Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տա­վու­շի սահ­մա­նա­պահ գյու­ղե­րը՝ գոր­ծըն­կեր­նե­րի ու­շադ­րու­թ­յան կենտ­րո­նում

Տա­վու­շի սահ­մա­նա­պահ գյու­ղե­րը՝ գոր­ծըն­կեր­նե­րի ու­շադ­րու­թ­յան կենտ­րո­նում
15.09.2020 | 01:17

Ներ­քին Կար­մի­րաղբ­յու­րում նոր փո­ղոց­ներ կլու­սա­վոր­վեն: Սահ­մա­նա­պահ գյու­ղին աջակ­ցե­լու՝ գոր­ծըն­կեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի որոշ­ումն ար­դեն աշ­խա­տան­քա­յին ըն­թացք է ստա­ցել: Վի­վա-ՄՏՍ­-ի աջակ­ցու­թյամբ՝ Վայ­րի բնու­թյան ու մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման հիմ­նադ­րամն սկ­սել է էներ­գախ­նա­յող հա­մա­կար­գի ներդր­ման՝ երկ­րորդ փու­լի աշ­խա­տանք­նե­րը: Դրանք ժա­մա­նա­կա­վո­րա­պես ընդ­հատ­վել են՝ հու­լի­սին սահ­մա­նում տի­րող իրա­վի­ճա­կի պատ­ճա­ռով, սա­կայն կարճ ժա­մա­նակ անց վերսկս­վել են:


Երե­սուն տար­վա խն­դի­րը լու­ծե­լու հա­մար, սահ­ման պա­հող գյու­ղը ժա­մա­նա­կին հնա­րա­միտ մո­տե­ցում է դրսևորել: Ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ հար­ցը լուծ­վել է մա­սամբ. ոչ այն­պես, ինչ­պես անհ­րա­ժեշտ է, այլ այն­պես՝ ինչ­պես հնա­րա­վոր է: Հա­կա­ռա­կոր­դի ան­կան­խա­տե­սե­լի վար­քագ­ծից խու­սա­փե­լու նպա­տա­կով՝ թույլ լու­սա­վո­րող լու­սա­տու­ներն ամ­րաց­վել են տար­բեր նպա­տա­կի ծա­ռա­յող փայտ­յա հին սյու­նե­րին: Իսկ դրանք անձրևաջ­րե­րից պաշտ­պա­նե­լու հա­մար՝ որ­պես պաշտ­պա­նիչ կա­ղա­պար, օգ­տա­գործ­վել են ըմ­պե­լիք­նե­րի հա­մար նա­խա­տես­ված պլաստ­մա­սե տա­րա­նե­րը: LED լու­սա­տու­նե­րով գյու­ղը հա­մալ­րե­լու՝ գոր­ծըն­կեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի աջակ­ցու­թյու­նից հե­տո, ինք­նաշ­են լու­սա­տու­ներն այլևս չեն շա­հա­գործ­վել:
«Երբ առա­ջին ան­գամ տե­սան­յու­թում տե­սա, թե ինչ­պես եք փոր­ձել ձեր ու­ժե­րով լու­ծել լու­սա­վո­րու­թյան խն­դի­րը` զգա­ցի, որ անհ­րա­ժեշտ է շատ արագ ար­ձա­գան­քել։ ՈՒ­րախ եմ, որ հի­մա խն­դի­րը կար­գա­վոր­վել է։ Սահ­մա­նա­պահ գյու­ղում ապ­րո­ղը պետք է վս­տահ լի­նի, որ ան­տես­ված չէ։ Ամուր մնա­ցեք, շե­նաց­րեք հո­ղը և միշտ լա­վա­տես եղեք։ Ձեր կող­քին ենք»,-տե­սա­զան­գի ժա­մա­նակ ասել է Վի­վա-ՄՏՍ­-ի գլ­խա­վոր տնօ­րեն Ռալֆ Յի­րիկ­յա­նը:


2019 թվա­կա­նին, գոր­ծըն­կեր­նե­րը Ներ­քին Կար­մի­րաղբ­յու­րում տե­ղադ­րել են 48 LED լու­սար­ձակ՝ լու­սա­վո­րե­լով կարևոր նշա­նա­կու­թյան՝ շուրջ 1800մ հատ­ված: Ըն­թաց­քում են շուրջ 1200 մետ­րի լու­սա­վո­րու­թյան աշ­խա­տանք­նե­րը: Այդ նպա­տա­կով կտե­ղադր­վի ևս 32 LED լու­սար­ձակ: Գյու­ղի վար­չա­կան ղե­կա­վա­րը կարևոր է հա­մա­րում ժա­մա­նա­կա­կից հա­մա­կար­գի ըն­ձե­ռած առա­վե­լու­թյու­նը:
«Եթե նախ­կի­նում, ժա­մը 19:00-ից հե­տո, մար­դիկ տա­նից դուրս չէ­ին գա­լիս, այժմ այլ պատ­կեր ու­նենք: Ոգևորու­թյու­նը մեծ է. ան­գամ կես­գիշ­ե­րից հե­տո, գյու­ղում շարժ կա: Մար­դիկ հա­մե­մա­տա­բար հան­գիստ են, գյու­ղը կան­գուն է և հա­կա­ռա­կոր­դի կող­մից երևում է լույ­սե­րի մեջ»,-ա­սել է վար­չա­կան ղե­կա­վար Լևոն Առա­քել­յա­նը:


Մինչև տա­րե­վերջ, Վի­վա-ՄՏՍ-ն ու Վայ­րի բնու­թյան և մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման հիմ­նադ­րա­մը, Հա­յաս­տա­նի տար­բեր մար­զե­րում կլու­ծեն փո­ղոց­նե­րի լու­սա­վո­րու­թյան խն­դիր: LED լու­սա­տու­նե­րը, խնա­յո­ղու­թյան, բնա­պահ­պա­նա­կան արդ­յուն­քի և լույ­սի որա­կի տե­սանկ­յու­նից, առայժմ ան­գե­րա­զան­ցե­լի են:

Դիտվել է՝ 2935

Մեկնաբանություններ