Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լևոն Արոնյանի մեծ հաղթանակը պատերազմական իրավիճակում

Լևոն Արոնյանի մեծ հաղթանակը պատերազմական իրավիճակում
17.10.2020 | 21:25

Երեկ Նորվեգիայում կայացավ Altibox Norway Chess մրցաշարի վերջին տուրը: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ: Ֆիրուզա Ալիռեզան հաղթեց Յան Քրիշտոֆ Դուդային, իսկ Ֆաբիանո Կարուանան արմագեդոնում ուժեղ գտնվեց Տարի Արյանից:19,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Մագնուս Կարլսենը, Ֆիրուզա Ալիռեզան 18,5 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Լևոն Արոնյանը 17,5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Արոնյանը նաև 14 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Մեր հայրենիքի համար ծանր օրերին մեր գրոսմայստերի այս նվաճումը կարելի է որակել մեծ հաղթանակ։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո սպորտի ասպարեզում սա առաջին լուրջ հաջողությունն էր։ Նախօրեին Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը Արոնյանի ելույթը Նորվեգիայում որակել էր փայլուն։

«Ստավանգերի մրցաշարում Արոնյանի խաղից պարզ է դառնում, որ Լևոնը կարոտել է շախմատը: Կարող ենք ասել, որ վերջին տարիները բավականին ճգնաժամային էին տարբեր պատճառներով (այդ թվում` կնոջ` Արիանա Կաոիլիի ողբերգական մահը 2020-ին դժբախտ պատահարի հետևանքով)։ Եվ նա որոշակի լճացում ուներ շախմատում: Ինձ թվում է, որ այն ամենը, ինչ նա կուտակել է, այժմ դուրս է բերում շախմատային ստեղծագործության միջոցով: Եվ նա լավ է խաղում` կայուն և վառ: Նրա գործողություններում երևում է այն Արոնյանը, որը փայլում էր ժամանակին: Տեսնենք, թե հետո ինչ կլինի», – ասել էր Սմագինը: Փորձագետը վստահ էր, որ Լևոն Արոնյանը մրցաշարի առաջին տեղի համար պայքարում կարող է մրցել նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Արոնյանը չզբաղեցրեց առաջին հորիզոնականը, բայց սև ֆիգուրներով աշխարհի գործող չեմպիոնին հաղթելը ապացուցեց, որ հայ շախմատիստը կարող է և պատրաստ է նոր բարձունքներ նվաճել։ Altibox Norway Chess մրցաշարը մեկնարկել էր հոկտեմբերի 5-ին Նորվեգիայի Ստավագներ քաղաքում, որին մասնակցեցին Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Ալիռեզա Ֆիրուջան և Տարի Արյանը: Հիշեցնենք, որ հակառակորդի հարձակումից հետո Արոնյանը հանդես էր եկել հայտարարությամբ կոչ անելով աջակցություն ցուցաբերել մեր ժողովրդին և Հայոց Բանակին։

«Սա ինձ համար անհավատալի է, քանի որ գրեթե յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ընդունել է 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում մոտ մեկուկես միլիոն հայ սպանվեց։ Պատկերացրեք` իսրայելա-պաղեստինյան պատերազմի ժամանակ 1960-ականներին կամ ավելի ուշ Գերմանիան զորքեր ուղարկեր Իսրայելի դեմ կռվելու, և Գերմանիայի նախագահը բարձրաձայն հայտարարեր, որ հրեա ժողովրդին պետք է դաս տալ: Սյուրռեալիստական չէ՞:


Այսպիսով, նվազագույնը, որ ես կարող եմ անել նման իրավիճակում, տեղեկացնելն է ու իմ ժողովրդին ամեն ինչով աջակցելը։ Հարգելի ընկերներ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Իմ ընկերներից շատերը պատրաստվում են պաշտպանել մեր սահմանները և կանգնել զինված ուժերին կողքին՝ մեր ժողովրդին և մեր հայրենիքը պաշտպանելու համար:Ցանկացած օգնություն այժմ կարող է անհրաժեշտ լինել իմ հայրենիքին: Ես խնդրում եմ միանալ մեր արշավին և աջակցել մեր ժողովրդին ՝ նվիրատվություն կատարելով ստորև նշված հաշվեհամարներին։ Ի սրտե շնորհակալություն»,- նշել էր մեր շախմատիստը։

Դիտվել է՝ 5109

Մեկնաբանություններ