա­կայն բժշ­կա­կան կենտ­րո­նի ղե­կա­վա­րը ան­թույ­լատ­րե­լի է հա­մա­րում ինք­նա­բու­ժու­մը, ե­թե կան ո­րո­շա­կի ախ­տան­շան­ներ, հի­վան­դը ջեր­մում է և այլն, «որ­պես­զի բու­ժու­մը ճիշտ ըն­թա­նա, պետք է հետևել բժշ­կի ցու­ցում­նե­րին։ Վեր­ջինս կո­րո­շի՝ պե՞տք են հետա­զո­տու­թյուն­ներ. կա­րող է լի­նել լա­բո­րա­տոր, ռենտ­գեն կամ բիո­քի­մա­կան հե­տա­զո­տու­թյուն։ Ի վեր­ջո, Covid-19-ից բա­ցի այլ հի­վան­դու­թյուն­ներ էլ գո­յու­թյուն ու­նեն։ Մար­դիկ սևեռ­ված են միայն այդ հի­վան­դու­թյան վրա, շատ այլ հի­վան­դու­թյուն­ներ աչ­քա­թող են ա­նում, բժշ­կի չեն դի­մում, ինչն էլ իր հեր­թին հե­տա­գա բար­դու­թյուն­նե­րի պատ­ճառ է դառ­նում»։
Անդ­րա­դառ­նա­լով մեր՝ «Այս ան­հա­ս­կա­նա­լի վի­րու­սի դեմ պայ­քա­րի ի՞նչ ձևեր են կի­րառ­վում, հետևու՞մ եք մի­ջազ­գա­յին փոր­ձին, փո­փոխ­վու՞մ են ցու­ցում­նե­րը, պայ­քա­րի ձևը, դե­ղո­րայ­քը» հար­ցե­րին, Վար­դու­հի Սի­սա­կյանն ա­սաց, որ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, Ազ­գա­յին ինս­տի­տու­տը «Զում» ծրագ­րով պար­բե­րա­բար առ­ցանց սե­մի­նար­ներ են անց­կաց­նում, տե­ղե­կու­թյուն են հայտ­նում ոչ միայն մի­ջազ­գա­յին, այլև հա­յաս­տա­նյան փոր­ձի մա­սին, որն ինք­նին բա­վա­կա­նին մեծ է։ Ար­ձա­նագր­վել են մեծ թվով վե­րա­նա­յում­ներ, փո­փո­խու­թյուն­ներ, օ­րի­նակ, դե­ղո­րայք կա, որ ար­դեն չի կի­րառ­վում, դե­ղո­րայք կա, որ պար­տա­դիր է կի­րա­ռու­մը և այլն։
Փոր­ձե­ցինք պար­զել նաև՝ ի՞նչ տրա­մադ­րու­թյուն­ներ են տի­րում վե­րապ­րո­ֆի­լա­վոր­ված հի­վան­դանոց­նե­րում։


«Սա մի ու­րիշ աշ­խարհ է թե՛ բժշ­կի հա­մար, թե՛ հի­վանդ­նե­րի։ Հի­վանդ­նե­րը շատ տար­բեր են, նրանց հո­գե­բա­նու­թյու­նը փոխ­վում է, բժիշկ­նե­րի­նը՝ նույն­պես։ Հայ­րե­նան­վեր, աստ­վա­ծա­հա­ճո այն­պի­սի՜ ծա­ռա­յու­թյուն է ի­րա­կա­նաց­վում։ Հի­վան­դը կա­րեկ­ցանք ա­ղեր­սող աչ­քե­րով նա­յում է քեզ ու հարց­նում՝ բժշ­կու­հի ջան, սա­վանս կուղ­ղե՞ս, քթիս անց­քը չո­րա­ցել է շն­չա­ռու­թյան սար­քից, ձեթ կք­սե՞ս... Այս­տեղ բո­լոր սահ­ման­նե­րը վե­րա­ցած են՝ մայ­րա­պետ, բուժ­քույր, բժիշկ, տնօ­րեն։ Ար­վում է ա­մեն ինչ, որ հի­վանդն ի­րեն լավ զգա։ ՈՒ երբ դու տուն ես գնում, գլուխդ բար­ձին ես դնում, օրդ ամ­փո­փում, բա­վա­րար­ված ես զգում քեզ, որ կա­րո­ղա­ցել ես թե­կուզ մի տա­րեց մար­դու ժպիտ պարգևել»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը, նշեց նաև՝ թեև ին­քը մաս­նա­գի­տու­թյամբ սր­տա­բան է, ան­հե­տաձ­գե­լի դեպ­քե­րի շատ է հան­դի­պել, բայց այս հի­վան­դու­թյու­նը հի­վանդ­նե­րի նե­րաշ­խարհն է փո­խում, բժիշկ­նե­րի նե­րաշ­խարհն է փո­խում։ Օ­րի­նակ է բե­րում։ Մայ­րա­պե­տը դուրս է գա­լիս հի­վան­դի սե­նյա­կից ու ա­սում՝ «Բժշ­կու­հի ջան, Բու­զան­դը հաց կե­րավ, հան­գիստ ե­ղիր»։ Բու­զան­դը խնամ­քի կենտ­րո­նից է տե­ղա­փոխ­վել, կե­րակր­ման խն­դիր ու­նի, հա­տուկ խնամք է տար­վում։ Տնօ­րենն ա­սում է՝ ես վե­րագ­տել եմ ինքս ինձ, նոր աշ­խարհ եմ բա­ցա­հայ­տել թե իմ ներ­սում, թե բու­ժաշ­խա­տող­նե­րի։ Շնոր­հա­կալ է կա­ռա­վա­րու­թյա­նը, նա­խա­րա­րու­թյա­նը, որ ի­րենց ներգ­րա­վել են հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի թի­մում։ Հու­սով է, որ պատ­վով են դուրս գա­լու վտա­ն­գա­վոր այս ի­րա­վի­ճա­կից։ Մտա­վա­խու­թյուն էլ ու­նի. ու­զում է, որ մար­դիկ սթափ­վեն, հաս­կա­նան՝ բու­ժանձ­նա­կազ­մը անս­պառ չէ, նրանք էլ ա­ռող­ջու­թյուն, զգաց­մունք­ներ ու­նեն։ Ըն­դգ­ծում է՝ զգաց­մուքներն ա­մե­նա­կարևորն են Covid-19-ի դեմ պայ­քա­րում։ «Մար­դիկ պետք է հաս­կա­նան, որ սա ծանր հի­վան­դու­թյուն է։ Պատ­կե­րաց­րեք, որ ծնո­ղին չեն ու­զում տուն տա­նել, խնդ­րում են 14 օր հի­վան­դա­նո­ցում պա­հել... վախ­ենում են վա­րակ­վե­լուց։ Իսկ հի­վանդն ու­զում է, որ ի­րեն ձեռք տաս, շո­յես, բա­րի խոս­քեր ա­սես, միայն դե­ղո­րայ­քը չէ։ Քիչ ա­ռաջ դուրս ե­կա հի­վան­դի մո­տից, ա­սաց՝ ես չգի­տեմ, Դուք ինչ դեղ եք ինձ տա­լիս, բայց Ձեր հա­յաց­քով, ձեր ժպի­տով ինձ բու­ժում եք»։


Վար­դու­հի Սի­սա­կյա­նը Սպի­տա­կի բժշ­կա­կան կենտ­րո­նի տնօ­րե­նի պաշ­տո­նը ստանձ­նել է 2019-ի նո­յեմ­բե­րից։ Մաս­նա­գի­տու­թյամբ սր­տա­բան է։ Հույս ու­նի՝ սեպ­տեմ­բե­րից ոչ միայն վար­չա­կան աշ­խա­տան­քով (որ­պես տնօ­րեն), այլև իբրև բժիշկ աշ­խա­տել Covid-19-ի դեմ բու­ժում ի­րա­կա­նաց­նող թի­մում։ Նկա­տում է ՝ պաշ­տոնն իր հա­մար մաս­նա­գի­տու­թյուն չէ։ Այս ըն­թաց­քում հաս­կա­ցել է՝ հի­վանդ­ներն ու­նեն իր կա­րի­քը։
Վե­րա­դառ­նա­լով Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի ա­ռա­ջար­կած բուժ­ման քաղցր, ա­պա­հով ու դյու­րին ե­ղա­նա­կին, ո­րը հա­ջո­ղու­թյամբ փոր­ձարկ­վել է Սպի­տա­կի հի­վան­դա­նո­ցում, պետք է հույս հայտ­նենք, որ արևա­յին երկ­րում արևա­յին նո­րա­րա­րու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման մա­սին գրե­լու այլ ա­ռիթ­ներ էլ կու­նե­նանք։
Վա­հան Հա­մա­զաս­պյա­նը ու­շագ­րավ գա­ղա­փար­նե­րի հե­ղի­նակ է։ Նա­խա­տե­սում է ՝ Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում ստեղ­ծել արևա­յին է­ներ­գիա­յով չո­րաց­ված մր­գե­րի գոր­ծա­րան­ներ, որ­տեղ ոչ միայն արևե­լյան քաղց­րա­վե­նիք կար­տադր­վի, այլև չո­րա­ցած մր­գեր, մր­գա­յին ու բան­ջա­րե­ղե­նա­յին պա­հա­ծո։ Գիտ­նա­կա­նը վս­տա­հեց­նում է՝ հայ­կա­կան հիմ­քով և նոր տեխ­նո­լո­գիա­յով պատ­րաս­տած բարձ­րո­րակ ար­տադ­րան­քով կա­րող են դուրս գալ մի­ջազ­գա­յին շու­կա։ Տն­տե­սու­թյան զար­գաց­ման հա­մար այս ուղ­ղու­թյուն­նե­րը կարևոր են։


Վա­հան Հա­մա­զաս­պյա­նը հա­ճախ է ա­ռաջ քա­շում նաև Հա­յաս­տա­նի՝ արևա­յին է­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյան աշ­խար­հի կենտ­րո­նը դառ­նա­լու գա­ղա­փա­րը։ Ըստ նրա՝ Հա­յաս­տա­նի տա­րած­քով անց­նում է այն­քան արև, ո­րը բա­վա­կան կլի­նի աշ­խար­հի է­ներ­գե­տիկ պա­հան­ջար­կը բա­վա­րա­րե­լու։ Ար­դյուն­քում՝ է­ներ­գե­տիկ ան­կա­խու­թյուն ձեռք կբե­րենք, տն­տե­սու­թյան ո­լոր­տում ար­դյու­նա­բե­րու­թյան նոր բնա­գա­վառ կզար­գաց­նենք, կու­նե­նանք մա­քուր բնու­թյուն և այլն։
Ա­ռայժմ այս գա­ղա­փար­նե­րը ստ­վեր­վում են՝ չար­ժա­նա­նա­լով պե­տու­թյան ու­շադ­րու­թյա­նը։


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 20112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ