«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մեղ­քը նա­խա­պես ծն­վում է մտ­քի ու մտա­ծում­նե­րի մեջ, այ­նու­հետև դրսևոր­վում է գոր­ծե­րում

Մեղ­քը նա­խա­պես ծն­վում է մտ­քի ու մտա­ծում­նե­րի մեջ, այ­նու­հետև դրսևոր­վում է գոր­ծե­րում
03.11.2020 | 00:03

Բա­նաս­տեղ­ծը դեռ շր­ջում է ան­վերջ,
Բայց են­թա­կա չէ իր ժա­մա­նա­կին,
Ընդ­միշտ մտա­խոհ չոր ա­նա­պա­տում,
Հետևե­լով իր ե­րա­զան­քին:
Սի­րա­նուշ ՄՆԱ­ՑԱ­ԿԱ­ՆՅԱՆ

Գրի­գոր Նա­րե­կա­ցին իր «Մա­տյան ող­բեր­գու­թյան» մեջ գրում էր, որ մանր ու փոքր հան­ցանք­նե­րից չխու­սա­փեց, հաշ­վե­լով դրանք անվ­նա­սա­կար: Սա­կայն նա կանգ­նում է Հո­ղից նո­րից ծն­վե­լու խնդ­րի ա­ռաջ «…քան­զի տռ­փա­կան ցան­կու­թյուն­նե­րիս մո­լա­գա­րու­թյան՝ սանձ չդ­րե­ցի, ար­ժա­նի կեր­պով կրում եմ այժմ ան­զո­վա­նա­լի հրայր­քը կիզ­ման» (ԲԱՆ ԺԹ): Ինչ­պե՞ս ա­զատ­վել եր­բեմն մար­դուն պա­րու­րող այդ կի­զող շղ­թա­նե­րից, ա­նօ­րե­նու­թյուն­նե­րից և մեղ­քե­րից: Այս հար­ցե­րի պա­տաս­խա­նը ուղ­ղա­կիո­րեն առ­նչ­վում է փի­լի­սո­փա­յու­թյան այն հիմ­նա­կան հար­ցե­րից մե­կի հետ, թե որն է կյան­քի ի­մաս­տը: Ա­ռանց կյան­քի ի­մաս­տի փի­լի­սո­փա­յա­կան ըն­կալ­ման մար­դիկ հա­ճախ դժ­վա­րա­նում են ֆի­զի­կա­կան մարմ­նի այս կամ այն ցան­կու­թյան ճիշտ ընտ­րու­թյուն կա­տա­րել և նա­խա­պատ­վու­թյուն տալ որևէ ցան­կու­թյան: Մենք «Ի­րա­տես» թեր­թի նա­խորդ հա­մար­նե­րից մե­կում նշել էինք, որ օր­վա ըն­թաց­քում մար­դու ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի, հոգևոր ու­ղե­ղի և ֆի­զի­կա­կան մարմ­նի միջև տե­ղի են ու­նե­նում տե­սա­նե­լի և ան­տե­սա­նե­լի փո­խազ­դե­ցու­թյուն­ներ, ո­րոնց ար­դյուն­քը պայ­մա­նա­վոր­ված է տվյալ մար­դու ինք­նա­գի­տակ­ցու­թյամբ և ան­հա­տա­կա­նու­թյամբ: Հիմ­նա­կա­նում մեր փի­լի­սո­փա­յա­կան մո­տե­ցում­նե­րի կամ փի­լի­սո­փա­յա­կան մո­դե­լի շր­ջա­նակ­նե­րում քն­նարկ­վել են ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի և հոգևոր ու­ղե­ղի փոխ­հա­րա­բե­րու­թյան ո­րոշ հար­ցեր, սա­կայն նույն­քան կարևոր է նաև ֆի­զի­կա­կան մարմ­նի ու դրա­նից բխող ցան­կու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի և հոգևոր ու­ղե­ղի միջև փո­խա­դարձ կա­պի ու­սում­նա­սի­րու­մը: Վեր­ջին հաշ­վով մեր ա­ռօ­րյա կյան­քում դրանց փո­խազ­դե­ցու­թյամբ է ձևա­վոր­վում մեր կոնկ­րետ վար­քա­գի­ծը և վե­րա­բեր­մուն­քը մեզ հետ հա­ղոր­դակց­վող մարդ­կանց, առ­կա սո­վո­րույթ­նե­րի ու գոր­ծող օ­րենք­նե­րի նկատ­մամբ: Ֆի­զի­կա­կան մարմ­նի ցան­կու­թյուն­նե­րի և ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի ու հոգևոր ու­ղե­ղի միջև փո­խազ­դե­ցու­թյուն­նե­րը ու­սում­նա­սի­րե­լու հա­մար ֆի­զի­կա­կան մարմ­նի ցան­կու­թյուն­նե­րի քա­նա­կը կամ դրանց բազ­մու­թյու­նը պայ­մա­նա­կա­նո­րեն աս­տի­ճա­նա­կար­գենք սկ­սած բա­ցա­սա­կան ցան­կու­թյուն­նե­րից նե­րա­ռյալ դրա­կան ցան­կու­թյուն­նե­րը՝ ցած­րից դե­պի բարձր: Մաս­նա­վո­րա­պես այդ բազ­մու­թյու­նից որ­պես բա­ցա­սա­կան ցան­կու­թյուն կա­րե­լի է նշել մար­դու ծխե­լու սո­վո­րու­թյու­նը, իսկ որ­պես դրա­կան՝ մարմ­նա­մար­զու­թյամբ զբաղ­վե­լը կամ ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պին առ­նչ­վող որևէ այլ սո­վո­րու­թյու­ն: Այս­տեղ կա­րե­լի է ընտ­րել ֆի­զի­կա­կան մարմ­նին առ­նչ­վող ցան­կա­ցած այլ սո­վո­րու­թյու­ն: Նույն կերպ կա­րե­լի է աս­տի­ճա­նա­կար­գել նաև հոգևոր ու­ղե­ղին առ­նչ­վող դրա­կան և բա­ցա­սա­կան ար­ժեք­նե­րը, սո­վո­րույթ­նե­րը և երևույթ­նե­րը: Ինչ վե­րա­բե­րում է ֆի­զի­կա­կան ու­ղե­ղին, ա­պա այն կազ­մա­կեր­պում, տրա­մա­բա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի է վե­րա­ծում ֆի­զի­կա­կան մարմ­նի և հոգևոր մարմ­նի գոր­ծա­ռույթ­նե­րը և դրան­ցից ստաց­ված դրա­կան ու բա­ցա­սա­կան ազ­դակ­նե­րը:

Ընդ­հա­նուր առ­մամբ ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը ֆի­զի­կա­կան մարմ­նից և հոգևոր ու­ղե­ղից ստաց­ված բո­լոր ազ­դակ­նե­րը և հոգևոր ար­ժեք­նե­րը վե­րա­ծում է նյու­թա­կան ար­ժեք­նե­րի, ա­պա­հո­վե­լով նյու­թա­կան աշ­խար­հում մար­դու ֆի­զի­կա­կան գո­յու­թյու­նը: Ֆի­զի­կա­կան մարմ­նի ցան­կու­թյուն­նե­րի, ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի և հոգևոր ու­ղե­ղի միջև փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը և փո­խազ­դե­ցու­թյուն­նե­րը կա­րե­լի է ներ­կա­յաց­նել հետևյալ պարզ սխե­մա­յի կամ մո­դե­լի մի­ջո­ցով: Նախ ֆի­զի­կա­կան մարմ­նի ծխե­լու ցան­կու­թյան վե­րա­բե­րյալ ազ­դա­կին ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը կա­րող է ար­ձա­գան­քել դրա­կան կամ բա­ցա­սա­կան: Երբ դրա­կան է ար­ձա­գան­քում, ա­պա ծխե­լու ցան­կու­թյու­նը ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը վե­րա­ծում է հա­մա­պա­տաս­խան տրա­մա­բա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի: Ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի այս գոր­ծա­ռույ­թը հնա­րա­վոր է դառ­նում այն դեպ­քում, երբ հոգևոր ու­ղե­ղում առ­կա են ե­սա­կենտ­րոն հա­վե­լյալ հա­կում­ներ: Դա նշա­նա­կում է, որ այն ժա­մա­նակ, երբ հոգևոր ու­ղե­ղը կձեր­բա­զատ­վի ե­սա­կենտ­րոն հա­վե­լյալ հա­կում­նե­րից, ա­պա մար­դու մոտ կա­րող է զգա­լիո­րեն թու­լա­նալ կամ վե­րա­նալ նաև ծխե­լու ցան­կու­թյու­նը: Իսկ դա հնա­րա­վոր է, երբ մար­դու կող­մից ամ­բողջ մտ­քով, ամ­բողջ հո­գով ըն­կալ­վում են Աստ­ծո պատ­գամ­նե­րը, հոգևոր-քրիս­տո­նեա­կան կա­նոն­նե­րը և հոգևոր կյան­քի օ­րենք­նե­րը, և դրանք դառ­նում են մեր ա­ռօ­րյա կյան­քի ան­բա­ժա­նե­լի մա­սը: Մեր հո­գու խոր­քում ե­ղած հա­վե­լյալ ե­սա­կենտ­րոն հա­կում­նե­րից կա­րե­լի է հրա­ժար­վել զղջ­ման, մտ­քի և հո­գու մաս­նակ­ցու­թյամբ անմ­նա­ցորդ ա­ղոթ­քի մի­ջո­ցով, ո­րը կու­ժե­ղաց­նի մեր հո­գու լույ­սը՝ տես­նե­լու հա­մար մեր ի­րա­կան վի­ճա­կը:

Ըստ Ս. Գրի­գոր Տաթևա­ցու՝ մեղ­քը նա­խա­պես ծն­վում է մտ­քի ու մտա­ծում­նե­րի մեջ, այ­նու­հետև դրսևոր­վում է գոր­ծե­րում: Բեր­ված օ­րի­նա­կը ցույց է տա­լիս, որ մեր վար­քագ­ծում ա­ռա­ջա­ցած բազ­մա­թիվ այլ կա­յուն կամ ան­կա­յուն ձեռք­բե­րո­վի շղ­թա­նե­րից կա­րե­լի է ա­զատ­վել հոգևոր վար­քագ­ծի փո­փո­խու­թյան մի­ջո­ցով: Ոչ թե պետք է ուղ­ղա­կիո­րեն հրա­ժար­վել ֆի­զի­կա­կան մարմ­նի այս կամ այն ցան­կու­թյու­նից կամ զս­պել կոնկ­րետ որևէ ցան­կու­թյուն, այլ մտ­քի և հո­գու միաս­նա­կան ջան­քե­րի մի­ջո­ցով բա­ցա­սա­կան ցան­կու­թյուն­նե­րից հրա­ժար­վե­լու հիմ­քեր ստեղ­ծել: Ըստ էու­թյան, մեր վար­քագ­ծի փո­փո­խու­թյուն­նե­րի դի­նա­մի­կան պայ­մա­նա­վոր­ված է հոգևոր ու­ղե­ղի գոր­ծո­ղու­թյուն­նե­րով, ո­րի մի­ջու­կը կազ­մում է աստ­վա­ծա­յին ծա­գում ու­նե­ցող սուրբ հո­գին:


Սուրբ հո­գու կա­րո­ղու­թյուն­նե­րը, ֆի­զի­կա­կան մարմ­նի ցան­կու­թյուն­նե­րի և ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի վրա դրա ազ­դե­ցու­թյան նշա­նա­կու­թյու­նը և ուժգ­նու­թյու­նը ա­վե­լի լավ պատ­կե­րաց­նե­լու հա­մար այն կա­րե­լի է հա­մե­մա­տել ա­տո­մի կա­ռուց­ված­քի հետ: Ինչ­պես գի­տենք, ա­տոմն ու­նի բարդ կա­ռուց­վածք, ո­րը կազմ­ված է մի­ջու­կից և է­լեկտ­րո­նա­յին թա­ղան­թից: Ըստ Մաքս­վե­լի տե­սու­թյան՝ դրա­կան լից­քա­վոր­ված մի­ջու­կի շուրջն է­լեկտ­րո­նի ա­րա­գաց­ման հետևան­քով է­ներ­գիա է ճա­ռագ­վում: Ա­մեն դեպ­քում քվան­տա­յին ֆի­զի­կա­յի զար­գաց­ման ըն­թաց­քը ցույց է տա­լիս, որ նյու­թա­կան աշ­խար­հի ի­մա­ցու­թյան սահ­ման­ներն ա­նի­մա­նա­լի են: Ինչ­պես Կանտն էր պն­դում, որ չենք կա­րող ի­մա­նալ, թե ինչ­պի­սին է աշ­խարհն ինք­նին: Թեև ինք­նին ի­րե­րը Կան­տը հա­մա­րում է ան­ճա­նա­չե­լի, այ­նու­հան­դերձ, դրանք չա­փա­զանց կարևոր դեր են խա­ղա­ցել աշ­խար­հի և նյու­թի միկ­րո­կա­ռուց­ված­քի վե­րա­բե­րյալ մեր ի­մա­ցու­թյան գոր­ծըն­թա­ցում։ Այդ ա­ռու­մով, ըստ մեր փի­լի­սո­փա­յա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի, մար­դու էու­թյան մի­ջու­կը կազ­մում է աստ­վա­ծա­յին ծա­գում ու­նե­ցող սուրբ հո­գին, ո­րի շուրջ ձևա­վոր­ված հա­ջորդ թա­ղան­թը կազ­մում է հոգևոր ու­ղե­ղը, այ­նու­հետև երկ­րորդ թա­ղան­թը` ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը, և եր­րորդ թա­ղան­թը կամ վեր­ջին ու­ղե­ծի­րը կազ­մում է մեր ֆի­զի­կա­կան մար­մի­նը: Ըստ էու­թյան, դա ո­րոշ չա­փով նման է պյու­թա­գո­րյան­նե­րի այն պնդ­մա­նը, թե հո­գին բան­տարկ­ված է մարմ­նում և ա­զա­տու­թյուն է գտ­նում մա­հից հե­տո` դուրս գա­լով մարմ­նից: Պյու­թա­գո­րյան­նե­րի այս ուս­մունքն ար­տա­հայտ­ված է նաև Պլա­տո­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում: Պլա­տո­նը ևս ցույց է տա­լիս, որ մար­մի­նը հո­գու զն­դանն է, և մարմ­նի մա­հով հո­գին ա­զա­տու­թյուն է գտ­նում: Բայց ա­մեն դեպ­քում այդ փի­լի­սո­փա­նե­րից ոչ մե­կը չի ա­սել, թե հո­գին ուր է գնում կամ ինչ է լի­նում ա­զա­տու­թյուն փնտ­րող հո­գու հետ: Դա ոչ միայն մար­դու կող­մից կյան­քի ի­մաս­տի փի­լի­սո­փա­յա­կան ըն­կալ­ման, այլ նաև Աստ­ծո մա­սին մեր պատ­կե­րա­ցում­նե­րի տե­սան­կյու­նից շատ կարևոր հան­գա­մանք է:

Ըստ մեր փի­լի­սո­փա­յա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի՝ Աստ­ված ան­սահ­ման միտք է, ան­սահ­ման մար­մին է և ան­սահ­ման հո­գի է: Մարդն ան­վերջ սահ­մա­նին ձգ­տող միտք է, ան­վերջ սահ­մա­նին ձգ­տող հո­գի է և վեր­ջա­վոր մար­մին է: Ըստ մեր այդ մո­տեց­ման՝ մար­դու կյան­քի ի­մաս­տը բա­րե­կե­ցու­թյան, եր­ջան­կու­թյան և Աստ­ծո թա­գա­վո­րու­թյան մեջ ապ­րելն է: Կյան­քի ի­մաս­տի այս ձևա­կերպ­ման մեջ բա­րե­կե­ցու­թյու­նը կարևոր դեր ու­նի, քա­նի որ այն առ­նչ­վում և միա­ժա­մա­նակ ընդ­գր­կում է ֆի­զի­կա­կան մարմ­նի ցան­կու­թյուն­նե­րի մի մեծ ներ­կապ­նա­կի հետ, ո­րի գույ­նե­րը բազ­մա­զան են և այն բա­վա­կա­նին ըն­դար­ձակ է: Մար­դու բա­րե­կե­ցու­թյան ա­պա­հո­վումն առ­նչ­վում է նյու­թա­կան բա­րիք­նե­րի և ծա­ռա­յու­թյուն­նե­րի ձեռք­բեր­ման և սպառ­ման հետ: Ինչ­պես որ գո­յու­թյուն ու­նեն ֆի­զի­կա­յի կամ բնու­թյան և հոգևոր կյան­քի օ­րենք­ներ, այն­պես էլ գո­յու­թյուն ու­նեն տն­տե­սա­կան օ­րենք­ներ, ո­րոնք մի­մյանց չեն հա­կա­սում: Այս ա­ռու­մով մար­դու սպառ­ման վար­քա­գի­ծը, մաս­նա­վոր և հա­սա­րա­կա­կան բա­րիք­նե­րի ար­տադ­րու­թյան գոր­ծըն­թա­ցում ա­ռա­ջա­ցած հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կարևոր դեր ու­նեն մար­դու հա­մար և կազ­մում են իր կյան­քի ան­բա­ժա­նե­լի մա­սը: Մյուս կող­մից նյու­թա­կան աշ­խար­հում մար­դիկ եր­ջան­կու­թյան կա­րող են հաս­նել պահ­պա­նե­լով Աստ­ծո պատ­գամ­նե­րը և հոգևոր կյան­քի օ­րենք­նե­րը, քա­նի որ դրանց խախ­տու­մը կա­րող է բե­րել նաև նյու­թա­կան և ֆի­նան­սա­կան մեծ կո­րուստ­ներ և նույ­նիսկ կա­րող է մար­դուն հասց­նել կոր­ծան­ման: Մար­դու կյան­քի ի­մաս­տի ըն­կալ­ման ա­մե­նա­կարևոր հար­ցե­րից մե­կը վե­րա­բե­րում է սուրբ հո­գու վե­րա­բե­րյալ մեր պատ­կե­րա­ցում­նե­րին: Մարդ­կու­թյան պատ­մու­թյան բո­լոր ժա­մա­նակ­նե­րում այս հար­ցը մշ­տա­պես հե­տաք­րք­րել է փի­լի­սո­փա­նե­րին՝ կապ­ված դրա ծագ­ման, գո­յու­թյան, դե­րի և նշա­նա­կու­թյան հետ: Մեր կող­մից ներ­կա­յաց­ված մո­դե­լում մար­դու էու­թյու­նը կազմ­ված է ե­ռա­շերտ ու­ղե­ծիր­նե­րից, ո­րի մի­ջու­կը ըստ էու­թյան, ինչ­պես ար­դեն նշել ենք, կազ­մում է սուրբ հո­գին: Մեր կող­մից ըն­դուն­ված փի­լի­սո­փա­յա­կան դրույթ­նե­րի հա­մա­ձայն սուրբ հո­գին քա­նի որ գո­յու­թյուն ու­նի նյու­թա­կան մի­ջա­վայ­րում, հետևա­բար ու­նի նաև նյու­թա­կան բնույթ: Իր նյու­թա­կան տես­քով և ձևով այն ան­տե­սա­նե­լի է, ու­նի մտ­քին կամ լույ­սին մոտ ա­րա­գու­թյուն, ան­սահ­ման հի­շո­ղու­թյուն և վերջ­նա­կա­նո­րեն մեզ լքե­լուց հե­տո հայ­տն­վում է եր­կն­քում կամ Աստ­ծո թա­գա­վո­րու­թյու­նում:


Ռո­լան ՄՆԱ­ՑԱ­ԿԱ­ՆՅԱՆ
Տն­տե­սա­գի­տու­թյան թեկ­նա­ծու

Դիտվել է՝ 2548

Մեկնաբանություններ