Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կո­րու­ս­յալ պե­տա­կա­նու­թ­յան հու­շա­ս­յու­նը

Կո­րու­ս­յալ պե­տա­կա­նու­թ­յան հու­շա­ս­յու­նը
11.09.2020 | 01:48

«Բնու­թյան շնոր­հած և կու­սակ­ցու­թյան թույ­լատ­րած մտա­վոր ու­ժով օժտ­ված հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վար­նե­րը լո­յալ էին վե­րա­բեր­վում ստեղ­ծա­գոր­ծա­կան փնտր­տուք­նե­րին, և փառք նրանց, քա­նի որ մեզ չվի­ճակ­վեց փրկ­վել կա­տա­ղած բուլ­դո­զեր­նե­րից և ար­վես­տը ընդ­հա­տա­կում թաքց­նե­լուց, նախ և ա­ռաջ, շնոր­հիվ Հեն­րիկ Ի­գի­թյա­նի և Շա­հեն Խա­չատ­րյա­նի, ո­րոնք ղե­կա­վար գլուխ­նե­րի մեջ խց­կում էին ճշ­մար­տու­թյու­նը աջ և ձախ ար­վես­տի մա­սին»։
Կա­րեն ՄԻ­ՔԱ­ՅԵ­ԼՅԱՆ
Ար­վես­տա­բան, հրա­պա­րա­կա­գիր

ԽՈՐ­ՀՐ­ԴԱ­ՅԻՆ ԸՄ­ԲՌ­ՆՈՒ­ՄԻՑ` ԱՆ­ԿԱ­ԽԱ­ԿԱՆ ԸՆԴ­ՀԱ­ՏԱԿ
Կա­րեն Մի­քա­յե­լյա­նի նյու­թերն ի սկզ­բա­նե խոր­քա­յին խն­դիր­ներ են շո­շա­փել, նրա գնա­հա­տա­կան­ներն ու մեկ­նա­բա­նու­թյուն­ներն ինձ հա­մար թանկ ու գնա­հա­տե­լի են, գլ­խա­վո­րա­պես մի տե­սան­կյու­նից. նա իս­պառ մեր­ժում է գա­վա­ռամ­տա­կան յու­րա­քան­չյուր դրսևո­րույթ և գա­վա­ռա­կա­նու­թյա­նը կե­նաց-մա­հու պա­տե­րազմ է հայ­տա­րա­րում իր ա­մեն մի ար­վես­տա­բա­նա­կան հրա­պա­րա­կագ­րու­թյամբ։ Բնա­բա­նը նրա «Ա­հա պե­տու­թյու­նը, ո­րը հա­վա­նա­բար շու­տով կհե­տաքր­քր­վի ձեզ­նով» հոդ­վա­ծից է, ո­րը տպագր­ված է հա­մա­նուն գր­քում։ Իսկ նրա բնա­բա­նա­յին միտքն առ­նչ­վում է ար­դեն հե­ռա­վոր 1972-ին, երբ Երևա­նում բաց­վեց նա­խա­դեպ չու­նե­ցող «Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նը»։

1970-ա­կան­նե­րին ազ­դա­րար­վեց հայ­կա­կան մշա­կույ­թի ըմ­բոստ վե­րել­քը։ Կեր­պար­վեստն ան­մասն չէր, ստեղ­ծա­գոր­ծում էին եր­կու հան­ճար­նե­րը` Սա­րյանն ու Քո­չա­րը, տա­կա­վին ե­րի­տա­սարդ Հեն­րիկ Ի­գի­թյա­նը պա­տե­րազմ էր հայ­տա­րա­րել սո­վե­տա­կան ո­րոշ բիրտ ու անմ­շակ կարծ­րա­տի­պե­րին և հաղ­թում էր այդ պա­տե­րազ­մում` շքեղ նո­րա­րա­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով։ Առ­հա­սա­րակ մի­ջա­վայ­րը ստեղ­ծա­գոր­ծա­կա­նո­րեն այ­լա­խո­հա­կան էր։ Ազ­նա­վու­րի «Լա Բո­հեմ»-ն էր լս­վում Երևա­նի կենտ­րո­նում։ «Հան­ճա­րա­նոց­նե­րում» փայ­լա­տա­կում էին սյուր­ռեա­լիս­տա­կան ա­ծա­կան­ներն ու իմպ­րե­սիո­նիս­տա­կան մա­կըն­թա­ցու­թյու­նը հա­ճախ էր վե­րած­վում էք­սպ­րե­սիո­նիս­տա­կան ա­լե­բախ­ման։ Երևա­նի բո­հեմ կենտ­րոն­նե­րը հան­րահռ­չակ էին, դրանք շեն­շող ո­գու և թևա­ծող մտ­քի լեռ­նակղ­զի­ներ էին, որ­տեղ երկ­րի մտա­վո­րա­կան սե­րուց­քը հուն­ցում էր իր որ­դան-կար­միր գա­թա-հա­ցը, վրան նախ­շագր­ված` «Եր­կիր Նաի­րի»։ Կեր­պար­վես­տի վար­պետ­նե­րը գե­րա­դա­սում էին բո­ցա­վառ­վել և հան­դարտ­վել «Գե­տափ» գի­նու խոր­քե­րում, «Սկ­վազ­նյա­չոկ» և «Նկա­րիչ» սր­ճա­րան­նե­րում։ Նրանք տա­ռա­պում էին հա­զա­րա­մյա հի­վան­դու­թյամբ, ո­րի ա­նու­նը ան­հայտ չէր` կա­րո­տա­բաղ­ձանք առ Ան­կախ Հա­յաս­տան։
Մենք, կար­ծես թե, այ­սօր ապ­րում ենք ան­կախ Հա­յաս­տա­նում, և, ան­շուշտ, նա­խորդ դա­րի կեր­պար­վես­տի բնա­գա­վա­ռի այ­լա­խոհ­նե­րը դժ­վար թե կա­մե­նա­յին ապ­րել և ա­րա­րել ներ­կա հան­րա­պե­տու­թյու­նում, որ­տեղ իշ­խում են իշ­խա­նա-կա­ռա­վա­րա­կան ան­զս­պե­լի կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րը։

ՊԱ­ՏԻՎ ՈՒ­ՆԵՄ ՆԵՐ­ԿԱ­ՅԱ­ՆԱ­ԼՈՒ
Եվ քա­նի դեռ քա­ղա­քա­կան ներ­կա վեր­նա­դա­սը չի ստու­գաց­նում մեր պե­տա­կան տան կա­ռուց­ման հա­մար պա­հանջ­վող նյու­թա­պա­շա­րը և հա­ճախ է բա­զալ­տե հիմ­քի շա­ղա­խը հուն­ցում փո­ղո­ցի փո­շով, հայ­կա­կան ար­դի կեր­պար­վես­տը պետք է ա­պա­վի­նի ինքն ի­րեն։ Սա­կայն սույ­նը գրե­լով` այն իս­կույն ևեթ մեր­ժում եմ, քան­զի կա­ռա­վա­րա­կան մի զո­րեղ կա­ռույց` ՀՀ ԿԳՄՍ-ի կեր­պար­վես­տին առ­նչ­վող վար­չու­թյու­նը, պար­տա­վոր է նախ արթ­նա­նալ լե­թար­գիկ քնից, այ­նու­հետև փոր­ձել հս­տա­կեց­նել իր դերն ու նշա­նա­կու­թյու­նը ժա­մա­նա­կա­կից հայ կեր­պար­վես­տի ար­ժե­հա­մա­կար­գի ձևա­վոր­ման և նոր ժա­մա­նա­կին հա­րիր ծրագ­րա­յին զար­գա­ցում­նե­րի հռ­չակ­ման գոր­ծում։ 2019-ին հրա­պա­րա­կե­լով «Կեր­պար­վես­տի կենտ­րոն» ամ­սագ­րի անդ­րա­նիկ հա­մա­րը, գրե­թե վս­տահ էի, որ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­ներն ինչ-ինչ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան եզ­րեր կգտ­նեն, մի պահ լքե­լով ի­րենց վար­չա­րա­րա­կան շքեղ բազ­կա­թոռ­ներն ու կփոր­ձեն գնա­հա­տել ոչ բար­վոք ի­րա­վի­ճակն ու հա­մար­ժեք քայ­լեր ձեռ­նար­կել, հա­մա­գոր­ծակ­ցե­լով երկ­րի կեր­պար­վես­տի ամ­րոց-կա­ռույց­նե­րի` Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­յի, ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տու­տի և Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան հետ։


Վեր­ջին մեկ տա­րում Հա­յաս­տա­նը հռ­չա­կե­լով «Կե­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ եր­կիր», այն գործ­նա­կան հու­նի մեջ եմ փոր­ձել դնել` ստեղ­ծե­լով «Հայ կեր­պար­վես­տի մե­կե­նաս» պատ­վո ա­տյա­նը։ 2020-ի մար­տին, հա­մա­վա­րա­կի բռնկ­ման ա­մե­նա­թունդ պա­հին հրա­տա­րակ­վեց «Կեր­պար­վես­տի կենտ­րո­նի» 2-րդ հա­մա­րը, «Հայ կեր­պար­վես­տի մե­կե­նաս» պատ­վո ա­տյա­նի հիմ­նա­դիր ան­դամ­ներ Գրի­գոր Մով­սի­սյան-Նաի­րա Կա­րա­պե­տյան ա­մու­սին­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ, 2020-ի հու­նի­սին դի­մե­ցի «ՀայՍ­վիս­բան­կի» գոր­ծա­դիր տնօ­րեն և պատ­վա­կան հա­յոր­դի Գևորգ Մա­չա­նյա­նին, խնդ­րե­լով սա­տա­րել «Բջ­նիի լեռ­նաշ­խարհ-2020» պլե­նե­րին, 7 նկար­չի և 2 ար­վես­տա­բա­նի մաս­նակ­ցու­թյամբ։ Սա­տա­րեց լիա­սիրտ։ Ան­ցած օ­գոս­տո­սին կա­յա­ցավ մեկ այլ պլե­ներ. «Սյու­նյաց զար­դը. Տաթև» խո­րագ­րով, Գրի­գոր Մով­սի­սյա­նի և Նաի­րա Կա­րա­պե­տյա­նի ա­ջակ­ցու­թյամբ։ Թո­ղարկ­ման է պատ­րաստ վե­րոն­շյալ ամ­սագ­րի հա­յե­ցա­կար­գի հեն­քի վրա ստեղծ­ված «Ռոս­լին» ար­վես­տի հան­դե­սի անդ­րա­նիկ հա­մա­րը։ Զու­գա­հե­ռա­բար մե­կե­նաս­նե­րի սա­տար­մամբ շա­րու­նակ­վում են պլե­ներ­նե­րը։ Հա­վե­լեմ` շա­րու­նակ­վում են ... ան­պա­տաս­խա­նա­տու «պա­տաս­խա­նա­տու» Նա­րի­նե Խա­չա­տու­րյան և Մխի­թար Հայ­րա­պե­տյան ան­ձանց ջգ­րու։

ԽԱՌ­ՆԱՇ­ՓՈ­ԹԸ ՍՊԱՍ­ՎԱԾ ԷՐ
Ար­դյոք ար­ժե՞ Մար­տի 1-ի քա­ղա­քա­կան ա­րյու­նա­լի ար­կածախ­նդ­րու­թյու­նը վե­րա­ծել ազ­գա­յին-պե­տա­կան նշա­նա­վոր ե­ղե­լու­թյան և հու­շար­ձան կանգ­նեց­նել։ Այ­սօր, առ­հա­սա­րակ, ոչ միայն Հա­յաս­տա­նում, այլև Հայ­կա­կան աշ­խար­հում հազ­վա­դեպ են մար­դիկ, ո­րոնք հա­մոզ­ված են, որ այն պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման ձա­խող­ված փորձ է։ Այդ ա­րյու­նա­լի ար­կա­ծախ­նդ­րու­թյու­նը իշ­խա­նու­թյան բռ­նա­զավթ­ման փորձ էր, ու­րիշ ո­չինչ։ Սա­կայն անդ­րա­դառ­նանք հու­շար­ձա­նի շուրջ բոր­բոք­վող կր­քե­րին։


Մար­տի 1-ի զո­հե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շար­ձա­նի հա­մար հայ­տա­րար­ված մր­ցույ­թը շա­հեց երևույ­թի գա­ղա­փա­րին ան­հա­րիր մի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն։ Խառ­նաշ­փոթ է հու­շար­ձա­նի շուր­ջը։ Մայ­րա­քա­ղա­քի ա­վա­գա­նին, ան­շուշտ, տք­նում, կա­մե­նում է զա­տել ցո­րյա­նը հա­ցից։ Տք­նանքն ան­վերջ է, հարդն ա­ռաջ­նա­դիր­քում է, և սա միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է, զի հոգ­նա­տանջ ե­զը բերք ու բա­րի­քով լի սայլն ա­ռաջ չի քա­շում, հրում է հետևից։ Ա­վա­գա­նու ան­դամ, գե­ղան­կար­չի դուստր և սքան­չե­լի երգ­չու­հի Լի­լիթ Պի­պո­յա­նը սկզ­բուն­քո­րեն մեր­ժում է հու­շար­ձա­նի ընտ­րու­թյան հար­ցում հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յու­թյու­նը, ա­ռա­ջար­կե­լով գոր­ծի քն­նու­թյու­նը հանձ­նել մաս­նա­գետ­նե­րին։ Ա­վա­գա­նու ա­ռա­վել ժո­ղովր­դա­վար ան­դամ­նե­րը ցան­կա­նում են, որ հա­սա­րա­կու­թյու­նը ո­րո­շի, թե հու­շար­ձա­նի որ տար­բե­րակն է ար­ժա­նի տե­ղադր­ման։ Ինքս հար­ցի լուծ­ման հիմ­նա­վոր տար­բե­րակ ու­նեմ, այն է` փակ մր­ցույթ հայ­տա­րա­րել, մր­ցու­թա­յին հանձ­նա­խում­բը ձևա­վո­րե­լով երկ­րի կեր­պար­վես­տա­յին ամ­րոց կա­ռույց­նե­րի, Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­յի, ՀՀ ԳԱԱ ինս­տի­տու­տի և Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան պատ­վի­րակ­նե­րի կող­մից։ Ին­չու՞, շատ բա­նա­կան մի հիմ­նա­վոր­մամբ` վե­րոն­շյալ կա­ռույց­նե­րը հան­րա­պե­տու­թյան կեր­պար­վես­տա­սեր հան­րու­թյան ար­հես­տա­վարժ ու մի քա­նի հա­զար ան­հատ միա­վո­րող մար­մին­ներն են, հետևա­բար նրանց ձևա­վո­րած հանձ­նա­խում­բը և՛ մաս­նա­գի­տա­կան, և՛ հան­րա­յին ա­զա­տու­թյան տե­սան­կյու­նից լիար­ժեք է ու ան­խո­ցե­լի։ Միա­ժա­մա­նակ նշյալ մր­ցու­թա­յին հանձ­նախմ­բում պետք է ընդգրկվեն տի­կին Խա­չա­տու­րյան Նա­րի­նեն և տիար Հայ­րա­պե­տյան Մխի­թա­րը։ (Նրանց խա­չը ծանր չէ և մխի­թա­րու­թյուն կբե­րի հանձ­նախմ­բին)։ Իսկ ա­ռայժմ Երևա­նի ա­վա­գա­նու «կա­տա­ղած բուլ­դո­զեր­ներն» են փոր­ձում թն­ջու­կը քան­դել։ Անհ­նար է։

Ըստ իս, միակ ար­ժա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյունն աշ­խար­հահռ­չակ քան­դա­կա­գործ Վի­գեն Ա­վե­տի­սի ներ­կա­յաց­րած հու­շա­սյունն է։ Ես քվեար­կում ես նրա օգ­տին, զույգ ձեռ­քե­րով։ Հու­շար­ձա­նը պի­տի կերտ­վի և տե­ղադր­վի, քան­զի այն գեր­խոր­հր­դան­շա­կան է, մենք պե­տու­թյուն ու­նենք, բայց կո­րու­սյալ է մեր պե­տա­կա­նու­թյու­նը։ Եվ սույն հու­շա­սյունն ա­հա­զանգ է, ու­րիշ ո­չինչ։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 8700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ