Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դի­մա­կի բիզ­նե­սը նոր թափ է հա­վա­քում

Դի­մա­կի բիզ­նե­սը նոր թափ է հա­վա­քում
15.09.2020 | 01:04

Խիստ ան­հաս­կա­նա­լի, հա­ճախ էլ գործ­նա­կա­նում ա­նի­րա­գոր­ծե­լի ու­ղե­ցույ­ցով ե­րեկ­վա­նից մեկ­նար­կեց ու­սում­նա­կան տա­րին։ Պետք է ԿԳՄՍ նա­խա­րա­րին ու իր ու­ղե­ցույ­ցի հե­ղի­նակ­նե­րին դպ­րո­ցից դպ­րոց տա­նեին, որ­պես­զի տես­նեին, թե ի­րա­կա­նում 6, եր­բեմն էլ ան­գամ 6-ը չլ­րա­ցած ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­ներն ինչ­պես էին «տա­ռա­պում» դի­մա­կի ձեռ­քը։ Նրանց մուտ­քը դպ­րոց ազ­դա­րար­վեց ան­հար­մա­րու­թյուն­նե­րով, նրանք ոչ թե ծա­նո­թա­ցան ու­սուց­չի և ի­րենց դա­սա­րա­նի հետ, այլ շա­րու­նակ մտա­ծում էին, թե ինչ ա­նեն, որ կա­րո­ղա­նան դի­մակն ի­ջեց­նել, օդ շն­չել, դեմ­քից հե­ռաց­նել այն։ Շատ փոք­րիկ­ներ էլ դի­մա­կի հետ «ան­հա­մա­տե­ղե­լի» էին, նի­հար ու փոք­րա­դեմ ե­րե­խա­նե­րի գրե­թե ողջ դեմ­քը ծածկ­ված էր, մյուս­ներն ա­վե­լի ճար­պիկ էին գտն­վել՝ ըն­դա­մե­նը բե­րանն էին փա­կել։ Սա­կայն ինչ­պես Նի­կոլ Փա­շի­նյանն է ա­սում, մեր ե­րե­խա­նե­րը ար­տո­նյալ չեն, ի­մա՝ բո­լո­րին դի­մա­կի «քա­շել»։ Բնա­կա­նա­բար մատ­ղաշ սե­րունդն այս երկ­րում չի կա­րող ար­տո­նյալ լի­նել, ո­րով­հետև ու­նի ա­պա­գան չտես­նող, երկ­րի վաղ­վա օրն ար­հա­մար­հած պե­տու­թյան ղե­կա­վար­ներ, ո­րոնց հա­մար ար­տո­նյալ­նե­րի այլ դաս կա. դա միայն ի­րենք են։ Կա­ռա­վա­րու­թյան հա­տուկ ո­րոշ­մամբ «ար­տո­նյալ­ներ» սահ­ման­վե­ցին. դի­մակ չեն կրի վար­չա­պե­տը, ԱԺ նա­խա­գա­հը, նա­խա­գա­հը և ո­րոշ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ։ Ի­րենք, ա­յո, ար­տո­նյալ­ներ են։


Իսկ ի­րա­կա­նում բո­լորն էլ հաս­կա­նում են, չէ՞, որ 6 տա­րե­կան ե­րե­խա­յից պա­հան­ջել 2-3 ժամ դի­մա­կով ան­շարժ դա­սին նս­տել գրե­թե անհ­նար է. նա դա կհա­նի, լա­վա­գույն դեպ­քում քթի վրա չի պա­հի, ստաց­վում է՝ գո­նե տար­րա­կան դա­սա­րան­նե­րի հա­մար այս ո­րո­շու­մը լրիվ անն­պա­տակ ու ան­տե­ղի է։ Ու­րեմն ին­չու՞ են նաև նրանց ներ­քա­շել այս «դի­մա­կա­հան­դե­սում»։
Նախ հի­շեց­նենք, որ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ, դպ­րոց­նե­րում ու­սում­նա­կան գոր­ծըն­թացն անվ­տանգ կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով սեպ­տեմ­բեր ամս­վա հա­մար բյու­ջեից հատ­կաց­վել է 646 787 500 դրամ լրա­ցու­ցիչ գու­մար։ Այս գու­մա­րով պետք է ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներն ա­պա­հո­վեն ախ­տա­հան­ման մի­ջոց­ներ ու ե­ռա­շերտ բժշ­կա­կան դի­մակ­ներ ինչ­պես ա­շա­կերտ­նե­րի, այն­պես էլ ման­կա­վար­ժա­կան ու վար­չա­կան անձ­նա­կազ­մի հա­մար: Մինչ­դեռ ինչ է ի­րա­կա­նում կա­տար­վում. ե­րեկ ար­դեն դպ­րոց­նե­րում ե­րե­խա­նե­րից պա­հան­ջել են ի­րենց հետ բե­րել ևս մեկ դի­մակ։ Ստաց­վում է՝ ծնողն ա­ռա­վո­տյան գնում է դի­մակ, ե­րե­խան դրա­նով դպ­րոց է հա­ճա­խում, ևս մեկն էլ տա­նում է՝ ըն­թաց­քում փո­խե­լու նպա­տա­կով։ Իսկ որ­տե՞ղ մնաց պե­տու­թյան գու­մա­րով գնած դի­մա­կը։ Այ­սինքն, վերևում նս­տած ո­րո­շել են, որ ոչ թե մի ուղ­ղու­թյամբ դրամ­ներ գր­պա­նեն, այլ եր­կու։ Համ բյու­ջեի հատ­կա­ցու­մը գնա ո­մանց գր­պա­նը, համ էլ ա­շա­կերտ­նե­րին դի­մակ պար­տադ­րե­լով, ի­րենց բիզ­նե­սը զար­գաց­նել (մա­մու­լը բազ­միցս անդ­րա­դար­ձել է այն հար­ցին, թե դի­մակ­նե­րի բիզ­նեսն ումն է և ով­քեր են դրա բարձ­րաս­տի­ճան տե­րե­րը)։


Դեռ չենք խո­սում այն մա­սին, որ ե­րե­խա­նե­րին հոր­դո­րել են ի­րենց հետ նաև բե­րել ալ­կո­գել­ներ։ Դպ­րո­ցում ձևի հա­մար մի քա­նի ալ­կո­գել կդր­վի, բայց ի­րա­կա­նում ե­րե­խան իր գնա­ծով կախ­տա­հա­նի ձեռ­քե­րը։ Հայտ­նի միտ­քը վե­րաձևա­կեր­պե­լով կա­րե­լի է ա­սել՝ կորց­նում է քա­ղա­քա­ցին, կորց­նում է պե­տու­թյու­նը, շա­հում են ե­րե­խա­նե­րի ա­ռող­ջու­թյան վրա էլ բիզ­նես ա­նող պաշ­տո­նյա­նե­րը։ Իսկ դուք ա­սում եք՝ հա­մա­ճա­րակ է, փաս­տո­րեն, ի­րա­կա­նում լավ էլ հնա­րա­վո­րու­թյուն է, այն էլ ինչ­պի­սի բիզ­նես հնա­րա­վո­րու­թյուն։
Իսկ ե­թե մեկ տնից 2 ե­րե­խա է դպ­րոց հա­ճա­խում, պատ­կե­րաց­նու՞մ եք, թե ինչ­քան է այդ ըն­տա­նի­քի բյու­ջեն տու­ժե­լու՝ շա­բա­թը շուրջ 12 դի­մակ պետք է գնել։ Մար­դիկ կան` հա­ցի, աշ­խա­տան­քի խն­դիր ու­նեն, հի­մա էլ պարզ­վե­լու է, որ կր­թու­թյան ի­րա­վունքն էլ ոտ­նա­հար­վում է, քա­նի որ ա­ռանց դի­մա­կի դպ­րոց չի կա­րե­լի մուտք գոր­ծել։ ՈՒ թող չա­սեն, ըստ ու­ղե­ցույ­ցի, դպ­րո­ցը տրա­մադ­րում է դի­մակ։ Այդ դեպ­քում ին­չու՞ են 2-րդ դի­մա­կը պա­հան­ջում։


Եվ այս­քա­նից հե­տո դեռ ի­րենց ի­րա­վունք են վե­րա­պա­հում մարդ­կանց վրա հա­մա­վա­րա­կի տա­րած­ման մեղ­քը բար­դե­լու, ա­վե­լին, հա­մա­րում, թե «կան ու­ժեր, ո­րոնց կյան­քը վի­րու­սա­յին պայ­ման­նե­րում դար­ձել է ա­վե­լի լու­սա­վոր ու բար­գա­վաճ», քա­նի որ քն­նա­դա­տում են կա­ռա­վա­րու­թյա­նը։ Ի­րա­կա­նում իս­կա­պես ո­րոշ պաշ­տո­նյա­ներ հա­մա­վա­րա­կի օ­րե­րին այն­քան լավ են զգում, որ մարդ­կանց ա­ռող­ջու­թյան հաշ­վին բիզ­նես են «լու­սա­վոր ու բար­գա­վաճ» դարձ­նում։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 6119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ