Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մար­դիկ ի­րենց կամ­քով կկ­րեին դի­մակ­նե­րը, ե­թե դա լի­ներ ող­ջամ­տու­թ­յան սահ­ման­նե­րում»

«Մար­դիկ ի­րենց կամ­քով կկ­րեին դի­մակ­նե­րը, ե­թե դա լի­ներ ող­ջամ­տու­թ­յան սահ­ման­նե­րում»
18.09.2020 | 01:22

Հե­ռա­վար դա­սե­րից ա­զատ­վե­ցին թե՛ ծնող­նե­րը, թե՛ ե­րե­խա­նե­րը, թե՛ ման­կա­վարժ­նե­րը, սա­կայն դա­սա­ժա­մերն անց­կաց­նե­լու նոր կարգն էլ չի ըն­դուն­վում։ Բա­ցատ­րու­թյու­նը մեկն է՝ կան­խար­գե­լում են հա­մա­վա­րա­կի տա­րա­ծու­մը։ Բայց ոչ բժշ­կա­կան, ոչ հո­գե­բա­նա­կան, ոչ ի­րա­վա­կան տե­սան­կյուն­նե­րից հիմ­նա­վոր­ված փաս­տարկ­ներ չկան, որ քա­ղա­քա­ցին ըն­դվ­զե­լու փո­խա­րեն միա­նա հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րին։ Թե­մա­յի շուրջ զրու­ցել ենք փաստաբանների պալատի անդամ, փաս­տաբան ԼՈՒ­ՍԻ­ՆԵ ՎԻ­ՐԱ­ԲՅԱ­ՆԻ հետ։

-Դի­մակ կրե­լու պար­տադ­րան­քը տա­րած­վել է դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա­նե­րի վրա, կր­ճատ­վել են դա­սա­մի­ջոց­նե­րը, կան նաև այլ ցու­ցում­ներ՝ պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, դա­սը նս­տած տե­ղից պա­տաս­խա­նել և այլն։ Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին։

- Թե՛ որ­պես քա­ղա­քա­ցի, թե՛ որ­պես ծնող, թե՛ որ­պես փաս­տա­բան, շատ բա­ցա­սա­բար եմ վե­րա­բեր­վում այդ ա­մե­նին։ Հաս­կա­նում եմ, որ ապ­րում ենք հա­մա­վա­րա­կի շր­ջա­նում, բայց ա­մեն ինչ պետք է լի­նի ող­ջամ­տու­թյան սահ­ման­նե­րում։ Դպ­րո­ցա­կան ե­րե­խա­նե­րին՝ սկ­սած 6 տա­րե­կա­նից, պար­տադ­րել, որ ա­ռա­վո­տից կե­սօր դի­մակ կրեն, խայ­տա­ռա­կու­թյուն է։ Եվ դա այն դեպ­քում, երբ թույ­լատր­վում են մինչև 60-հո­գա­նոց հա­վաք­ներ, ո­րոնց ըն­թաց­քում չի վե­րահ­սկ­վում, թե ով է դի­մա­կով, ով՝ ա­ռանց դի­մա­կի, ու ինչ հե­ռա­վո­րու­թյուն են պահ­պա­նում մի­մյան­ցից։ Հե­տա­գա­յում մենք այս ա­մե­նի պտուղ­նե­րը քա­ղե­լու ենք։ Զար­մա­նում եմ, որ բժշ­կա­կան ո­լոր­տից որևէ մե­կը չի բարձ­րա­ձայ­նում՝ ար­դյոք դի­մակ­նե­րի գոր­ծա­ծու­մը 100 տո­կո­սով պաշտ­պա­նու՞մ է վա­րա­կից։ Եվ կշեռ­քի վրա պետք է դր­վեն դի­մակ կրե­լու վնաս­նե­րը՝ թթ­ված­նա­յին քաղց, ա­լեր­գիա­ներ, մաշ­կա­յին խն­դիր­ներ։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան հրա­պա­րա­կում­նե­րը շատ հա­կա­սա­կան են։ Ա­ռայժմ մենք չենք տե­սել որևէ փոր­ձաքն­նու­թյան ար­դյունք, գի­տա­կան հոդ­ված, որ ա­պա­ցու­ցում են դի­մա­կի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։ Գի­տենք, որ հա­մա­վա­րա­կի հենց սկզ­բից հա­կա­սա­կան ցու­ցում­ներ են տր­վել։ Անտ­րա­մա­բա­նա­կան է նաև դա­սա­մի­ջոց­նե­րի կր­ճա­տու­մը։ Ե­րե­խան հոգ­նում է թե՛ ֆի­զի­կա­պես, թե՛ հո­գե­պես, ու չի կա­րող ա­նընդ­հատ նս­տած վի­ճա­կում լի­նել։

-Ե­րե­խա­յի դի­մակ չկ­րե­լը կա­րո՞ղ է հա­մար­վել ի­րա­վա­խախ­տում, թե՞ հա­կա­ռա­կը՝ սահ­մա­նա­փակ­վում են, խախտ­վում հենց ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րը։

-Ե­թե որ­պես հիմք ու­նենք հի­մա ար­դեն ոչ թե պա­րե­տի, այլ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի ո­րո­շու­մը, ե­րե­խա­յի դի­մակ չկ­րե­լը չի կա­րող դիտ­վել որ­պես ի­րա­վա­խա­տում։ Նախ, ո­րով­հետև վար­չա­կան ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյան սու­բյեկտ կա­րող է լի­նել չա­փա­հաս քա­ղա­քա­ցին։ Տվյալ դեպ­քում, երևի ա­վե­լի շատ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը թող­նում են դպ­րոց­նե­րի վրա, ու վեր­ջին­ներս, բա­ցա­սա­կան, հետևանք­նե­րից խու­սա­փե­լու հա­մար, պար­տադ­րում են։ Բնա­կա­նա­բար օ­րեն­քի խախ­տում է պար­տադ­րան­քը։ Առ­հա­սա­րակ դի­մակ չկ­րե­լը ի­րա­վա­կան ակտ չի կա­րող հա­մար­վել, ո­րով­հետև ի­րա­վա­կան ակ­տե­րի մա­սին օ­րեն­քով ի­րա­վա­կան ակտ կա­րող են ստեղ­ծել սահ­մա­նադ­րու­թյամբ ո­րոշ­ված մար­մին­նե­րը։ Պա­րե­տը, որ­պես այդ­պի­սին, խոր­հր­դատ­վա­կան մար­մին է, չի կա­րող վար­քագ­ծի կա­նոն, նորմ սահ­մա­նել և ի­րա­վա­կան ակ­տի ուժ տալ դրան։ Այ­սինքն, մինչ այս ե­ղած դի­մակ չկ­րե­լու տուր­քե­րը օ­րեն­քի խախ­տու­մով էին։

-Դուք նկա­տե­ցիք, որ բժիշկ­նե­րը մաս­նա­գի­տա­կան գնա­հա­տա­կան­ներ չեն հն­չեց­նում խն­դիր­նե­րի մա­սին։ Ի՞նչ են ա­նում ի­րա­վա­բան­նե­րը՝ քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու ա­ռու­մով։

-Ինքս ա­ռա­ջին քայլն ա­րել եմ. բարձ­րա­ձայ­նել եմ հար­ցը և վար­չա­կան դա­տա­րա­նում բո­ղո­քար­կել իմ իսկ ակ­տը։ Որ­պես քա­ղա­քա­ցի գու­ցե չբո­ղո­քար­կեի, բայց որ­պես ի­րա­վա­բան սա սկզ­բուն­քի հարց է, և հե­տաքր­քիր է, թե դա­տա­րանն ինչ եզ­րա­հանգ­ման կգա։ Նա­խա­պես ա­սեմ, որ ես գնա­լու եմ մինչև վճ­ռա­բեկ դա­տա­րան։

-Ե­թե դա­տը շա­հեք, ի՞նչ կտա դա քա­ղա­քա­ցի­նե­րին, կա­րո՞ղ է նա­խա­դեպ հան­դի­սա­նալ։

-Վար­չա­կան դա­տա­րա­նի ակ­տը նա­խա­դե­պա­յին չէ, բայց գո­նե կտա ո­րո­շա­կիու­թյուն՝ ար­դյոք դա ի­րա­վա­կան ա՞կտ է, թե՞ ոչ։ Ե­թե հաս­նենք ար­դյուն­քի, քա­ղա­քա­ցի­նե­րը այս լույ­սի ներ­քո կա­րող են բո­ղո­քար­կել ակ­տե­րը՝ վկա­յա­կո­չե­լով այս օ­րի­նա­կը։ Ե­թե հայցս չբա­վա­րար­վի, մինչև վերջ գնա­լու եմ զուտ ի­րա­վուն­քի զար­գաց­ման հա­մար։ Չեմ ու­զում նա­խա­պես կան­խո­րո­շել։

-Ի՞նչ կա­սեք վեր­ջում։

-Մենք հաս­կա­նում ենք, որ վար­չա­կան մար­մին­նե­րը, ոս­տի­կա­նու­թյու­նը շատ ան­պատ­րաստ են և մե­ղա­վոր չեն, որ չեն տի­րա­պե­տում օ­րենք­նե­րին։ Ա­մեն օր ա­կա­նա­տես ենք լի­նում աբ­սուր­դա­յին տե­սա­րան­նե­րի։ Մա­քուր օ­դում քա­ղա­քա­ցին իր ի­րա­վունքն է բա­նեց­նում՝ շն­չե­լու, սն­վե­լու, այս ա­մե­նը այս­քան աբ­սուր­դի հասց­նե­լը բա­ցա­սա­կան տրա­մադ­րու­թուն է ստեղ­ծում վար­չա­կան մարմ­նի նկատ­մամբ։ Մար­դիկ շատ ա­վե­լի հար­գան­քով կվե­րա­բեր­վեին ու ի­րենց կամ­քով կկ­րեինք դի­մակ­նե­րը, ե­թե դա լի­ներ ող­ջամ­տու­թյան սահ­ման­նե­րում։ Այս սահ­մա­նը վա­ղուց ան­ցել է ար­դեն։ Եվ գի­տե՞ք ինչն է աբ­սուրդ նաև, թե­կուզ մի­ջազ­գա­յին փոր­ձով. այն մար­դիկ, որ ան­ցել են հի­վան­դու­թյան մի­ջով, ու­նեն հա­կա­մար­մին­ներ, հա­մա­պաս­տաս­խան թես­տի առ­կա­յու­թյան դեպ­քում կա­րող են դի­մակ չկ­րել։ Ո­րով­հետև բժշ­կա­կան ա­ռու­մով ա­պա­ցուց­ված է, որ ի­րենք վա­րա­կա­կիր չեն և չեն կա­րող վա­րակ­վել։ Հա­յաս­տա­նում չկա նման բան։ Ո­րէ մե­կը կա­րո՞ղ է ա­սել՝ թե ին­չու…

Զրու­ցեց

Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 7751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ