Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընդդիմադիր ԶԼՄ-ների համար համ մեծ տուգանքներ են սահմանում, համ էլ ուզում են փակել

Ընդդիմադիր ԶԼՄ-ների համար համ մեծ տուգանքներ են սահմանում, համ էլ ուզում են փակել
07.09.2020 | 19:05

Պարզվում է, որ մեր երկրում այնքան քիչ խնդիր կա, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների ողջ դարդն ու ցավը ԶԼՄ-ներին պատժելն է, մասնավորապես ընդդիմադիր, որովհետև շատ վաղուց նրանցից մեկը արդեն հասարակությանն առաջարկում էր դասակարգել լրատվամիջոցներին և չկարդալ, չդիտել «չար ու թունավոր» ընդդիմադիր լրատվամիջոցների արտադրանքը։ Հիմա էլ մեկ ԱԺ փոխխոսնակն է(որ բարձր աշխատավարձ է ուզում ստանալ, որպեսզի ներկայանալի վերնաշապիկ հագնի ու դրսի հյուրերի առաջ խայտառակ չլինի) օրենքի նախագիծ մոգոնել, որ լրատվամիջոցների տուգանքը վիրավորանքի եւ զրպարտության համար կտրուկ աճում է՝ 5-10 մլն դրամ, մեկ էլ իրենց խմբակցությունից Արթուր Դավթյանն է ուզում երկրագնդի երեսից ջնջել վիրավորանք տարածող լրատվամիջոցին։ Այստեղ են ասել՝ դուք կարո՞ղ է ձեր հետևից եք ընկել։ Նախ ո՞վ է խոսում վիրավորանքից ու զրպարտությունից․ ձեր քաղաքական թիմը չէ՞ր, որ իշխանություն ստացավ աջուձախ վիրավորանք, զրպարտանք տարածելով, տարիներ շարունակ այնքան կեղծիքներ հյուսեց, որ այսօր դրա տասը տոկոսն էլ չի կարող ապացուցել։ Այստեղ են ասել՝ «գող, սիրտը դող»։ Էլ չենք ասում, թե այդ սկզբունքները դավանելով, ինչպե՞ս եք որոշելու, թե որն է վիրավորանքը կամ զրպարտությունը, ձեր քիմքին տհաճ քննադատությու՞նը, իշխանության կոծկված հանցանքների բացահայտու՞մը։ Ո՞րը․․․


«Ինչպե՞ս կարելի է զանգվածային լրատվամիջոց լինել, տարածել զրպարտանք կամ վիրավորանքներ, որից հետո մենք պետք է մտածենք՝ տվյալ լրատվամիջոցը կփակվի, թե ոչ։ Նույնիսկ ավելի լավ կլինի, որ նման լրատվամիջոցը փակվի»,- հրովարտակում է իմքայլական պատգամավոր Արթուր Դավթյանը, որին հակադարձ պիտի հարցնել՝ ինչպե՞ս էր հնարավոր ձեր նմանները դառնան իշխանություն և դույզն-ինչ չհասկանան, թե ինչ է նշանակում պետություն, պետական ինստիտուտներ, լրատվամիջոցներ։ Դուք ոչ թե պիտի մտածեք փակելու կամ չփակելու մասին, այլ ինչպես եք ձեր իսկ խոստումների տակից դուրս գալու։ Հավատացեք՝ լրատվամիջոցի դերն ու նշանակությունը հասկանալը ձեր հոգսը չէ, դա ուղեղի աշխատանք է ենթադրում, ձեզ մի ծանրաբեռնեք։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ